Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2022 թվականի N 507-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով, 45.3-րդ հոդվածի 3-րդ մասով, 45.6-րդ հոդվածի 3-րդ մասով և 45.7-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում:»,

i

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,» բառերը,

գ. 9-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում` անվտանգության ապահովման պլանը.»,

դ. 9-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) արտադրական կանեփի բույսերի սորտերի բնութագիրը, որոնք առաջարկվում է մշակել և վերամշակել, տեղեկություններ բույսերի (սերմերի, սածիլների, կտրոնների, մայր բույսերի) վերաբերյալ.»,

ե. 9-րդ կետի 13-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

զ. 9-րդ կետի 14-րդ ենթակետում «արտադրվող և (կամ) մշակվող և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի կամ արտադրական կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) առավելագույն չափը ըստ տարիների» բառերը փոխարինել «մշակվող արտադրական կանեփի բույսերի և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի բույսերի կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների և (կամ) բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) առավելագույն չափն ըստ տարիների.» բառերով,

է. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին ենթակետով.

«14.1) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում մշակվող արտադրական կանեփի բույսերի և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի բույսերի կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների և (կամ) բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) նվազագույն չափը` ըստ տարիների չի կարող ավելի պակաս լինել`

ա. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև 500 տոննա քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 500 լիտր քվոտայի համար 5 տոկոսից,

բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի 500 տոննա և ավելի քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 500 լիտր և ավելի քվոտայի համար 1 տոկոսից:»,

ը. 9-րդ կետի 15-րդ ենթակետում «(ներառյալ արտադրական կանեփի բույսերի քանակը, որը կպահանջվի սերմերի համար, արտադրական կանեփի բույսեր բազմացնելու և շտամների պահպանման համար)» բառերը փոխարինել «(ներառյալ արտադրական կանեփի մայր բույսերի քանակը, որը կպահանջվի արտադրական կանեփի բույսերի բազմացման և կտրոնների ստացման, ինչպես նաև արտադրական կանեփի սորտերի պահպանման համար)» բառերով,

i

թ. 11-րդ կետում «արտադրական կանեփի արտադրման, մշակման, վերամշակման» բառերը փոխարինել «արտադրական կանեփի բույսերի բազմացման, մշակության և վերամշակման գործընթացների իրականացման» բառերով, իսկ «ներառյալ» բառից հետո լրացնել «արտադրանքի» բառով,

i

ժ. 13-րդ կետում «արտադրված արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, արտադրական կանեփի բուսախեժի, ինչպես նաև մշակման կամ վերամշակման արդյունքում ստացված ապրանքատեսակի» բառերը փոխարինել «արտադրական կանեփի մայր բույսերի, կտրոնների, բույսերի, բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի), ինչպես նաև մշակության և վերամշակման արդյունքում ստացված ապրանքատեսակների» բառերով,

i

ժա. 16-րդ կետը «Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք» բառերից հետո լրացնել «և հայտատուները» բառերով,

i

ժբ. 17-րդ կետի 2-րդ ենթակետում «տասը» բառը փոխարինել «չորս (4)» բառերով,

ժգ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա չեն փոփոխության` բացառությամբ լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիայով սահմանված քվոտայի ավելացման համար հայտ ներկայացնելու դեպքերի: Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացումն իրականացնում է լիցենզավորող մարմինը: Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

i

«19.1. Լիցենզավորված անձը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը (եթե անվտանգության ապահովման պլանում կատարել է որևէ փոփոխություն), բիզնես ծրագիրը, տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ, արտադրական կանեփի արտադրության լիցենզիան և դրա ներդիրը:

Լիազորված մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, տեղեկացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով: Ստացված դիրքորոշումների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

Լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին, սույն որոշման համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան:

Արտադրական կանեփի արտադրության քվոտաները չեն կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված քվոտաների չափը:

Լիցենզավորող մարմնի կողմից քվոտաների ավելացման որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձը վճարում է պետական տուրք` ավելացված քվոտաների չափով, վճարված պետական տուրքը գործում է մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա ավարտը:

 

Ձև

 

ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ___________________________________________

_________________________________________________________________

_________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Գործունեության իրականացման տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը

5. Կից ներկայացնում եմ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

2) բիզնես ծրագիր.

3) տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ.

4) արտադրական կանեփի արտադրության լիցենզիան և դրա ներդիրը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն _________________  _____________________

(ստորագրությունը)  (անունը, հայրանունը,

ազգանունը)»,

 

i

ժե. 20-րդ կետի 1-ին ենթակետը «նյութեր» բառից հետո լրացնել «կամ լրամշակված փաստաթղթեր» բառերով,

ժզ. 9-րդ կետի 5-րդ ենթակետից և 20-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(հողամասի)» բառը,

ժէ. 20-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում` անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում:»,

ժը. 20-րդ կետի 9-րդ ենթակետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով,

ժթ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում:»,

ի. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«21. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 10-րդ կետով սահմանված 5 աշխատանքային օրվա ավարտից հետո հայտը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Հայտի և կից փաստաթղթերի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:»,

իա. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով: Ստացված դիրքորոշումների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:»,

իբ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«29. Լիցենզավորման հայտը բավարարվելու դեպքում լիցենզավորված անձը մինչև մեկ տարվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը գործունեության իրականացման վայրում ուսումնասիրությամբ պարզում է լիցենզավորման ժամանակ հայտին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին, ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է արձանագրություն` 2 օրինակից, արձանագրությունն ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները և լիցենզավորված անձը, հանձնաժողովի անդամի կամ լիցենզավորված անձի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության մեջ, արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձի, ուսումնասիրության արդյունքներն ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվում են լիազոր մարմին, վերջինիս կողմից կայացվում է համապատասխան որոշում: Դիմումը բավարարվում կամ մերժվում է 20 աշխատանքային օրվա ընթացքում:»,

i

իգ. «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

__________________________________________________________________

__________________________________________________________________

_______________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________

______________________________________________________________

_________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

5. Արտադրական կանեփի բույսերի սորտերը, որոնք նախատեսվում է մշակել և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրատեսակները:

6. Տետրահիդրոկաննաբինոլի և կաննաբիդիոլի պարունակությունը մշակվող սորտերում և վերամշակված արտադրատեսակներում:

7. Լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին:

7.1. Կառուցված կամ կառուցվելիք ջերմատունը, տնկարանը, պահեստը, լաբորատորիան, սածիլանոցը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման պահանջներին:

8. Լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացվող կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների և (կամ) բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի) առավելագույն քանակները` ըստ տարիների:

9. Արտադրության մեջ մշակվող արտադրական կանեփի բույսերի, ինչպես նաև արտադրական կանեփի մայր բույսերի և կտրոնների (գումարային) առավելագույն քանակը` ըստ տարիների:

10. Արտադրվող արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը` ըստ տարիների:

11. Կից ներկայացնում եմ`

11.1. կանոնադրության պատճենը.

11.2. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

11.3. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

11.4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

11.5. արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում` հայտատուի հայեցողությամբ).

11.6. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների` վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում` ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

11.7. ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ (բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն.

11.8. բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության, եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, իսկ, եթե լիցենզիայի համար հայցվող ժամկետը պակաս է երեք տարվանից, ապա բիզնես ծրագիր` հայցվող ժամանակահատվածի համար.

11.9. կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում` հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

11.10. արտադրական կանեփի բույսերի (սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների) մատակարար հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության հասցեն (երկիր, գտնվելու կոնկրետ վայր) և կոնտակտային այլ տվյալներ:»:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն __________________ _____________________

(ստորագրությունը) (անունը, հայրանունը,

ազգանունը)».

 

3) N 2 հավելվածում`

i

ա. լիցենզիայի ձևում «Կ-XX-000000» բառերը փոխարինել «Կ-ԿԱ-000000» բառերով,

բ. լիցենզիայի ձևում «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ» բառերը փոխարինել «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» բառերով,

գ. արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի ներդիրի 7-րդ կետում «տեսակը» բառը փոխարինել «սորտը» բառով,

դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տարեկան արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը (տոննա)»,

ե. ուժը կորցրած ճանաչել արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի ներդիրի 8-րդ, 10-րդ, 12-րդ կետերը.

4) N 3 հավելվածում`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում:»,

i

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,» բառերը,

գ. 9-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «(հողամասի)» բառը,

դ. 9-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում` անվտանգության ապահովման պլանը:»,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

«13) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում ներմուծվող կամ արտահանվող կամ մեծածախ գնվող կամ վաճառվող արտադրական կանեփի ծաղկագլխի և կանաչ զանգվածի, արտադրական կանեփի բույսի կամ կտրոնի, արտադրական կանեփի սերմի, կաննաբիդիոլի յուղի առավելագույն չափը` ըստ տարիների, ընդ որում նվազագույն չափը չի կարող ավելի պակաս լինել`

ա. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև 500 տոննա քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների մինչև 500 հատ, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 500 լիտր քվոտայի համար 5 տոկոսից,

բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի 500 տոննա և ավելի քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների 500 հատ և ավելի, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 500 լիտր և ավելի քվոտայի համար 1 տոկոսից:»,

i

զ. 18-րդ կետը «Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք,» բառերից հետո լրացնել «և հայտատուները» բառերով,

է. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա չեն փոփոխության` բացառությամբ լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիայով սահմանված քվոտայի ավելացման համար հայտ ներկայացնելու դեպքերի: Արտադրական ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացումն իրականացնում է լիցենզավորող մարմինը: Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:»,

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

«19.1. Լիցենզավորված անձը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը (եթե անվտանգության ապահովման պլանում կատարել է որևէ փոփոխություն), բիզնես ծրագիրը, տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիան և դրա ներդիրը:

Լիազորված մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, տեղեկացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով: Ստացված դիրքորոշումների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

Լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին, սույն որոշման համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան:

Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քվոտաները չեն կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված քվոտաների չափը:

Լիցենզավորող մարմնի կողմից քվոտաների ավելացման որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձը վճարում է պետական տուրք` ավելացված քվոտաների չափով, վճարված պետական տուրքը գործում է մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա ավարտը:

 

Ձև

 

ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ (ՆՇԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ)

 

1. Իրավաբանական անձի անվանումը

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) __________________________________________

________________________________________________________________

_________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Գործունեության իրականացման տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը

5. Կից ներկայացնում եմ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

2) բիզնես ծրագիր.

3) տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ.

4) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիան և դրա ներդիրը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն __________________ _____________________

(ստորագրությունը) (անունը, հայրանունը,

ազգանունը)»,

 

թ. 22.2-րդ և 22.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22.2. Արտահանման համար`

2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան արտահանել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների չորս (4) տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ.

22.3. Մեծածախ վաճառքի համար`

3) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան մեծածախ գնել կամ վաճառել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների չորս (4) տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:»,

ժ. 23-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հինգ հարյուր (500) լիտր կաննաբիդիոլի յուղ» բառերը փոխարինել «երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ» բառերով,

ժա. ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը,

ժբ. 25-րդ կետից հանել «(այդ թվում` սածիլներ, սերմեր, կտրոններ, կանաչ զանգված և ծաղկագլխիկներ)» բառերը և «բույսերի» բառից հետո լրացնել «նմուշառման կարգը» բառերով,

ժգ. 26-րդ կետի 1-ին ենթակետը «նյութեր» բառից հետո լրացնել «կամ լրամշակված փաստաթղթեր» բառերով,

ժդ. 26-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում` անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում:»,

ժե. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում:»,

ժզ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 10-րդ կետով սահմանված 5 աշխատանքային օրվա ավարտից հետո հայտը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Հայտի և կից փաստաթղթերի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:»,

ժէ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով:»,

ժը. 29-րդ կետում «կարծիքների» բառը փոխարինել «դիրքորոշումների» բառով,

ժթ. ուժը կորցրած ճանաչել «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 6.3-րդ կետը,

ի. «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 6.4-րդ կետից հանել «(հողամասի)» բառը,

իա. «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 6.9-րդ կետը «պարունակի» բառից հետո լրացնել «արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության,» բառերով,

իբ. «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.11-րդ կետով.

«6.11. Տեղեկանք` ըստ տարիների արտադրական կանեփի գործունեության իրականացման նպատակով ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների վերաբերյալ:».

5) N 4 հավելվածում`

ա. լիցենզիայի ձևում «Կ-XX-000000» բառերը փոխարինել «Կ-ՆՄԱ-000000» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի ներդիրի 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 507-Ն
Որոշում