Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 ապրիլի 2022 թվականի N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Այն դեպքերում, երբ պացիենտը բժշկական կազմակերպությունում ստանում է բժշկական օգնություն և սպասարկում ցերեկային ստացիոնարի պայմաններում և ըստ բուժող բժշկի կարիք ունի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, ցերեկային ստացիոնարի պայմաններում բուժման ողջ ժամանակահատվածի համար, այդ թվում բժշկական կազմակերպությունից դուրս գտնվելու ժամանակահատվածի համար թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը նշանակում/տրամադրում է բժշկական կազմակերպության բուժող բժիշկը, ընդ որում թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը բժշկի կողմից կարող են նշանակվել և տրամադրվել միանվագ` առավելագույնը 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.04.2022
N 17-Ն
Հրաման