Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1436-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 20-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում» բառերը.

2) 23-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը «շինշիլայից» բառից հետո լրացնել «կամ վայրաճ պտուղներ, հատապտուղներ և բանջարեղեն հավաքող անձի և» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «է» պարբերությունը «վաճառողի», «պայմանագրում վաճառողի» և «տրամադրի վաճառողի» բառերից հետո լրացնել «կողմից տրամադրված» բառերով,

գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետ`

«2.1) շահառուները (բացառությամբ սպանդանոցների) ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական հումքի կամ շինշիլայի գնման պայմանագրերի պատճենները և դրանց հիման վրա լրացված N 1 ձևը` Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով.»,

դ. 5-րդ ենթակետում «պայմանագրերը» բառը փոխարինել «պայմանագրերի պատճենները» բառերով, իսկ «ձևի» բառից հետո լրացնել «` Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով» բառերը.

3) 24-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետ`

«1.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.»,

բ. 2-րդ ենթակետից հանել «և խաղողի» բառերը,

գ. 2.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.5-րդ և 2.6-րդ ենթակետեր`

«2.5) միևնույն վարկառուի կողմից սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.

2.6) սույն կետի 2.5-րդ ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը:»,

դ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) ունեն առավելագույնը`

ա. 3 տարի մարման ժամկետ` սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար,

բ. 1.5 տարի մարման ժամկետ` սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար.»,

ե. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս` սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար և ոչ ավելի, քան 6 ամիս` սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած.».

4) 26-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը «վարկի» բառից հետո լրացնել «չափը (գումարը) պետք է համապատասխանի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, իսկ» բառերով,

բ. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետ`

«1.1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է 28-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ՖԿ-ից ստանալուց հետո.»,

գ. 4-րդ ենթակետը «վաճառողի» բառից հետո լրացնել «կողմից տրամադրված» բառերով.

5) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետ`

i

«27.1. շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 ձևի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով նախատեսված պահանջների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:».

6) 28-րդ կետի`

i

ա. 2-րդ ենթակետում «տեղեկատվություն` համաձայն N 1 ձևի» բառերը փոխարինել «ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը» բառերով,

բ. 3-րդ ենթակետում «համաձայն N 1 ձևի» բառերը փոխարինել «ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված փոփոխված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, ընդ որում` N 1 ձևում փոփոխված տողերն ընդգծվում կամ լրացվում են տարբերվող գունանշումով» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «Excel ծրագրով» բառերով.

i

7) 30-րդ կետում «տեղեկատվություն` համաձայն N 1 ձևի, որը» բառերը փոխարինել «պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, որոնք» բառերով.

8) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետ`

i

«33.1. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՖԿ-ներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, մասնավորապես` հումքի գնման պայմանագրեր, հումքի գնումը և վճարումը հավաստող փաստաթղթեր և մշակվող հողատարածքի կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակի մասին տեղեկանքներ:».

9) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հավելված

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________.

|NN|Պայմանագրի վաճառող կողմը                  |Պայմանագրի         |

|ը/|                                          |շրջանակներում      |

|կ |                                          |վաճառվող հումքը    |

|__|__________________________________________|___________________|

|  |Անվա-   |Պայմա- |Հեռա- |Տեղա-     |Մշակվող|տե- |քանակը |1 կգ-ի|

|  |նումը   |նագրի  |խոսա- |կայումը   |հողա-  |սակը|(տոննա)|կամ 1 |

|  |կամ     |համարը |համարը|__________|տարածքի|    |(լիտր) |լիտրի |

|  |անունը, |       |      |մարզը|հա- |չափը   |    |       |գինը  |

|  |նունը   |       |      |     |մայն|կամ    |    |       |      |

|  |        |       |      |     |քը  |գյուղա-|    |       |      |

|  |        |       |      |     |    |տնտե-  |    |       |      |

|  |        |       |      |     |    |սական  |    |       |      |

|  |        |       |      |     |    |կենդա- |    |       |      |

|  |        |       |      |     |    |նիների |    |       |      |

|  |        |       |      |     |    |կամ    |    |       |      |

|  |        |       |      |     |    |շինշի- |    |       |      |

|  |        |       |      |     |    |լայի   |    |       |      |

|  |        |       |      |     |    |գլխա-  |    |       |      |

|  |        |       |      |     |    |քանակը |    |       |      |

|  |        |       |      |     |    |(հատ)  |    |       |      |

|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|

|1.|        |       |      |     |    |       |    |       |      |

|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|

|2.|        |       |      |     |    |       |    |       |      |

|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|

|  |        |       |      |     |    |       |    |       |      |

._________________________________________________________________.

 

--------------------- -----------------------------------------

    ստորագրությունը       շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը,

                          հայրանունը

--------------------- -----------------------------------------

    ստորագրությունը       ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը

 

------------- 202  թ.

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._______________________________________________

|NN|Պայմանագրի վաճառող կողմը                  |

|ը/|                                          |

|կ |__________________________________________|_

|  |անվա-  |պայմա-|հեռա- |տեղակայումը |գյուղա-|

|  |նումը  |նագրի |խոսա- |____________|տնտե-  |

|  |կամ    |համարը|համարը|մարզը|հա-   |սական  |

|  |անունը,|      |      |     |մայնքը|կենդա- |

|  |ազգա-  |      |      |     |      |նիների |

|  |նունը  |      |      |     |      |գլխա-  |

|  |       |      |      |     |      |քանակը |

|  |       |      |      |     |      |(հատ)  |

|  |       |      |      |     |      |       |

|__|_______|______|______|_____|______|_______|_

|1.|       |      |      |     |      |       |

|__|_______|______|______|_____|______|_______|_

|2.|       |      |      |     |      |       |

|__|_______|______|______|_____|______|_______|_

._______________________________________________

 

______________________________________________.

|Պայմանագրի շրջանակներում վաճառվող           |

|գյուղատնտեսական կենդանիները                 |

_|____________________________________________|

| տե- |քանակը |քաշը |1 կգ-ի|տեղա-    |Հաշ-   |

| սակը|(հատ)  |(կգ) |գինը  |փոխման   |վառման |

|     |       |     |(դրամ)|N 1 ձևի  |համարը,|

|     |       |     |      |անասնա-  |առկա-  |

|     |       |     |      |բուժական |յության|

|     |       |     |      |վկայականի|դեպքում|

|     |       |     |      |համարը և |       |

|     |       |     |      |տրման    |       |

|     |       |     |      |ամսաթիվը |       |

|     |       |     |      |         |       |

_|_____|_______|_____|______|_________|_______|

|     |       |     |      |         |       |

_|_____|_______|_____|______|_________|_______|

|     |       |     |      |         |       |

_|_____|_______|_____|______|_________|_______|

______________________________________________.

--------------------- -----------------------------------------

    ստորագրությունը       շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը,

                          հայրանունը

--------------------- -----------------------------------------

    ստորագրությունը       ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը

 

------------- 202  թ.:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ           Ն. Փաշինյան

 

Երևան

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2021
N 1436-Լ
Որոշում