Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-38-Ո-79

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 7-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22, փետրվարի 18-ի թիվ ԲԴԽ-21-Ո-31, մարտի 14-ի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6, մարտի 31-ի թիվ ԲԴԽ-35-Ո-67 որոշումները, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողի 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-37-Ա, Հանրապետության նախագահի 2022 թվականի մարտի 21-ի թիվ ՆՀ-78-Ա, ապրիլի 1-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ին կետի 57-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

2) Հավելվածի 2-րդ կետի 75-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

3) Հավելվածի 3-րդ կետի 132-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

4) Հավելվածի 4-րդ կետի 185-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

5) Հավելվածի 4-րդ կետի 195-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով,

6) Հավելվածի 4-րդ կետի 211-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Լոռու մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,

7) Հավելվածի 4-րդ կետի 217-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Գեղարքունիքի» բառը փոխարինել «Արագածոտնի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. ապրիլի 11

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
11.04.2022
N ԲԴԽ-38-Ո-79
Որոշում