Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2022 թվականի N 424-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) «հանձնաժողովի նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգող» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«38. Հանձնաժողովի անդամներից մեկը ռոտացիոն սկզբունքով, հանձնաժողովի սահմանած կարգով և հերթականությամբ հանդես է գալիս որպես հանձնաժողովի աշխատանքները համակարգող` երեք ամիս ժամկետով: Հանձնաժողովի աշխատանքները համակարգողը`».

i

3) 43-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգողին» բառերով.

4) 49-րդ կետը «նախագահողը» բառից հետո լրացնել «(վարողը)» բառով.

i

5) 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա. 8-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով,

բ. 10-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընտրված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը շարունակում է գործել որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները համակարգող` նախագահ ընտրվելու պահից եռամսյա ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.04.2022
N 424-Ա
Որոշում