Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2007 թվականի սեպտեմբերի 17-ի «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատելու մասին» N 3-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

1) Հրամանի վերնագրում, Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում, ինչպես նաև Հրամանով հաստատված հավելված 2-ի (այսուհետ` Հավելված 2) վերնագրում «մարդու ազատությունների սահմանափակումից բխող» բառերը փոխարինել «մարդու` ազատությունից զրկման հետ կապված» բառերով,

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`»,

3) Հավելված 2-ում`

ա. 4-րդ կետի «սկսած` երեք ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «անհապաղ» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9. Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք կամ կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա իրավունք ունեք նաև սույն ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում ներկայացնելու դիմում` ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

8 ապրիլի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
08.04.2022
N 2-Ն
Հրաման