Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 183- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2022 թվականի N 529-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Որպես նվիրաբերություն գույք և ոչ նյութական ակտիվներ ընդունելու և գույք ամրացնելու մասին» N 183-Ա որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «33,132,495.40» թիվը փոխարինել «34,410,820.40» թվով.

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

 

 

i

._________________________________________________________________________.

|191|699       |Այփի վիդիո հեռախոս |108,000.00   |108,000.00   |0         |

|   |          |GXV 3240 IP-Video  |             |             |          |

|   |          |Phone, 6Lanes      |             |             |          |

|___|__________|___________________|_____________|_____________|__________|

|192|702       |Grandstream GXP2200|85,950.00    |85,950.00    |0         |

|   |          |-EXT Expansion     |             |             |          |

|   |          |Module for GXP22   |             |             |          |

|___|__________|___________________|_____________|_____________|__________|

|193|691       |Դյուրակիր          |949,750.00   | 949,750.00  |0         |

|   |          |համակարգիչ         |             |             |          |

|___|__________|___________________|_____________|_____________|__________|

|194|714       |Համակարգչային      |134,625.00   |134,625.00   |0         |

|   |          |ծրագիր Off Mac Home|             |             |          |

|   |          |Business 1PK 201   |             |             |          |

._________________________________________________________________________.

«.

 

3) որոշման N 1 հավելվածի «Ընդամենը» տողում «33,132,495.40» և «30,181,195.44» թվերը փոխարինել, համապատասխանաբար, «34,410,820.40» և «31,459,520.44» թվերով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) ապահովել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2022
N 529-Ա
Որոշում