Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2022 թվականի N 439-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1293-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «4-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. ապրիլի 27-ի

N 439-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. սեպտեմբերի 13-ի

N 1293-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2022
N 439-Ա
Որոշում