Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹ ...

 

 

117.0128.150917

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        09            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11717373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

11 սեպտեմբերի 2017 թվականի N 128-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 273-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

5) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ.

 

Բաժինը մշակվում է տեխնոլոգիական լուծումներ պահանջող արտադրական, հասարակական նշանակության, բազմաֆունկցիոնալ շենքերի ու շինությունների նախագծման դեպքում և ընդգրկում է`

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` ընդունված տեխնոլոգիական լուծումների նկարագիրը, հիմնավորումը և համապատասխանությունը անվտանգության նորմերին, բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի համար բնակվելու և աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումները:

Արտադրական օբյեկտների դեպքում նաև` արտադրության տեխնոլոգիայի հակիրճ բնութագիրը` ընդունված լուծումների հիմնավորումներով, տվյալներ արտադրության աշխատատարության և տեխնոլոգիական գործընթացների մեքենայացման մասին, կիրառվող սարքավորումների կազմն ու հիմնավորումը, որոշումներ անթափոն կամ նվազաթափոն տեխնոլոգիական գործընթացների և արտադրության վերաբերյալ, աշխատատեղերի քանակը և դրանց սարքավորվածությունը, արտադրամասային և միջարտադրամասային հաղորդագծերի բնութագրերը, վտանգավոր արտադրությամբ օբյեկտների անվտանգության վերաբերյալ սահմանված կարգով ձևակերպված հայտարարագիր, վթարային իրավիճակների առաջացման հնարավորությունների գնահատականը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

 

Գծագրական նյութեր`

ա. օբյեկտի տեխնոլոգիական գործընթացների ուրվագծերը հիմնական սարքավորումների տեխնոլոգիական դասավորություններով ըստ հարկերի,

Արտադրական համալիրների դեպքում նաև`

բ. մասնաշենքերի արտադրամասերի տեխնոլոգիական հատակագծումը` սարքավորումների և տրանսպորտային միջոցների տեղադրումով,

գ. բեռնահոսքերի ուրվագծերը:

(5-րդ կետը փոփ. 31.03.2022 թիվ 05-Ն / հրամանի պահանջները կիրառելի չեն մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների,

ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ / հրաման)

 

6) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Բաժինը մշակվում է ՀՀ տարածքում գործող «Շինարարական արտադրության կազմակերպում» ՀՀՇՆ I-3.01.01-08 պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նախագծային աշխատանքների կատարման պայմանագրային պահանջները: Օբյեկտի շինարարության կազմակերպման նախագիծը մշակվում է նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար:

Օբյեկտի շինարարությունը փուլերով իրականացնելու դեպքում շինարարության կազմակերպման նախագիծն առաջին փուլի համար մշակվում է` հաշվի առնելով շինարարության իրականացումը լրիվ ծավալով:

 

Շինարարության կազմակերպման նախագծի կազմում ընդգրկվում են`

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` օբյեկտի տեղանքի և շինարարության պայմանների բնութագիրը, տրանսպորտային ցանցի գնահատականը, տեղական աշխատուժի զբաղվածության հնարավորության գնահատականը, մասնագիտացված աշխատակազմի ներգրավվածության միջոցառումները, շինարարության համար նախատեսված հողատարածքի նկարագիրը, շինարարության համար հարակից տարածքների ժամանակավոր օգտագործման հիմնավորումը, գործող օբյեկտում շինարարական աշխատանքների իրականացման բարդությունների նկարագիրը, քաղաքային կառուցապատված տարածքներում նեղվածության պայմաններում աշխատանքների իրականացման առանձնահատկությունների նկարագրությունը, ընդունված տեխնոլոգիական համակարգերի հիմնավորումը, որոնք ապահովվում են շենքերի և շինությունների, ինժեներական և տրանսպորտային կոմունիկացիաների հաջորդական իրականացումը ըստ օրացուցային գրաֆիկի, շինարարական և մոնտաժային, ինժեներատեխնիկական ցանցերի ցանկը, որոնք պահանջում են համապատասխան ակտեր դրանց հաջորդող աշխատանքներից առաջ, կապիտալ շինարարության իրականացման տեխնոլոգիական հաջորդականության նկարագիրը, շինարարությունում աշխատուժի, հիմնական շինարարական մեքենա-մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, վառելիքաքսուքային նյութերի, էլեկտրաէներգիայի, ջրի, գոլորշու, ժամանակավոր շենք-շինությունների պահանջարկի հիմնավորումը, շիննյութերի, կոնստրուկցիաների, պահեստավորման հարթակների չափերի հիմնավորումը, շինարարության ընթացքում շրջակա միջավայրի և կառույցների պահպանության միջոցառումների նկարագիրը, շինարարության և նրա առանձին աշխատանքների տևողության հիմնավորումը, ձմեռային պայմաններում աշխատանքների իրականացման առանձնահատկություններ նկարագրությունը:

 

Գծագրական նյութեր`

ա. Շինարարության օրացուցային պլանը, որում նշվում են հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկային կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը` կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների (ըստ շենքերի, շինությունների և շինարարության ժամանակահատվածների) բաշխմամբ: Նախապատրաստական շրջանի համար օրացուցային պլանը կազմվում է առանձին (աշխատանքների ծավալները ըստ ամիսների բաշխմամբ),

բ. Շինարարության նախապատրաստական և հիմնական փուլերի իրականացման գլխավոր հատակագիծը` հիմնական և ժամանակավոր կառույցների, պահեստների և պահեստավորման հարթակների, վերամբարձ կռունկների, նրանց տեղաշարժման գծերի, ինժեներական ցանցերի, ջրի, էլեկտրաէներգիային, կապի աղբյուրների, նրանց միացման կետերի, գոյություն ունեցող ու քանդման ենթակա շենքերի ու շինությունների առանցքների նշահարման առանցքներն ամրագրող նշանների տեղադրման կետերի տեղաբաշխմամբ,

գ. հիմնական շինմոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրերը (նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա), շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը` ըստ շինարարության իրականացման օրացուցային գրաֆիկի,

դ. Այն օբյեկտներում, որոնց համար շինարարության արժեքի նախահաշիվ չի պահանջվում օրացուցային պլանը կազմվում է հիմնվելով շինարարական ծավալների վրա: Մինչև շինարարական աշխատանքներ սկսելը` քանդման, հողամասի ինժեներական նախապատրաստման, ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների գծերի տեղափոխման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում` առանձին կազմվում է նախապատրաստական շրջանի օրացուցային պլանը` նշելով աշխատանքների ծավալները ըստ ամիսների:

ե. շինարարության համար անհրաժեշտ հիմնական շինարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների, իսկ առանձին դեպքերում` բանվորական կադրերի պահանջարկի ամփոփագիրը,

զ. շինարարական հրապարակի կազմակերպման պայմաններն ու պահանջները (այդ թվում` ժամանակավոր սահմանազատող ցանկապատ, ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ, վերամբարձ կռունկի տեղակայման դիրք և դրա շահագործման անվտանգության գոտու սահմանում, շինարարական աշխատանքների ու քաղաքաշինական փաստաթղթերի մասին իրազեկող ցուցանակ, հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր անցուղի, բեռնատար մեքենաների անվադողերի լվացման կետ և այլն), որոնք կառուցապատողի կողմից պետք է ապահովվեն շինարարական աշխատանքների իրականացման սկզբից մինչև ավարտը.

է. օրենքով սահմանված դեպքերում օբյեկտների շինարարական հրապարակը համալրվում է նաև տեսախցիկներով` շինարարական աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում.

Շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է ներառել հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշները`

ա. շինարարության ընդհանուր տևողությունը (այդ թվում` նախապատրաստական շրջանի և սարքավորումների մոնտաժման համար)` ամիսներով,

բ. պահանջվող աշխատուժի քանակը,

գ. շինմոնտաժային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ծախսումները, չափման միավորը` մարդ-օր:

Շինարարության կազմակերպման նախագծի կազմը կարող է լրացվել, կախված նախագծվող օբյեկտի բարդությունից, ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներից, ինչպես նաև հատուկ սարքավորումների և կառուցվածքների կիրառման առանձնահատուկ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից:

 

7) ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագիծը մշակվում է օբյեկտի շինարարության կազմակերպման նախագծի կազմում, որպես շինարարության արտադրության կազմակերպման աշխատանքների նախապատրաստական փուլ, որն իր մեջ ներառում է շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով շինարարական հրապարակի ազատումը (մաքրումը) քանդման կամ տեղափոխման ենթակա շենքերից ու շինություններից:

Շենքերի և շինությունների քանդման թույլտվությունը տրվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների քանդման կամ ապամոնտաժման հիմքը, քանդման կամ ապամոնտաժման ենթակա շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների ցանկը, շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների քանդման կամ ապամոնտաժման միջոցառումների ցանկը, կիրառվող մեթոդների ընտրության նկարագիրը և հիմնավորումը, քանդման կամ ապամոնտաժման մեթոդների ընտրությունից կախված վտանգավոր գոտիների սահմանազատման չափերը և դրա հիմնավորումը, այդ գոտիներ մուտքը սահմանափակող միջոցառումները, կանաչ տարածքների և գոյություն ունեցող ծառերի պահպանության միջոցառումները, քանդման կամ ապամոնտաժման ժամանակ ինժեներական ցանցերի հնարավոր վնասվածության գնահատականը, դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների նկարագիրը և հիմնավորումը, համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցումները, քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների անվտանգ մեթոդների նկարագիրը, բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` նախազգուշացման և տեղահանման միջոցառումներ (անհրաժեշտության դեպքում), շինաղբի տեղափոխման և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների նկարագիրը, պետական, այդ թվում` վերահսկող մարմինների, հետ համաձայնություններ` պայթյունի, այրման և այլ պոտենցիալ վտանգավոր եղանակներով քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների իրականացման դեպքում:

 

Գծագրական նյութեր`

ա. շինարարական հրապարակի և դրան հարակից տարածքների հատակագիծ քանդվող կամ ապամոնտաժվող կառույցների, ինժեներատեխնիկական ապահովման ցանցերի, ճանապարհների, փլուզման և վտանգավոր գոտիների, քանդված նյութերի, կոնստրուկցիաների, սարքավորումների պահեստավորման հարթակների տեղադրմամբ, շինարարական տեխնիկայի և մեքենաների տեղակայման կետերի, դրանց շարժման ուղիների, ազդման գոտիների նշմամբ:

բ. ինժեներական ինֆրաստրուկտուրաների և ստորգետնյա կոմունիկացիաների պահպանման միջոցառումների գծագրեր

գ. քանդման կամ ապամոնտաժման հերթականության տեխնոլոգիական քարտերի ուրվագիծ

 

8) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Բաժինը ներառում է տարածքի վերաբերյալ շրջակա միջավայրի (այդ թվում` սողանքային երևույթների) վիճակը բնութագրող տվյալներ և մշակվում է տվյալ տարածքի հաստատված ծրագրային և այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` շրջակա միջավայրի վրա կապիտալ շինարարության օբյեկտի ազդեցության գնահատումը, արտանետումների հաշվարկային և թույլատրելի ցուցանիշները, միջոցառումներ ուղղված` նախատեսվող տնտեսական գործունեության արդյունքում հնարավոր բացասական ազդեցության նվազեցմանը և սողանքների առաջացման կանխարգելմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հողային ռեսուրսների և հողի բերրի շերտի ռացիոնալ օգտագործմանը, օդի, ջրի, բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը, շրջադարձային (երկրորդական) ջրամատակարարման կիրառմանը:

Արդյունաբերական օբյեկտների դեպքում նաև` վտանգավոր թափոնների վնասազերծմանը, տեղափոխման և պահուստավորմանը, աղբահանության կազմակերպմանը և արդյունավետ համակարգի ընտրությանը, տեղեկատվություն երկրորդային սեյսմիկ վտանգի առկայության վերաբերյալ, բնապահպանական միջոցառումների ծախսերի նկարագիրը և հաշվարկային տվյալները, փոխհատուցման վճարները, կախված շինարարական օբյեկտի բնույթից, բնապահպանական հսկողության և այլ անհրաժեշտ միջոցառումներ:

 

Գծագրական նյութեր`

ա. Իրավիճակային հատակագիծ` կառուցապատվող հողամասի սահմանների, սանիտարապաշտպանիչ գոտու սահմանների (անհրաժեշտության դեպքում), բնակեցման, ռեկրեացիոն, ջրային, անտառային, կենդանիների բնակեցման և այլ գոտիների նշումով,

բ. Կառուցապատվող հողամասի հատակագիծ, կապիտալ շինարարության օբյեկտների, արտանետումների աղբյուրների և արտանետումների տարածման գոտիների նշումով, տարածքի երկրորդային սեյսմիկ վտանգի (փլուզումներ, սողանքներ, ջրածածկումներ, հեղեղումներ և այլն) սխեմատիկ քարտեզ (առկայության դեպքում),

գ. արտադրական օբյեկտների համար տեղանքի իրավիճակային հատակագիծ` օդի աղտոտման աղբյուրների և տարածման գոտիների նշումով, վնասարար նյութերի պարունակության ցուցանիշները այդ թվում` անբարենպաստ եղանակի պայմաններում, արտանետումների մաքրման, ֆիլտրման և վնասազերծման սարքավորումների տեղադրման, կառուցապատվող հողամասի սահմաններում ստորգետնյա և վերգետնյա ջրերի փորձանմուշների վերցման հորատանցքերի, դիտահորերի տեղերի նշումով,

դ. աղբահանության կազմակերպման ուրվագիծը,

ե. կախված օբյեկտի բնույթից այլ միջոցառումներ և սխեմաներ:

(8-րդ կետը փոփ. 14.04.2022 թիվ 09-Ն հրաման)

 

9) ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Բաժինը մշակվում է ՀՀՇՆ 30-01-2014 և ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ներառում է

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` հակահրդեհային անվտանգության ապահովման համակարգի նկարագիրը, ընդունված լուծումների հիմնավորումները, շենքերի, կառուցվածքների և սարքավորումների միջև հակահրդեհային հեռավորության հիմնավորումը, արտաքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգի նկարագրություն, հրշեջ ծառայության մեքենաների մոտեցումների նկարագիրը և հիմնավորումը, ընդունված ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների հրակայունության աստիճանի նկարագրությունը և հիմնավորումը, հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց անվտանգությունն ապահովվող լուծումների նկարագիրը և հիմնավորումը, հրդեհաշիջման ժամանակ հրշեջ ծառայության անվտանգության ապահովման միջոցառումներ, շենքերի, շինությունների, սենքերի և սարքավորումների հրդեհային և հրդեհապայթյունային վտանգավորության կարգը, շենքերի, շինություններ, սենքերի և սարքավորումների ցանկը, որտեղ անհրաժեշտ է ինքնաշխատ հրդեհաշիջման և հակահրդեհային ազդանշանային պաշտպանության համակարգ, հրդեհային ազդարարման համակարգերի նկարագրություն, հակահրդեհային պաշտպանության համար նախատեսված սարքավորումների նկարագիրը և հիմնավորումը, որոնք նախատեսված են հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց անվտանգ էվակուացիայի, հրդեհի մարման և նրա չտարածման համար, մարդկանց կյանքի և առողջության, գույքի ոչնչացման ռիսկերի գնահատականը, հակահրդեհային անվտանգության ապահովման տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների նկարագրությունը:

 

Գծագրական նյութեր`

ա. հողամասի իրավիճակային հատակագիծը` նշելով շինարարական օբյեկտի/օբյեկտների տեղադիրքը, դեպի հողամաս մուտքերը, հրշեջ մեքենաների մոտեցումները, հրդեհային ջրավազանների, արտաքին հակահրդեհային խողովակաշարերի, հիդրանտների և պոմպակայանների տեղադիրքը, եթե այդպիսիք կան

բ. հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց և արժեքավոր սարքավորումների տարահանման ուրվագծերը,

գ. հակահրդեհային պաշտպանության տեխնիկական համակարգի (ինքնաշխատ հրդեհաշիջման, հակահրդեհային ազդանշանների սարքավորումներ, հակահրդեհային ներքին խողովակաշար, ազդարարման համակարգ և այլն) ուրվագիծ:

 

10) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Բաժինը մշակվում է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ներառում է

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` հաշմանդամություն ունեցող անձանց համար օբյեկտի կամ աշխատատեղի մատչելիությունն ապահովող միջոցառումների նկարագրությունը, ընդունված ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների նկարագիրը, կիրառվող սարքավորումների, տեխնիկական միջոցների հիմնավորումները:

 

Գծագրական նյութեր`

ա. հողամասի հատակագծային կազմակերպման ուրվագիծ, թեքահարթակների, վերելակների, հարմարեցված սանհանգույցների և այլ միջոցառումներ նշումով,

բ. հարկերի հատակագծերը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների, տարահանման և տեղաշարժման ուղեգծերի նշումով,

գ. թեքահարթակների, սանհանգույցների, աշխատատեղերի և այլ հարմարեցված տարրերի գծագրեր, սարքավորումների մոնտաժման սխեմաներ, այլ անհրաժեշտ գծագրական նյութեր և մասնագրեր:

 

11) ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախատեսումը պարտադիր է:

Բաժինը մշակվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի» պահանջներին համապատասխան:

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` էներգաարդյունավետության կանոնների պահանջներին համապատասխան ընդունված լուծումների, կիրառվող տեխնոլոգիաների և սարքավորումների նկարագրություն և հիմնավորում, շենքերում, շինություններում էներգետիկ ռեսուրսների ծախսի բնութագրերը, էներգաարդյունավետության վրա ազդող ճարտարապետական, ֆունկցիոնալ, տեխնոլոգիական, կոնստրուկտիվ և ինժեներատեխնիկական լուծումները, դրանց հիմնավորումները, էներգաարդյունավետության պահանջների ցանկը, որոնց պետք է համապատասխանի կառույցը շահագործման հանձնման պահին և շահագործման ընթացքում և այն ժամկետը, որի ընթացքում պետք է պահպանվեն այդ պահանջները, այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման նկարագրությունը և հիմնավորումը, համեմատական հաշվարկներ` շինարարական արժեքի թանկացման, շահագործման ընթացքում ծախսերի կրճատման վերաբերյալ, այլ տեղեկատվություն և պարզաբանումներ:

 

Գծագրական նյութեր`

ա. ջրի, էլեկտրաէներգիայի օգտագործման ուրվագծեր,

բ. էներգետիկ ռեսուրսների ծախսի հաշվառման սարքավորումների տեղաբաշխման հատակագիծ

գ. այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման դեպքում, սարքավորումների մոնտաժային ուրվագծեր, մասնագրեր և այլն:

 

12) ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԱԹԵՐԹ ԵՎ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Հաշվարկվում են նախագծվող օբյեկտի բոլոր շինարարական աշխատանքների ծավալները, հիմնական շինարարական նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների հավաք ամփոփագրերը: Շենքերի, շինությունների և դրանց համալիրների նախահաշվային արժեքի որոշման համար կազմվում են նախահաշվային փաստաթղթեր` համաձայն նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների և ձևերի: Շինարարության արժեքը որոշվում է գործող նախահաշվանորմատիվային բազայի հիման վրա: Պատվիրատուին տրվող նախահաշվային փաստաթղթերում օբյեկտի շինարարության արժեքը նպատակահարմար է ներկայացնել գների երկու մակարդակներով`

ա. բազիսային (հաստատուն) մակարդակով, որը որոշվում է շինարարության արժեքի հաշվարկման ՀՀ կառավարության սահմանած կարգով` հիմք ընդունելով գործող նախահաշվային նորմերը և գները,

բ. Խոշորացված ցուցանիշներով` որը որոշվում է ՀՀ ՔՆ 2008 թվականի հունվարի 14-ի N 09-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

Միևնույն ժամանակ կազմվում է բացատրագիր, որտեղ ներառվում են տվյալներ շինարարության գների և օգտագործված նախահաշվանորմատիվային բազայի վերաբերյալ:

Պատվիրատուի և կապալառուի համատեղ որոշման արդյունքում ձևավորվում են նախագծվող օբյեկտի շինարարության պայմանագրային գները:

Շինարարական աշխատանքների նախահաշիվը իր մեջ ներառում է տեքստային մաս (բացատրագիր) և նախահաշվային փաստաթղթեր.

 

Տեքստային մաս`

Տեքստային նյութերը ներառում են` կապիտալ շինարարության օբյեկտների տեղադիրքը, նախահաշվային նորմատիվային ժողովածուների ցանկը, կապալառու կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), նախահաշվային արժեքի որոշման կարգի նկարագրությունը, նախահաշվային արժեքի որոշման այլ հղումներ:

 

Նախահաշվային փաստաթղթերը իր մեջ ներառում են.

ա. հավաք նախահաշիվ,

բ. օբյեկտային նախահաշիվ,

գ. լոկալ նախահաշիվ,

դ. առանձին ծախսերի նախահաշիվ, եթե այդպիսիք կան:

 

Հավաք նախահաշիվը կազմված է հետևյալ գլուխներից

ա. տարածքի նախապատրաստական աշխատանքներ,

բ. կառույցի հիմնական օբյեկտներ

գ. օժանդակ և սպասարկող օբյեկտներ

դ. էներգատնտեսության օբյեկտներ

ե. կապի և տրանսպորտի օբյեկտներ

զ. արտաքին ցանցեր

է. կանաչապատում և բարեկարգում

ը. ժամանակավոր շենքեր, շինություններ

թ. այլ աշխատանքներ և ծախսեր

ժ. հսկողության աշխատանքներ

ժա. նախագծային և հետախուզական աշխատանքներ

 

ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Բաժինը իր մեջ ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր` քաղաքացիական պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ (ինժեներատեխնիկական անվտանգություն և այլն), տեռորիստական ակտերի դեմ պայքարի միջոցառումներ, վտանգավոր արդյունաբերական օբյեկտների անվտանգության միջոցառումներ, հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության միջոցառումներ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներ:

 

V. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ (Ա-Օ ալբոմ)

 

1. Միջին ռիսկայնության աստիճանի II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 7-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:

 

Աղյուսակ N 7

 

._____________________________________________________________________.

|   |                  ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            |

|___|_________________________________________________________________|

|1. |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը,  |

|   |սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը)               |

|___|_________________________________________________________________|

|2. |Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը)                      |

|___|_________________________________________________________________|

|3. |Ճարտարապետահատակագծային առաջադրանք                               |

|___|_________________________________________________________________|

|4. |Հողամասի տեղագրական հանույթ                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութեր (կամ շենքի       |

|   |տեխնիկական վիճակի մասին եզրակացություն)                          |

|___|_________________________________________________________________|

|6. |Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա            |

|   |հաղորդակցուղիների և  ցանցերի ուղեգծերով                          |

|___|_________________________________________________________________|

|7. |Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում` համապատասխան           |

|   |համաձայնեցումներ                                                 |

|___|_________________________________________________________________|

|8. |ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` սահմանված կարգով         |

|   |համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն)  |

|___|_________________________________________________________________|

|9. |Նախագծող կազմակերպության երաշխավորագիր` նախագծային լուծումները ՀՀ|

|   |օրենսդրության և  նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան    |

|   |լինելու վերաբերյալ:                                              |

._____________________________________________________________________.

 

2. Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի III կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 8-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:

 

Աղյուսակ N 8

 

._____________________________________________________________________.

|   |                  ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            |

|___|_________________________________________________________________|

|1. |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը,  |

|   |սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը)               |

|___|_________________________________________________________________|

|2. |Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը)                      |

|___|_________________________________________________________________|

|3. |Ճարտարապետահատակագծային առաջադրանք                               |

|___|_________________________________________________________________|

|4. |Հողամասի տեղագրական հանույթ                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութեր (կամ շենքի       |

|   |տեխնիկական վիճակի մասին եզրակացություն)                          |

|___|_________________________________________________________________|

|6. |Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա            |

|   |հաղորդակցուղիների և  ցանցերի ուղեգծերով                          |

|___|_________________________________________________________________|

|7. |Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում` համապատասխան           |

|   |համաձայնեցումներ                                                 |

|___|_________________________________________________________________|

|8. |ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` սահմանված կարգով         |

|   |համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն)  |

|___|_________________________________________________________________|

|9. |Քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն                      |

._____________________________________________________________________.

 

3. Բարձր ռիսկայնության աստիճանի IV կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 9-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:

 

Աղյուսակ N 9

 

._____________________________________________________________________.

|   |                  ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            |

|___|_________________________________________________________________|

|1. |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը,  |

|   |սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը)               |

|___|_________________________________________________________________|

|2. |Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը)                      |

|___|_________________________________________________________________|

|3. |Ճարտարապետահատակագծային առաջադրանք                               |

|___|_________________________________________________________________|

|4. |Հողամասի տեղագրական հանույթ                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների հաշվետվություն (կամ  |

|   |շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացություն)                    |

|___|_________________________________________________________________|

|6. |Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա            |

|   |հաղորդակցուղիների և  ցանցերի ուղեգծերով                          |

|___|_________________________________________________________________|

|7. |Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում` համապատասխան           |

|   |համաձայնեցումներ                                                 |

|___|_________________________________________________________________|

|8. |ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` սահմանված կարգով         |

|   |համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն)  |

|___|_________________________________________________________________|

|9. |Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և                    |

|   |սեյսմամիկրոշրջանացման հաշվետվություն (սեյսմիկ պաշտպանության      |

|   |բնագավառի հատուկ նշանակության օբյեկտների համար) կամ սեյսմիկ      |

|   |պարամետրերի տվյալներ (սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր     |

|   |նշանակության օբյեկտների համար)                                   |

|___|_________________________________________________________________|

|10.|Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի   |

|   |4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան    |

|   |կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի        |

|   |փորձաքննության եզրակացությունը (*)                               |

|___|_________________________________________________________________|

|11.|Համալիր փորձաքննության եզրակացություն                            |

|___|_________________________________________________________________|

|12.|Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն   |

|___|_________________________________________________________________|

|13.|Կախված օբյեկտի բնույթից` պատմության և  մշակույթի հուշարձանների   |

|   |պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ,      |

|   |փլուզումներ և  այլն) կանխարգելման, կապի համակարգերի,             |

|   |տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների,  |

|   |արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման,  |

|   |տեխնոլոգիական, սանիտարական պահանջների ապահովման վերաբերյալ       |

|   |համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական       |

|   |եզրակացություն կամ համաձայնեցում                                 |

|_____________________________________________________________________|

|(*) Չի ներկայացվում, եթե համայնքն ունի սահմանված կարգով հաստատված    |

|գլխավոր հատակագիծ (ՀՀ կառավարության 2015.03.19 N 596-Ն որոշման       |

|հավելված 2-ի 33-րդ կետ), բացառությամբ սեյսմիկ պաշտպանության բնագավառի|

|հատուկ նշանակության օբյեկտների:                                      |

._____________________________________________________________________.

 

4. Բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 10-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:

 

Աղյուսակ N 10

 

._____________________________________________________________________.

|   |                  ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            |

|___|_________________________________________________________________|

|1. |ՀՀ կառավարության որոշումը` ծրագրի իրականացման և  օբյեկտը V       |

|   |կատեգորիայի դասելու վերաբերյալ, միջազգային պայմանագիր            |

|   |(առկայության դեպքում), այլ փաստաթղթեր                            |

|___|_________________________________________________________________|

|2. |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը,  |

|   |սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը)               |

|___|_________________________________________________________________|

|3. |Նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) լիցենզիա         |

|   |(պատճենը)                                                        |

|___|_________________________________________________________________|

|4. |Տեխնիկական բնութագիր (մշակված համապատասխան լիազոր մարմնի և       |

|   |հավանության արժանացած` ՀՀ կառավարության կողմից)                  |

|___|_________________________________________________________________|

|5. |Ճարտարապետահատակագծային առաջադրանք (մշակվում է իրավասու մարմնի   |

|   |կողմից 3-րդ կետում նշված տեխնիկական բնութագրի հիման վրա)         |

|___|_________________________________________________________________|

|6. |Հողամասի տեղագրական հանույթ                                      |

|___|_________________________________________________________________|

|7. |Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և                    |

|   |սեյսմամիկրոշրջանացման հաշվետվություն (կամ շենքի տեխնիկական վիճակի|

|   |և  սեյսմիկ խոցելիության մասին եզրակացություն)                    |

|___|_________________________________________________________________|

|8. |Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի   |

|   |4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան    |

|   |կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի        |

|   |փորձաքննության եզրակացությունը                                   |

|___|_________________________________________________________________|

|9. |Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա            |

|   |հաղորդակցուղիների և  ցանցերի ուղեգծերով                          |

|___|_________________________________________________________________|

|10.|Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում` համապատասխան           |

|   |համաձայնեցումներ                                                 |

|___|_________________________________________________________________|

|11.|ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` սահմանված կարգով         |

|   |համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն)  |

|___|_________________________________________________________________|

|12.|Համալիր փորձաքննության եզրակացություն                            |

|___|_________________________________________________________________|

|13.|Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն   |

|___|_________________________________________________________________|

|14.|Կախված օբյեկտի բնույթից` պատմության և  մշակույթի հուշարձանների   |

|   |պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ,      |

|   |փլուզումներ և  այլն) կանխարգելման, կապի համակարգերի,             |

|   |տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների,  |

|   |արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման,  |

|   |տեխնոլոգիական, սանիտարական պահանջների ապահովման վերաբերյալ       |

|   |համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական       |

|   |եզրակացություն կամ համաձայնեցում                                 |

|___|_________________________________________________________________|

|17.|Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի եզրակացություն             |

._____________________________________________________________________.

 

Ձև 1

 

ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ)

 

.________________________________________________________________.

|   |     Ցուցանիշի անվանումը                          |Չափման   |

|   |                                                  |միավորը  |

|___|__________________________________________________|_________|

|1. |Շենքի հարկայնությունը                             |միավոր   |

|___|__________________________________________________|_________|

|2. |Բնակարանների քանակը                               |միավոր   |

|___|__________________________________________________|_________|

|   |այդ թվում` ըստ բնակարանների տիպերի                |միավոր   |

|___|__________________________________________________|_________|

|3. |Շինարարական ծավալը                                |մ3       |

|___|__________________________________________________|_________|

|   |այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար      |մ3       |

|___|__________________________________________________|_________|

|4. |Կառուցապատման մակերեսը                            |%        |

|___|__________________________________________________|_________|

|5. |Ընդհանուր մակերեսը                                |մ2       |

|___|__________________________________________________|_________|

|   |այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար      |մ2       |

|___|__________________________________________________|_________|

|6. |Բնակելի մակերեսը                                  |մ2       |

|___|__________________________________________________|_________|

|7. |Միավոր մակերեսի համար ծախսը                       |         |

|   |էլեկտրաէներգիա                                    |կվտ/ժամ  |

|___|__________________________________________________|_________|

|   |ջուր                                              |լ/օր     |

|___|__________________________________________________|_________|

|   |բնական գազ                                        |հազ. մ3  |

|___|__________________________________________________|_________|

|8. |Շինարարության ընդհանուր արժեքը                    |հազ. դրամ|

|___|__________________________________________________|_________|

|   |այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների             |հազ. դրամ|

|___|__________________________________________________|_________|

|9. |Շինարարության տևողությունը                        |ամիս     |

.________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

._____________________________________________________________________.

|   |     Ցուցանիշի անվանումը                               |Չափման   |

|   |                                                       |միավորը  |

|___|_______________________________________________________|_________|

|1. |Հզորությունը (տարողունակությունը, թողունակությունը)    |միավոր   |

|___|_______________________________________________________|_________|

|2. |Հողամասի ընդհանուր մակերեսը                            |մ2       |

|___|_______________________________________________________|_________|

|3. |Կառուցապատման մակերեսը                                 |%        |

|___|_______________________________________________________|_________|

|4. |Շենքերի և  շինությունների ընդհանուր մակերեսը           |մ2       |

|___|_______________________________________________________|_________|

|5. |Շենքերի և  շինությունների օգտակար մակերեսը             |մ2       |

|___|_______________________________________________________|_________|

|6. |Շինարարական ծավալը                                     |մ3       |

|___|_______________________________________________________|_________|

|   |այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար           |մ3       |

|___|_______________________________________________________|_________|

|7. |Միավոր մակերեսի համար էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ծախսը|         |

|   |էլեկտրաէներգիա                                         |կվտ/ժամ  |

|   |ջուր                                                   |լ/օր     |

|___|_______________________________________________________|_________|

|   |բնական գազ                                             |հազ. մ3  |

|___|_______________________________________________________|_________|

|8. |Շինարարության ընդհանուր արժեքը                         |հազ. դրամ|

|   |այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների                  |հազ. դրամ|

|___|_______________________________________________________|_________|

|9. |Շինարարության տևողությունը  համապատասխան միավոր        |ամիս     |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ)

 

._____________________________________________________________________.

|   |     Ցուցանիշի անվանումը                            |Չափման      |

|   |                                                    |միավորը     |

|___|____________________________________________________|____________|

|1. |Կազմակերպության հզորությունը (արտադրության տարեկան  |            |

|   |թողունակությունը)                                   |            |

|___|____________________________________________________|____________|

|   |արժեքային արտահայտմամբ                              |հազ. դրամ   |

|___|____________________________________________________|____________|

|   |արտադրանքի քանակով                                  |համապատասխան|

|   |                                                    |միավոր      |

|___|____________________________________________________|____________|

|2. |Հողամասի ընդհանուր մակերեսը                         |հա          |

|___|____________________________________________________|____________|

|3. |Կառուցապատման մակերեսը                              |%           |

|___|____________________________________________________|____________|

|4. |Շենքերի և  շինությունների ընդհանուր մակերեսը        |մ2          |

|___|____________________________________________________|____________|

|5. |Շինարարական ծավալը                                  |մ3          |

|   |այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար        |մ3          |

|___|____________________________________________________|____________|

|6. |Միավոր հզորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի, |            |

|   |ջրի, գազի և  այլ էներգակիրների ծախսը                |            |

|___|____________________________________________________|____________|

|   |էլեկտրաէներգիա                                      |կվտ/ժամ     |

|___|____________________________________________________|____________|

|   |ջուր                                                |լ/օր        |

|___|____________________________________________________|____________|

|   |բնական գազ                                          |հազ. մ3     |

|___|____________________________________________________|____________|

|   |այլ էներգակիրներ                                    |համապատասխան|

|   |                                                    |միավոր      |

|___|____________________________________________________|____________|

|7. |Շինարարության ընդհանուր արժեքը                      |հազ. դրամ   |

|___|____________________________________________________|____________|

|   |այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների               |հազ. դրամ   |

|___|____________________________________________________|____________|

|8. |Շինարարության տևողությունը  համապատասխան միավոր     |ամիս        |

._____________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
11.09.2017
N 128-Ն
Հրաման