Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱ ...

01.12.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.12.2021  -ը:
 

01.01.2018 -

 

(օրենքն ուժը կորցրել է 01.12.2021 թվականից` 18.11.21 ՀՕ-366-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների (այսուհետ` կարգավորման պարտադիր վճարներ) հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների շրջանակը, վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2. Կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը

 

Կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:

 

ԳԼՈՒԽ 2
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3. Կարգավորման պարտադիր վճարներ վճարողները

 

Կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:

(3-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

 

i

Հոդված 4. Վճարողների հաշվառման կարգը

 

Հանձնաժողովը սահմանում է վճարողների հաշվառման կարգը, հաստատում է վճարողների անվանական կազմը յուրաքանչյուր տարվա համար և իրականացնում է վճարողների հաշվառումը:

 

i

Հոդված 5. Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:

(5-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-274-Ն օրենք)

 

Հոդված 6. Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի գումարները:

(6-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

 

Հոդված 7. Կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորության դադարումը

 

Վճարողների կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով:

 

ԳԼՈՒԽ 3
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Հոդված 8. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը

 

1. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ):

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`

ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը)` հաշվի առնելով սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սահմանված կարգով հաշվառման վերցված յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3 ... Վn) համար սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված իրացման շրջանառությունները (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3 ... ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների.

բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿ1, ՏԿ2, ՏԿ3 ... ՏԿn).

գ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3 ... Դn)` որպես յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի և հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) արտադրյալ, որը ներառվում է յուրաքանչյուր վճարողի սակագնում կամ ծառայությունների մատուցման վճարի մեջ (մինչև ավելացված արժեքի հարկի կիրառումը):

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:

i

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` հանձնաժողովի կողմից կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում` հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հաշվարկման և ներկայացման հետ միաժամանակ:

 

Հոդված 9. Սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին:

 

ԳԼՈՒԽ 4
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Հոդված 10. Հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները

 

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

(10-րդ հոդ. փոփ. 27.10.09 ՀՕ-196-Ն օրենք)

 

Հոդված 11. Կարգավորման պարտադիր վճարների վճարման կարգը և ժամկետները

 

1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի մեկ քառորդի չափով վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա երեսունից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

2. Հանրային ծառայությունների ոլորտում մեկից ավելի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր գործունեության համար առանձին:

3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

(11-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

 

i
Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը 

 

1. Վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

(11.1-ին հոդ. լրաց. 08.12.10 ՀՕ-196-Ն, 07.12.11 ՀՕ-312-Ն, 24.11.15 ՀՕ-164-Ն, 21.12.17 ՀՕ-274-Ն օրենքներ)

 

i

Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

(12-րդ հոդ. փոփ. 24.11.15 ՀՕ-164-Ն, 21.12.17 ՀՕ-274-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 13. Տեղեկատվությունների տրամադրման կարգը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, ներկայացնում է հարկային մարմին:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-274-Ն օրենք)

(13-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-216-Ն, 21.12.17 ՀՕ-274-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

i

3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-216-Ն օրենք)

7. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

i

8. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:

(14-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-216-Ն, 21.12.17 ՀՕ-274-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները սկսում են հաշվարկվել «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդող տարվանից` տվյալ տարվա բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
ՀՕ-225-Ն

 

Հավելված

«Հանրային ծառայությունների

կարգավորման պարտադիր վճարների

մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի

 

ՍԽԵՄԱ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Հաշվառման վերցված վճարողները

Յուրաքանչյուր վճարողի համար տվյալ տարվա սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված արտադրանքի կամ ծառայությունների իրացման շրջանառությունները (առանց ԱԱՀ-ի)

Տեսակարար կշիռը

Յուրաքանչյուր ընկերության կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը

Վ1

ԻՇ1

ԻՇ1 /ԻՇը = ՏԿ1

ՏԿ1 x ՀՊԾ = Դ1

Վ2

ԻՇ2

ԻՇ2 /ԻՇը =ՏԿ2

ՏԿ2 x ՀՊԾ = Դ2

Վ3

ԻՇ3

ԻՇ3 /ԻՇը =ՏԿ3

ՏԿ3 x ՀՊԾ = Դ3

.........

..........

...........

..........

Վn

ԻՇn

ԻՇn /ԻՇը =ՏԿn

ՏԿո x ՀՊԾ = Դո

Ընդամենը

ԻՇը

1

ՀՊԾ

 

 

pin
ՀՀ 11.11.2005
N ՀՕ-225-Ն օրենք