Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.03.2018  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 386. Զանգվածային ոչնչացման զենք տարածելը

 

Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք, ինչպես նաև դրանց փոխադրման հատուկ միջոցներ ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, մշակելը, տիրապետելը, փոխադրելը կամ իրացնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը, միջուկային զենքի չտիրապետող պետությանը հումքային կամ հատուկ տրոհվող նյութեր հանձնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամասեր տրամադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 17
Երևան
ՀՕ-140-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2018
N ՀՕ-140-Ն օրենք