Սեղմել Esc փակելու համար:
«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ ...

17.12.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.04.2003  -ից մինչեւ   17.12.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն որոշում)

i

040.1305.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1305

 

i

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում (118,2 հեկտար, որից 82 հեկտարը` Ագարակի, իսկ 36,2 հեկտարը` Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական սահմաններում) բացահայտված հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների ամբողջական պահպանության, հետազոտման և գիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործման համար և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» և 9-րդ հոդվածի «ժ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

i

2. «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 279-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը`

ա) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

i

բ) 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության և զարգացման հեռանկարային ծրագիրը.

գ) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ`

արգելոցի տարածքի սահմանների ճշտման և ձևակերպման,

հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների,

ըստ անհրաժեշտության` ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասերը պետության կարիքների համար վերցնելու,

հողատարածքներում հողօգտագործման և կառուցապատման սահմանափակումներ և սերվիտուտներ սահմանելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1305
Որոշում