Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1168-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 30-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

2) 30-րդ կետի 4-րդ ենթակետի`

ա. «զբ» պարբերությունում «ԳՖԿ-ի» բառը փոխարինել «նախարարության» բառով, իսկ պարբերությունը «տվյալ շահառուի դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «` համապատասխան պայմանագիր կնքելուց հետո» բառերով,

բ. «զգ» պարբերությունում «ԳՖԿ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ պարբերությունը «դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «կնքում է համապատասխան պայմանագիր և» բառերով.

3) հավելվածի Ձևաչափ 1-ում և Ձևաչափ 2-ում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2019
N 1168-Լ
Որոշում