Սեղմել Esc փակելու համար:
«110 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«110 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ...

 

 

600.0060.191101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2001 թվականի N 60

 

i

«110 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի թ) ենթակետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 

1. Հաստատել «110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի 2001թ.

նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ

 

110 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 

ՄԵԹՈԴԻԿԱ

 

        Համաձայնեցված է                     Համաձայնեցված է

     «Հայէներգո» ՓԲԸ                     «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

     Գլխավոր տնօրեն                      Գլխավոր տնօրեն

     _______ Լ. Եղիազարյան               _______ Ռ. Աբրահամյան

     23.09.2001 թ.                       18.09.2001 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններ

1. Ընդհանուր դրույթներ

2. Էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի տեսակները և կառուցվածքը

3. Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի

մեթոդը

3.1. 110 կՎ և բարձր լարման ցանցի տվյալների բազայի տարրերը և նրանց

ինֆորմացիայի կառուցվածքը

3.2. Հաստատված ռեժիմի հաշվարկման ելակետային տվյալների կառուցվածքը

3.3. Հաստատված ռեժիմի հաշվարկը

4. Էլեկտրական հզորության կորուստների հաշվարկը

5. Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների հաշվարկը

6. Էլեկտրաէներգիայի չափագիտական կորստի հաշվարկը

7. Էլեկտրաէներգիայի նորմատիվային կորուստների հաշվարկը

Հավելված

 

110 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 

ՄԵԹՈԴԻԿԱ

 

Մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններ

 

1. Էլեկտրաէներգիայի փաստացի (հաշվետու) կորուստներ (D Wփ) - առևտրական հաշվիչների ցուցմունքներով հաշված էլեկտրական ցանց (կամ նրա տեղամաս) մուտք գործած էլեկտրաէներգիայի (Wմ) և նրանից դուրս հաղորդած (Wե) էլեկտրաէներգիայի տարբերություն:

2. Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստներ (D Wտ) - էլեկտրական ցանցերով էլեկտրաէներգիայի հաղորդման ժամանակ ծախսվող ակտիվ էլեկտրաէներգիայի այն քանակն է, որը որոշվում է ցանցի մաթեմատիկական մոդելով հաշվետու ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակով և էլեկտրական ցանցի և ռեժիմային պարամետրերի փաստացի վիճակի արժեքներով:

3. Էլեկտրաէներգիայի թույլատրելի չափագիտական կորուստներ (DՐWչթ) - էլեկտրական ցանցի չափիչ համալիրների նորմավորված սխալանքով պայմանավորված լրացուցիչ կորուստների հաշվարկային մեծություն:

4. Էլեկտրաէներգիայի նորմատիվային կորուստներ (DՐWն) - տեխնոլոգիական անխուսափելի կորուստ է, որը հավասար է էլեկտրական ցանցերում տեխնիկական կորուստների և էլեկտրաէներգիայի թույլատրելի չափագիտական կորուստների գումար:

5. Էլեկտրաէներգիայի չհիմնավորված կորուստներ (D Wչհ) - փաստացի (հաշվետու) կորուստների գերազանցումը նորմատիվայինից:

6. Սակագնում ներառվող կանխատեսվող կորուստներ (D Wկ) - կանխատեսվող նորմատիվային կորուստներ տարվա համար, որը հաշվարկվում է կանխատեսվող ռեժիմների հիման վրա և հաստատվում է ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից:

 

1. Ընդհանուր դրույթներ

Էլեկտրաէներգիայի հաղորդումը աղբյուրներից սպառողներին, կերպափոխումը և բաշխումը անխուսափելիորեն ուղեկցվում են էլեկտրաէներգիայի կորուստներով: Կորուստների որոշումը հնարավորություն է տալիս իրականացնել ցանցերի տարբեր լարման մակարդակների միջև էլեկտրաէներգիայի հաշվեկշիռների կազմումը:

1.1. Մեթոդիկայում տրված են 110կՎ և բարձր լարման հաղորդող էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման համար կատարվող էլեկտրական էներգիայի ծախսի հաշվարկը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառմանն ուղեկցող չափագիտական կորուստների հաշվարկի մեթոդները:

1.2. Սույն մեթոդիկայում հաշվի են առնված էլեկտրաէներգիայի կորուստների վրա ազդող հետևյալ գործոնները.

1.2.1. Էլեկտրակայանների ակտիվ և ռեակտիվ բեռնվածքի օրվա ժամային գրաֆիկները, օրվա և հաշվարկվող ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրանքը:

1.2.2. Էլեկտրացանցերի 6-35կՎ հանգույցներում չափագրված արդյունքներով և վիճակագրական վերլուծությամբ ստացված բնութագրիչ օրերի (հանգստյան, աշխատանքային) և բնութագրիչ եղանակների (ձմեռ, գարուն, ամառ և աշուն) ակտիվ և ռեակտիվ բեռնվածքի օրվա ժամային գրաֆիկները:

1.2.3. Կորուստների ձևավորումն ըստ նրանց կառուցվածքի` ցանցի ցանկացած տարրում կամ ենթացանցում:

1.2.4. Էլեկտրաէներգիայի հաշվառքի (առևտրային) չափիչ համալիրի տարրերի անվանական ճշտության դասերի շեղումների հաշվի առնումը, ցանցերի փաստացի աշխատանքային ռեժիմներում ճշտության դասերի իրական մեծությունների որոշման և օգտագործման միջոցով:

1.3. Սույն մեթոդիկային համապատասխան կատարված հաշվարկների արդյունքները կարելի է օգտագործել էլեկտրաէներգիայի կորուստների պլանավորման, էլեկտրական ցանցի կորստաբեր տարրերի բացահայտման և կորուստների նվազեցման միջոցառումներ մշակելու համար: Ցանցերում էլեկտրաէներգիայի կանխատեսվող կորստի մեծությունը օգտագործվում է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում:

 

2. Էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի տեսակները և կառուցվածքը

2.1. Հաշվարկային ժամանակահատվածից և ելակետային տվյալների բնույթից կախված` էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկները լինում են հետևյալ տեսակների.

- անցյալ (ռետրոսպեկտիվ) ժամկետի հաշվարկ, այդ ժամկետում գրանցված տվյալներով,

- օպերատիվ հաշվարկ (ըստ օպերատիվ տվյալների),

- հեռանկարային հաշվարկ (ըստ ապագայի համար կանխատեսվող տվյալների):

2.2. Էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի արդյունքները պետք է ներկայացվեն հետևյալ բաղադրիչները պարունակող կառուցվածքով.

- բեռնվածքի կորուստները գծերում և ուժային տրանսֆորմատորներում,

- պարապ ընթացքի կորուստները ուժային տրանսֆորմատորներում,

- պսակաձև պարպման կորուստները օդային գծերում,

- ենթակայանների սեփական կարիքների համար սպառված էլեկտրաէներգիան,

- էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցիչ (կոմպենսացնող) տեղակայանքներում` սինքրոն փոխհատուցիչներում, կոնդենսատորային մարտկոցներում, սինքրոն փոխհատուցչի ռեժիմում աշխատող գեներատորներում և այլն,

- էլեկտրաէներգիայի կորուստները ենթակայանների ռեակտորներում,

- էլեկտրաէներգիայի սեփական ծախսը չափիչ համալիրում (հաշվիչներ, չափիչ տրանսֆորմատորներ և երկրորդային շղթաներ),

- բեռնվածքի և պարապ ընթացքի կորուստները էլեկտրակայանների գլխավոր տրանսֆորմատորներում և ավտոտրանսֆորմատորներում:

3. Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդը

Ստորև բերված են էլեկտրական ցանցի տարրերի և ռեժիմային պարամետրերի տվյալների ձևավորման և հաստատված ռեժիմի հաշվարկի սկզբունքները:

Էլեկտրական ցանցի տարրերում հզորության կորստի հաշվարկային բանաձևերը բերված են 4-րդ բաժնում, իսկ տեխնիկական և չափագիտական կորուստների հաշվարկը համապատասխանաբար` 5-րդ և 6-րդ բաժիններում:

3.1. 110 կՎ և բարձր լարման ցանցի տվյալների բազայի տարրերը և նրանց ինֆորմացիայի կառուցվածքը

Ստորև բերվում են 110 կՎ և բարձր լարման ցանցի տարրերի գիծ, երկփաթույթ և եռափաթույթ տրանսֆորմատորներ, ավտոտրանսֆորմատոր, հանգույց նախնական և հաշվարկային պարամետրերը, փոխարինման սխեմաները:

 

I. Օդային գծեր

 

Ելակետային պարամետրերը

- Անվանումը,

- հարակից հանգույցները (2 հատ),

- մակնիշը (օրինակ` ACO - 150),

- աշխատանքային լարումը` Uբ, կՎ,

- երկարությունը`, կմ,

- լարի շառավիղը` r, սմ,

- լարերի միջև հեռավորությունը` D, սմ,

- լարերի փոխդասավորության հայտանիշը (եռանկյունաձև, հորիզոնական կամ խառը),

- ֆազի լարերի քանակը` n,

- ֆազի լարերի հեռավորությունը` a:

 

Փոխարինման սխեման

Նկ. 3.1

 

    Հաշվարկային պարամետրերը                   /        \

|  Dմիջ   |

Ռեակտիվ դիմադրություն, Օհմ,  x = 0.1445lg| ______  | l,          (3.1)

|    /--- |

|  /   n-1|

|\/  ra   |

                                              \       /

                                               

որտեղ` Dմիջ. = D     - Ֆազային լարերի եռանկյունաձև  դասավորում,

Dմիջ. = 1.26D - ֆազային լարերի հորիզոնական դասավորում,

Dմիջ. = 1.13D - ֆազային լարերի խառը դասավորում:

 

Ունակային հաղորդականություն, Սիմ,

 

                             7.58            -6

                        B = ____________ x 10  l                   (3.2)

                         c   lg(Dմիջ/lr)

                                 

Ակտիվ դիմադրություն, Օհմ,

                                 R = R l ,                         (3.3)

                                      o

որտեղ` Ro - տրված հատույթով գծի 1 կմ երկարությամբ լարի դիմադրությունը, Օհմ/կմ:

Պսակաձև պարպման կորուստները մոդելավորող ակտիվ հաղորդականություն, Սիմ,

 

                                Gպս = Goպս l,                      (3.4)

                                    

որտեղ` Goպս - 1 կմ երկարության գծի պսակաձև պարպման կորուստները մոդելավորող ակտիվ հաղորդականությունն է, որը կախված է գծի օդերևութաբանական պայմաններից, հարաբերական բարձրությունից և այլն, Սիմ/կմ, (տես 4.6):

 

II. Եռափաթույթ տրանսֆորմատոր, ավտոտրանսֆորմատոր

 

Ելակետային պարամետրերը

- Անվանումը,

- մակնիշը,

- հարակից հանգույցները (3 հատ),

- անվանական հզորությունը` Sանվ, ՄՎԱ,

- անվանական լարումը` Uանվ (Uբ անվ, Uմ անվ, Uց անվ), կՎ,

- կարճ միացման լարումը` uկ (uբմ, uբց, uմց), %,

- փաթույթների կորուստը` /\Pկ (/\Pբմ, /\Pբց, /\Pմց), կՎտ,

- պարապ ընթացքի կորուստը` /\Pպը, կՎտ,

- պարապ ընթացքի հոսանքը` iպը, %,

- ճյուղավորումների քանակը և քայլի փոփոխման տոկոսաչափը, n, a%,

- ճյուղավորման դիրքը` m:

Ավտոտրանսֆորմատորի համար` Sց = 0.5 Sանվ, Sբ = Sմ = Sանվ:

Եռափաթույթ տրանսֆորմատորների համար` Sբ = Sմ = Sց = Sանվ:

Այստեղ բ, մ, ց տառերով նշվում են համապատասխանաբար բարձր, միջին և ցածր լարման փաթույթները:

 

Փոխարինման սխեման

Նկ. 3.2

 

Հաշվարկային պարամետրերը

 

Կարճ միացման լարումները, %`

 

uբ = 0.5(uբմ + uբց - uմց),

 

                           uմ = 0.5(uբմ + uմց - uբց),              (3.5)

 

uց = 0.5(uբց + uմց - uբմ) :

 

Կարճ միացման կորուստները, կՎտ`

 

/\Pկբ = 0.5(/\Pբմ + a(/\Pբց-/\Pմց)),

 

                       /\Pկմ = 0.5(/\Pբմ + a(/\Pմց-/\Pբց),         (3.6)

 

/\Pկց = 0.5(/\Pբց + a(/\Pմց-/\Pբմ) ,

 

/  \ 2

որտեղ`        | Sբ  |

a = |____ |  :

| Sց  |

\  /

 

Ռեակտիվ դիմադրությունները, Օհմ`

                  2                2                2

                 U բանվ           U բանվ           U բանվ

         Xբ = uբ ______ , Xմ = uմ ______ , Xց = uց ______ :        (3.7)

                 100Sբ            100Sմ            100Sց

 

Ակտիվ դիմադրությունները, Օհմ`

 

                  2                    2                   2    

                 U բանվ               U բանվ              U բանվ

Rբ = /\Pկբ ______ ,  Rմ = /\Pկմ ______ , Rց = /\Pկց ______   (3.8)

                     2                    2                    2

                1000S բ              1000S մ              1000S ց

 

Տրանսֆորմացիայի գործակիցները`

 

                Uմանվ                      Uմանվ

      Kմբ =  ________________ ,  Kցբ =  ________________  :        (3.9)

                    /        \                 /        \

Uբանվ |    ma%  |          Uբանվ |    ma%  |

|1 + ___  |                |1 + ___  |

                    \   100 /                  \   100 /

 

Ավտոտրանսֆորմատորի համար`

 

                    /        \

Uմանվ |    ma%  |

|1 + ___  |

                    \   100 /            Uցանվ

      Kմբ =  _________________ ,  Kցբ = _______ :                  (3.10)

                  Uբանվ                  Uբանվ

 

Լայնական ճյուղի հաղորդականությունները, Սիմ`

 

         /\Pպը                  Sանվ

    Gտ = _______  ,   Bտ = iպը ___________ :                       (3.11)

              2                      2

         1000U բանվ             1000U բանվ

 

III. Երկփաթույթ տրանսֆորմատոր

 

Ելակետային պարամետրերը

- Անվանումը,

- մակնիշը,

- հարակից հանգույցները (2 հատ),

- անվանական հզորությունը` Sանվ, ՄՎԱ,

- անվանական լարումը` Uանվ (Uբ,Uց), կՎ,

- կարճ միացման լարումը` Uկ (Uբց), %,

- կարճ միացման հզորությունը` /\Pկ (/\Pբց), կՎտ,

- պարապ ընթացքի հզորությունը` /\Pպը, կՎտ,

- պարապ ընթացքի հոսանքը` iպը, %,

- ճյուղավորումների քանակը և քայլի փոփոխման տոկոսաչափը, n, a%,

- ճյուղավորման դիրքը` m:

 

Փոխարինման սխեման

Նկ. 3.3

 

Հաշվարկային պարամետրերը

Ակտիվ դիմադրությունը, Օհմ`

 

2

U բանվ

                         Rտ = /\Pկ ___________ :                   (3.12)

                                         2

                                    1000S անվ

 

Ռեակտիվ դիմադրությունը, Օհմ`

2

U բանվ

                         Xտ = uկ __________  :                     (3.13)

                                      2

                                  100S անվ

 

Տրանսֆորմացիայի գործակիցը`

 

Uցանվ

                        K =   ________________     :               (3.14)

                                      /        \         

Uբանվ |    ma%  |

|1 + ___  |

                                      \   100 /   

 

Լայնական ճյուղի հաղորդականությունները, Սիմ`

 

          /\Pպը             /\Qպը            Sանվ

    Gտ = __________ , Bտ = __________ = iպը __________ :           (3.15)

              2                 2                2

         1000U բանվ        1000U բանվ       1000U բանվ

 

IV. Ռեակտորներ

 

Ելակետային պարամետրերը

- Մակնիշը,

- հարակից հանգույցները (2 հատ),

- անվանական լարումը` Uանվ, կՎ,

- անվանական հոսանքը` Iանվ, Ա,

- ինդուկտիվ դիմադրությունը` X, Օհմ,

- ֆազի անվանական կորուստը` /\P, կՎտ:

 

Փոխարինման սխեման

նկ. 3.4

 

Հաշվարկային պարամետրը

 

Ակտիվ դիմադրությունը, Օհմ`

/\P

                           R = 1000 ____ :                         (3.16)

                                      2

                                     I անվ

 

V. Կոնդենսատորային մարտկոց

 

Ելակետային պարամետրերը`

- հարակից հանգույցները,

- անվանական լարումը` Uանվ, կՎ,

- անվանական լրիվ հզորությունը` Sանվ, կՎԱ,

- անվանական ռեակտիվ հզորությունը` Qանվ, կվառ:

 

Փոխարինման սխեման`

նկ. 3.5

 

Հաշվարկային պարամետրերը

 

Ռեակտիվ հաղորդականությունը, Սիմ`

 

Qանվ

                        Bկ= 1000 ____ :                            (3.17)

                                   2

                                  U անվ

 

Ակտիվ հաղորդականությունը, Սիմ`

/-------

                         / 2       2

                       \/ S անվ - Q անվ     

                   Gկ = _______________  :                         (3.18)

                              2

                             U անվ

 

VI. Հանգույցներ

 

- Հանգույցի անվանումը,

- անվանական լարումը` Uանվ,

- հանգույցի տիպը (P-Q, P-U, U-U»),

- գեներատորային հանգույցների համար` P, Q և U-ի օրվա գրաֆիկը ըստ ժամերի, օրվա և ամսվա ակտիվ էներգիան,

- բեռնվածքային հանգույցների համար` բեռնվածքի գրաֆիկները (P, Q) բնութագրիչ օրերի համար և ամսվա ծախսը,

- հանգույցի հայտանիշը (գեներատորային, բեռնվածքային, խառը, պարապ),

- չափման համալիրի (տրակտի) սարքերի (լարման և հոսանքի տրանսֆորմատորներ, էլեկտրահաշվիչ) ճշտության դասերը:

 

3.2. Հաստատված ռեժիմի հաշվարկման ելակետային տվյալների կառուցվածքը

Հաստատված ռեժիմի հաշվարկման ելակետային տվյալներն են.

ցանցի փոխարինման սխեման և նրա պարամետրերը (պասիվ ինֆորմացիա),

փոխարինման սխեմայի հանգույցների (բեռնվածքային և գեներատորային) ակտիվ և ռեակտիվ հզորությունները և էներգիաների մեծությունները (ակտիվ ինֆորմացիա):

Ցանցի փոխարինման սխեման (տոպոլոգիան) ստացվում է նրա տարրերի (գծեր, երկփաթույթ և եռափաթույթ տրանսֆորմատորներ, ավտոտրանսֆորմատորներ, ռեակտորներ, կոնդենսատորային մարտկոցներ) փոխարինման սխեմաներից, հաշվի առնելով նրանց փոխմիացությունները:

Ցանցի հանգույցների ակտիվ ինֆորմացիան ունի հետևյալ կառուցվածքը`

գեներատորային հանգույցի համար հաշվարկային ժամանակահատվածը (ամիսը) բաժանվում է n թվով (1<=><= 31)="" բնութագրական="" խմբերի:="" յուրաքանչյուր="" k-րդ="" խմբի="" համար="" տրվում="" է="" խմբի="" օրական="" ակտիվ="" (wpk)="" և="" ռեակտիվ="" (wqk)="" էներգիան,="" ինչպես="" նաև="" օրական="" ակտիվ="" (pkj)="" և="" ռեակտիվ="" (qkj)="" հզորությունների="" ժամային="" գրաֆիկները:="" տրվում="" է="" նաև="" գեներատորային="" հանգույցի="" ամսական="" ակտիվ="" (wp)="" և="" ռեակտիվ="" (wq)="" էներգիան:="" գեներատորային="" հանգույցներում="" կարող="" է="" տրվել="" նաև="" լարման="" մոդուլի="" փոփոխման="" օրական="" գրաֆիկը="" ըստ="" ժամերի="" (p,="" u="" տիպի="" հանգույց):="" բազիսային="" հանգույցում,="" բացի="" վերը="" նշված="" ակտիվ="" և="" ռեակտիվ="" հզորությունների="" գրաֆիկներից="" և="" էներգիաներից,="" տրվում="" է="" նաև="" լարման="" մոդուլի="" օրական="" գրաֆիկը,="" որը="" և="" համարվում="" է="" լարման="" վեկտորի="" հաշվարկման="" սկիզբ="" (u,="" u="" տիպի="" կամ="" բազիսային="">

Նախքան հաստատված ռեժիմի հաշվարկը, գեներատորային հանգույցների ակտիվ ինֆորմացիան ճշգրտվում է հետևյալ ալգորիթմով.

 

WP

        W՛Pk = WPk _______  ,                                      (3.19)

                      n

                     ---

                     \  WPk            

                     /               

                     ____          

                     k=1               

                                 

                      WQ             

        W՛Qk = WQk _______  ,                                      (3.20)

                      n

                     ---

                     \  WQk                                                    

                     /               

                     ____          

                     k=1               

 

W՛Pk

        P՛kj = Pkj _______  ,    j = 1, ..., 24,                   (3.21)

                      24

                     ---

                     \  Pkj                                              

                     /               

                     ____          

                     j=1               

 

W՛Qk

        Q՛kj = Qkj _______  ,    j = 1, ..., 24,                   (3.22)

                      24

                     ---                                                       

                     \  Qkj                                              

                     /                                                         

                     ____          

                     j=1               

 

Որտեղ` W՛PK, Q՛PK, P՛KJ, Q՛KJ, j = 1,...,24 նշանակումներով արտահայտված են համապատասխան մեծությունների ճշգրտված արժեքները, որոնք մասնակցում են հաստատված ռեժիմի հաշվարկին:

Բեռնվածքային հանգույցների համար ևս հաշվարկային ժամանակահատվածը բաժանվում է բնութագրական խմբերի, և յուրաքանչյուր խմբի համար կարող է տրվել խմբի օրերի գումարային ակտիվ և ռեակտիվ էներգիան: Տրվում է նաև բեռնվածքային հանգույցի հաշվարկային ժամանակահատվածի ակտիվ էներգիան (կարող է տրվել նաև ռեակտիվ էներգիան): Բեռնվածքային հանգույցների բեռնվածքի գրաֆիկները և բնութագրական խմբերի էներգիաները ևս ճշգրտվում են գեներատորային հանգույցների համար վերը բերված ճշգրտման բանաձևերով: Նշենք, որ ռեակտիվ էներգիայի բացակայության դեպքում բեռնվածքային հանգույցների ռեակտիվ հզորության ճշգրտում չի կատարվում: Նշենք նաև, որ բեռնվածքային հանգույցների գրաֆիկները կարող են տրվել P, Q կամ P, cosj (հզորության գործակից) տեսքով:

3.3. Հաստատված ռեժիմի հաշվարկը

Էլեկտրական ցանցում էլեկտրաէներգիայի (և հզորության) կորուստների հաշվարկը հաջորդում է նրա հաստատված ռեժիմի հաշվարկին, որի արդյունքում որոշվում են ցանցի բոլոր ռեժիմային պարամետրերը (հանգուցային լարումները, ճյուղերի հոսանքները և ակտիվ ու ռեակտիվ հզորության հոսքերը):

ՈՒնենալով ցանցի տարրերի փոխարինման սխեմաները (նկ. 3.1 - 3.5) և նրանց հաշվարկային պարամետրերը, կառուցվում է ցանցի փոխարինման սխեման: Հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա համար, ելնելով հանգույցների բեռնվածքի գրաֆիկներից, որոշվում են ակտիվ և ռեակտիվ հզորությունները, իսկ բազիսային հանգույցի համար` լարման մոդուլը և փուլը:

Ցանցի հաստատված ռեժիմի և հզորության կորուստների հաշվարկը կատարվում է հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա համար:

Հաստատված ռեժիմի մաթեմատիկական մոդելը ունի հետևյալ տեսքը`

                       _-   -  -    - -1 -

                       YU + Yբ Uբ = Ud   S  ,                      (3.23)

 

որտեղ`

-

Y -  ցանցի փոխարինման սխեմայի հանգուցային հաղորդականությունների

կոմպլեքս մատրիցն է, որի կարգը հավասար է ցանցի հանգույցների

քանակին (առանց բազիսային հանգույցի),

-

U  - հանգուցային կոմպլեքս լարումների սյունակ-վեկտորն է,

-

Yբ - հանգուցային հաղորդականությունների լրիվ մատրիցի բազիսային

հանգույցին համապատասխանող սյունակ-վեկտորն է,

-

Uբ - բազիսային հանգույցի կոմպլեքս լարումն է,

-

S  - հանգույցների (գեներատորային և բեռնվածքային) ակտիվ և ռեակտիվ

հզորությունների համալուծ կոմպլեքս հզորության սյունակ-վեկտորն է,

-

Ud - հանգուցային համալուծ կոմպլեքս լարումների անկյունագծային

մատրիցն է:

 

Այսպիսով, ցանցի հաստատված ռեժիմի հաշվարկը հանգում է ոչ գծային հանրահաշվական հավասարումների համակարգի լուծմանը, որի հավասարումների քանակը հավասար է ցանցի հանգույցների կրկնապատիկին:

Յուրաքանչյուր ժամվա հաստատված ռեժիմի հաշվարկի արդյունքում որոշվում են նաև բազիսային հանգույցի ակտիվ (Pբ) և ռեակտիվ (Qբ) հզորությունները: Եթե դրանք չեն համընկնում բազիսային հանգույցի տրված ակտիվ (Pբտ) և ռեակտիվ (Qբտ) հզորություններին, ապա /\Pբ = Pբտ -Pբ և /\Qբ = Qբտ - Qբ մեծությունները բաշխվում են բեռնվածքների ակտիվ և ռեակտիվ հզորությունների վրա` ըստ վերջիններիս համաչափության, և հաստատված ռեժիմը վերահաշվարկվում է այնքան ժամանակ, քանի դեռ max(/\Pբ, Qբջ) e< բ,="" որտեղ="" eբ="" -ն="" նախապես="" տրված="" բազիսային="" հանգույցի="" անհաշվեկշռույթի="" ճշտությունն="">

Այսպիսով, յուրաքանչյուր ժամվա համար ցանցի հաստատված ռեժիմը հաշվարկվում է մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ ճշտելով բեռնվածքի հզորությունները:

4. Էլեկտրական հզորության կորուստների հաշվարկը

Ցանցի հաստատված ռեժիմի հաշվարկի արդյունքներով հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա համար որոշվում են էլեկտրական հզորության կորուստները ցանցի տարրերում, որոնց գումարով էլ որոշվում են էներգիայի կորուստները:

4.1. Էլեկտրական հզորության կորուստները գծում

Գծի ակտիվ հզորության բեռնվածքային կորուստը`

2

                        /\Pq = 3 RI ,                              (4.1)

 

այստեղ և հետագայում I ֆազային հոսանքն է,

գծի ռեակտիվ հզորության բեռնվածքային կորուստը`

2

                         /\Q = 3XI  ,                              (4.2)

 

ակտիվ հզորության պսակաձև պարպման կորուստը`

                             2    2

             /\Pպս = 0.5պս (U1 + U2),                              (4.3)

 

գծի ունակային կորուստը`

                               2    2                   

             /\Qպս = -0.5Bc (U1 + U2 ) ,                           (4.4)

 

որտեղ` U1 և U2 - ն գծի հարակից հանգույցների լարումներն են (նկ. 3.1):

 

4.2. Էլեկտրական հզորության կորուստները եռափաթույթ տրանսֆորմատորում (ավտոտրանսֆորմատորում)

Ակտիվ հզորության կորուստը փաթույթում`

                          2       2       2

              /\Pփ = 3(RբI բ + RմI մ + RցI ց) ,                    (4.5)

 

ռեակտիվ հզորության կորուստը փաթույթում`

 

                            2       2       2

               /\ Qփ = 3(XբI բ + XմI մ + XցI ց) ,                  (4.6)

                    

որտեղ` Iբ, Iմ, Iց, - ն տրանսֆորմատորի բարձր, միջին և ցածր լարման փաթույթների հոսանքն է,

ակտիվ հզորության կորուստը միջուկում`

2

                          /\Pմ = GտU բ ,                           (4.7)

 

ռեակտիվ հզորության կորուստը միջուկում`

2

                          /\Qմ = BտU բ ,                           (4.8)

 

որտեղ` Uբ-ն տրանսֆորմատորի փոխարինման սխեմայի բ կետի (նկ. 3.2) հաշվարկային լարումն է:

4.3. Էլեկտրական հզորության կորուստները երկփաթույթ տրանսֆորմատորում

Ակտիվ հզորության կորուստը փաթույթում`

2

                          /\Pփ = 3RտI բ ,                          (4.9)

 

ռեակտիվ հզորության կորուստը փաթույթում`

 

2

                       /\Qփ = 3XտI բ,                              (4.10)

                              

որտեղ Iբ, -ն տրանսֆորմատորի բարձր լարման փաթույթի հոսանքն է (նկ. 3.3),

ակտիվ հզորության կորուստը միջուկում`

 

2

                       /\Pմ = GտU բ  ,                             (4.11)

 

ռեակտիվ հզորության կորուստը միջուկում`

 

2

                       /\Qմ = BտU բ ,                              (4.12)

 

որտեղ Uբ-ն տրանսֆորմատորի փոխարինման սխեմայի բ կետի (նկ. 3.3) հաշվարկային լարումն է:

4.4. Էլեկտրական հզորության կորուստները ռեակտորում

Ակտիվ հզորության կորուստը ռեակտորում`

 

2

                        /\Pռ = 3RռI ռ ,                            (4.13)

 

ռեակտիվ հզորության կորուստը ռեակտորում`

 

2

                       /\Qռ = 3XnI ռ ,                             (4.14)

 

որտեղ Iռ -ն ռեակտորի հոսանքն է:

4.5. Էլեկտրական հզորության կորուստները կոնդենսատորային մարտկոցում

Ակտիվ հզորության կորուստը`

2

                        /\Pկ.մ = GկU  ,                            (4.15)

 

ռեակտիվ հզորության կորուստը`

2

                       /\Qկ.մ. = -BկU ,                            (4.16)

 

որտեղ U-ն կոնդենսատորային մարտկոցին հարակից հանգույցի լարումն է:

 

4.6. Օդային գծերի պսակաձև պարպման էլեկտրական հզորության կորուստների հաշվարկ

 

220 կՎ և բարձր լարման օդային գծերում (ՕԳ) հզորության պսակաձև պարպման կորուստը որոշելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ընդհանրացված բնութագրեր, որոնք տրվում են ըստ հաղորդալարի մակերևույթի էլեկտրական դաշտի լարվածության (Et) և պսակի սկզբնական լարվածության (Eo) հարաբերության` Oi(Et/Eo) չորս եղանակային (i) պայմանների համար (1-լավ եղանակ, 2-չոր ձյուն, 3-անձրև և 4-եղյամ):

1. էլեկտրական հզորության պսակաձև պարպման կորուստը որոշվում է.

4

__

                                 \                  

                        /\Pպս. = / /\PoiՓil , կՎտ,                 (4.17)

                                 ___                

                                 i=1                

 

2

                    /\Poi = nr o(2oli + o2i)  ,                    (4.18)

 

որտեղ`

     Փi    -  տարվա տարբեր եղանակների հավանական տևողությունն  է (),

     l     -  ՕԳ-ի երկարությունն է, կմ,

/\Poi  -  պսակաձև պարպման հզորության տեսակարար կորուստն է տարբեր

եղանակների պայմաններում, կՎտ/կմ,

n - ֆազի լարերի քանակն է

r0 - հաղորդալարերի շառավիղն է, սմ,

Oli,O2i - պսակաձև պարպման ընդհանրացված բնութագծերը, համապատասխանաբար

եզրային և միջին հաղորդալարերի համար:

Ընդհանրացված բնութագծերը, մոտարկված երրորդ կարգի բազմանդամի տեսքով.

                                         2               3

Oլ.եղ = -9,420+39,35(Eէ/Eo)-55,938(Eէ/Eo) + 26,327(Eէ/Eo) ,

 

                                               2               3

Oչ.ձյուն= -28.361+126,168(Eէ/Eo)-186,939(Eէ/Eo) + 94,461(Eէ/Eo) ,  (4.19)

 

                                            2               3

Oանձ.= -17,702+81,0138(Eէ/Eo)-134,264(Eէ/Eo) + 88,804(Eէ/Eo) ,

 

                                           2                3

Oեղյ.= 81,523-342,434(Eէ/Eo)+459,610(Eէ/Eo) - 178,431(Eէ/Eo) :

 

2. Դաշտի համարժեք լարվածությունը եզրային Eէ1 և միջին Eէ2 հաղորդալարերի համար.

 

1+K11 C1U

            E1.1 = 0.0147 _____ ___   , կՎ/սմ,                     (4.20)

                            2    nro

 

1+K11 C2U

            E1.2 = 0.0147 _____ ___   , կՎ/սմ,                     (4.21)

                           2    nro

                                         

այստեղ`

         K11 = 1 + Bro/a                                           (4.22)

         

         B = 2(n-1) sin(p/n),                                      (4.23)

 

որտեղ` C1, C2 - եզրային և միջին ֆազերի ունակություններն են,

 

C2 = 55,6/\2, պՖ/մ,

                C = 55,6/\,    պՖ/մ,

                C1 = 0,5(3C-C2),  պՖ/մ:

 

                                      -2.8        2

            /\2 = 0,98/\o + [0,05(h/D)    + 0,5]/\ o,    

 

                                    -1.5         2

            /\ = 0,99/\o + [0,2(h/D)    + 0,08]/\ o,               (4.24)

 

1

/\o = _______________

3 /-

ln(\/ 2D/rհամ)

 

որտեղ`

      h    - հաղորդալարի համարժեք բարձրությունն է հողից, սմ,

      D    - հաղորդալարերի միջև  հեռավորությունն է, սմ,

rհամ - հաղորդալարի համարժեք շառավիղն է, սմ,

 

/-------

                         n /     n-1

                  rհամ = \/ nrorp,                                 (4.25)

 

rp - տրոհված հաղորդալարի շառավիղն է, սմ,

a

                    rp = _________ :                               (4.26)

                         2sin(p/n)          

 

3. Էլեկտրական դաշտի սկզբնական լարվածությունը.

0,4

           Eo = 24,5mb[1,+ 0,613/(rob)   ], կՎ/սմ,                 (4.27)

 

որտեղ`

m - հաղորդալարի անհարթության գործակիցն է (լավ եղանակի և չոր ձյան

ժամանակ` m=0,78, իսկ անձրևի և եղյամի դեպքում` m=0,82),

b - օդի հարաբերական խտությունն է, հ.մ.

 

0,386P

                    b = _______  :                                 (4.28)

                        273+t

 

Ծովի մակերևույթից H բարձրության վրա (մ) օդի մթնոլորտային ճնշումը որոշվում է.

                              H                 H

           P = 760[1-0,029 _______ + 0,00035 __________ ] ,        (4.29)

                           273 + t                    2

                                             (273 + t)

 

որտեղ` t- օդի միջին ամսական ջերմաստիճանն է:

4. 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկում (4.17)-ով որոշված պսակաձև պարպման հզորության կորուստը ներկայացվում է նրան համարժեք հաղորդականությամբ`

 

/\Pպս

                        Gպս = _____ ,  Սիմ,                        (4.30)

                                 2

                                U

 

որտեղ` U-ն լարման ընթացիկ արժեքն է, որը որոշվում է հաստատված ռեժիմի հաշվարկով:

Լարումից կախված Gպս հաղորդականությունը (նախնական հաշվարկներով) մոտարկվում է հետևյալ բանաձևով.

 

U

    Gպս = Goպս[1-a(1 - ____ )] ,                                   (4.31)

                        Uանվ     

 

1 - G1պս/Gօպս

    որտեղ`    a = ______________  - հաստատուն գործակից է,

                   1 - U1/Uանվ

 

G1պս - անվանականից տարբեր U1 լարումով որոշված հաղորդականությունն է

(օրինակ` U1 = 0,9Uանվ),

G0պս - անվանական (Uանվ) լարումով որոշված հաղորդականությունն է:

Տվյալ ՕԳ-ի համար Gպս հաղորդականությունը կիսվում է և տեղադրվում նրա փոխարինման սխեմայի ծայրերում:

5. Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների հաշվարկը

Էլեկտրական ցանցով էլեկտրաէներգիայի հաղորդման (բաշխման) պրոցեսում ծախսվող ակտիվ էլեկտրաէներգիայի այն քանակը, որն այդ պրոցեսի իրականացման համար ցանցի տարրերում անխուսափելիորեն կերպափոխվում է էներգիայի այլ տեսակների (ջերմային, ճառագայթային և այլն), կոչվում է էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստ:

5.1. Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները էլեկտրական ցանցի հիմնական տարրերում (/\ Wտ) (բոլոր տեսակի գծերում, տրանսֆորմատորներում, ռեակտորներում և կոնդենսատորային մարտկոցներում): Այս տարրերում էլեկտրաէներգիայի կորուստներն որոշվում են նրանցում էլեկտրական ակտիվ հզորությունների կորուստների արժեքներով: Այս նպատակով հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա ակտիվ հզորությունների կորուստների գումարով որոշվում է հաշվարկային ժամանակահատվածում ցանցի տվյալ տարրում էլեկտրաէներգիայի կորուստը: Ողջ էլեկտրական ցանցում էլեկտրաէներգիայի կորուստը որոշվում է որպես նրա առանձին տարրերում էլեկտրաէներգիայի կորուստների գումար:

5.2. Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորստի այլ բաղադրիչներ: Դրանց թվին են դասվում կորուստները էլեկտրական ցանցի չափիչ համալիրներում (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրահաշվիչներ, չափման երկրորդային շղթաներ), սինքրոն փոխհատուցիչներում և ենթակայանների սեփական կարիքների ծախսը:

5.2.1. Էլեկտրաէներգիայի կորուստը (ծախսը) սինքրոն փոխհատուցիչներում (ՍՓ): Սինքրոն փոխհատուցիչում կամ սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում աշխատող սինքրոն գեներատորում էլեկտրաէներգիայի կորստի մեծությունը որոշվում է էլեկտրահաշվիչի ցուցմունքներով: ՍՓ-ի ռեժիմում աշխատող էլեկտրական մեքենայում էլեկտրաէներգիայի կորուստը նաև կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

 

                  /\Wq = /\P% WQ/100 ,                             (5.1)

 

որտեղ`

WQ - սինքրոն փոխհատուցիչի արտադրած ռեակտիվ էներգիան է,

 

/\P% - սպառած տեսակարար ակտիվ հզորությունն է տոկոսներով` կախված

արտադրած ռեակտիվ էներգիայից:

/\P% - ի արժեքը ստացվում է գիտափորձի միջոցով և նորմավորվում է գործող օրենսդրության համաձայն:

5.2.2. Էլեկտրաէներգիայի կորուստները հոսանքի և լարման տրանսֆորմատորներում, ներառյալ կորուստները դրանց երկրորդային շղթաներում (էլեկտրահաշվիչներ, միացման հաղորդալարեր) կարելի է գնահատել ըստ նրանցում տեղի ունեցող կորուստների միջին արժեքների` երեք ֆազի համար (տես աղյուսակը):

 

Աղյուսակ

.________________________________________________________________.

| Լարում, կՎ                |  6 |    10 |    35 |   110 |   220 |

|___________________________|____|_______|_______|_______|_______|

| Հոսանքի տրանսֆորմատորի    | 60 |    60 |   100 |   300 |   300 |

| մաս, կՎտ.ժ/տարի           |    |       |       |       |       |

|___________________________|____|_______|_______|_______|_______|

| Լարման տրանսֆորմատորի մաս,|130 |   175 |   400 |  6000 | 12000 |

| կՎտ.ժ/տարի                |    |       |       |       |       |

.________________________________________________________________.

 

5.2.3. Ենթակայանների սեփական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսը որոշվում է այդ ծախսը գրանցող հաշվիչների ցուցմունքներով: Վերջինների բացակայության դեպքում էլեկտրաէներգիայի ծախսի մեծությունը կարելի է որոշել համաձայն գործող նորմատիվների:

6. Էլեկտրաէներգիայի չափագիտական կորուստների հաշվարկը

Չափագիտական կորուստների թույլատրելի արժեքը`

/----------------------------------------

                  / n   /         \ 2   m    /         \ 2

/___  |          |    ___  |          |

/ \    |  Wգi     |    \    |  Wբj     |

/  /    | _____ bգi|  + /    | _____ բj |  %,       (6.1)

/   ___  |  Wմ      |    ___  |  Wմ      |

   /\Wչ.թ = \/    i=1   \        /     j=1   \        /       

 

որտեղ'

n  - մուտքային միացությունների քանակը,

m  - ելքային միացությունների քանակը,

Wգi - i-րդ մուտքային միացությունով ստացված էներգիան,

Wբj - j-րդ ելքային միացությունով հաղորդված էներգիան,

bգi - i-րդ մուտքային միացության չափիչ համալիրի սխալանքը, %,

bբյ - j-րդ ելքային միացության չափիչ համալիրի սխալանքը, %,

/ -------------------

                        /  2     2     2     2

          b = +/- 1,1 \/  b I + b U + b o + b o + b1 ,              (6.2)

 

որտեղ`

bI և bU - համապատասխանորեն հոսանքի և լարման տրանսֆորմատորների (ՀՏ,

ԼՏ) թույլատրելի սահմանային սխալանքներն են, %,

       bL       - էլեկտրահաշվիչը և  լարման տրանսֆորմատորը միացնող լարերում

                  լար-ման կորստի թույլատրելի սահմանային մեծությունն է, %,

       bo       - էլեկտրահաշվիչի հիմնական սխալանքի թույլատրելի սահմանային

                  մեծությունն է, %, հոսանքի և լարման տրանսֆորմատորների

                  անկյունային սխալանքներով պայմանավորված չափիչ համալիրի

                  անկյունային սխալանքի մեծությունն է, %:

 

Այստեղ bL -ի (սիստեմատիկ սխալանք) թույլատրելի արժեքը bL = 0,5 bU:

 

/ -------

                             /  2     2       ,                    (6.3)

                bo = 0,029 \/  O I + O U tgՓ  

 

որտեղ`

OI, OU - համապատասխանաբար ՀՏ և ԼՏ-ի անկյունային թույլատրելի

սահմանային սխալանքի մեծությունն է,

      tgՓ    - հսկվող միացության ռեակտիվ հզորության գործակիցն է:

 

(6.1)-ով չափագիտական կորուստների հաշվարկում /\Wչթ վերցվում է դրական /\b>0 արժեքների համար և բացասական b<0 արժեքների="" համար:="" հետևաբար="" (6.1)-ով="" որոշվում="" է="" չափագիտական="" կորստի="" թույլատրելի="" առավելագույն="" և="" նվազագույն="" արժեքների="">

 

7. Էլեկտրաէներգիայի նորմատիվային կորուստների հաշվարկը

 

Համաձայն սահմանման նորմատիվային կորուստները որոշվում են`

 

                /\ Wնորմ = /\ Wտ + /\ Wչթ,                         (7.1)

որտեղ`

/\Wտ - էլեկտրական ցանցում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները,

/\Wչթ - էլեկտրական ցանցում չափիչ համալիրների սխալանքով պայմանավորված

չափագիտական կորուստների թույլատրելի առավելագույն արժեքը,

իսկ էլեկտրաէներգիայի փաստացի (հաշվետու) կորուստները որոշվում են`

 

                /\Wփ = Wմ - Wե:                                    (7.2)

 

Նորմատիվային և չհիմնավորված կորուստների հաշվարկի հերթականությունը.

1. Հաշվարկային ժամանակահատվածում չափիչ սարքերի ցուցումներով (7.2) որոշվում են էլեկտրաէներգիայի փաստացի (/\Wփ) կորուստները:

2. (6.1)-ով որոշվում է չափագիտական կորուստների թույլատրելի (/\Wչթ) առավելագույն արժեքը:

3. (7.1)-ով որոշվում են նորմատիվային կորուստները:

4. Համեմատվում են նորմատիվային և փաստացի կորուստները:

Էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները չպետք է գերազանցեն նրա նորմատիվային արժեքը` /\Wփ <= wնորմ:="" եթե="" wփ=""> /\Wնորմ, ապա որոշվում են չհիմնավորված կորուստները` /\Wչհ = /\Wչափ - D Wնորմ:

 

Հավելված

 

110 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի ծրագրերի համալիր

 

Ա. Ծրագրային ապահովում

Սույն մեթոդիկայում բերված էլեկտրացանցերում էլեկտրաէներգիայի կորուստների որոշման և նրանց նվազեցման միջոցառումների իրականացման համար հանձնարարվում են հետևյալ ալգորիթմներն ու ծրագրերը.

1. 110 կՎ և բարձր լարման ցանցի տեղեկատու բանկի ստեղծումը,

2. 110 կՎ և բարձր լարման ցանցի հաստատված ռեժիմի հաշվարկը,

3. 110 կՎ և բարձր լարման ցանցում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների հաշվարկը,

4. 110 կՎ և բարձր լարման ցանցում էլեկտրաէներգիայի հաշվեկշռի, չափագիտական և չհիմնավորված կորուստների հաշվարկը,

5. 110 կՎ և բարձր լարման ցանցային մասնաճյուղերում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների, էլեկտրաէներգիայի հաշվեկշռի, չափագիտական և չհիմնավորված կորուստների, ինչպես նաև միջցանցային հոսքերի որոշումը:

Բ. Ծրագրերի անոտացիաներ

1-ին ծրագիր. 110 կՎ և բարձր լարման ցանցի տեղեկատու բանկ

Ծրագրով կատարվում են հետևյալ գործողությունները.

- 110 կՎ և բարձր լարման ցանցի տարրերի (գիծ, երկփաթույթ, եռափաթույթ և գծային տրանսֆորմատորներ, ավոտրանսֆորմատոր, ռեակտոր, կոնդենսատորային մարտկոց, բեռնվածքային և գեներատորային հանգույցներ) ելակետային տվյալների մուտք և գրառում,

- ցանցի տարրերի հաշվարկային պարամետրերի հաշվարկ և գրառում,

- ցանցի տարրերի ելակետային տվյալների ցուցադրում և ճշգրտում,

- ցանցի հաշվարկային պարամետրերի ցուցադրում,

- ցանցի ռեժիմային պարամետրերի և կորուստների ցուցադրում` ըստ նրանց կառուցվածքի,

- կորուստների ցուցադրում ըստ նրանց կառուցվածքի` առանձին ցանցային մասնաճյուղերի համար,

- ցանցի տոպոլոգիայի և հաշվարկային պարամետրերի ցուցադրում ըստ հանգույցի կապերի:

2-րդ ծրագիր. 110 կՎ և բարձր լարման ցանցի հաստատված ռեժիմի հաշվարկը

Ծրագրով իրականացվում են հետևյալ գործողությունները.

- ելնելով տվյալների բանկի ինֆորմացիայից, որոշվում է ցանցի տարրերի վիճակը (անջատված կամ միացված) և ձևավորվում է ցանցի փոխարինման սխեման,

- հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա համար հաշվվում է ցանցի հաստատված ռեժիմը, որի արդյունքում որոշվում են հանգույցների լարումները, ճյուղերի հոսանքները և հզորության (ակտիվ և ռեակտիվ) հոսքերը,

- ռեժիմային պարամետրերի սահմանափակումների ապահովումը:

3-րդ ծրագիր. 110 կՎ և բարձր լարման ցանցում տեխնիկական կորուստների հաշվարկը

- հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա համար հաստատված ռեժիմի պարամետրերով որոշվում են ցանցի տարրերում ակտիվ և ռեակտիվ հզորության կորուստները,

- ակտիվ և ռեակտիվ հզորության կորուստների գումարով որոշվում է հաշվարկային ժամանակահատվածում էներգիայի կորուստները ցանցում:

4-րդ ծրագիր. 110 կՎ և բարձր լարման ցանցում էլեկտրաէներգիայի հաշվեկշռի, չափագիտական և չհիմնավորված կորուստների հաշվարկը

- Ելնելով չափման համալիրի (տրակտի) սարքերի (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, հաշվիչ) ճշտության դասերից և չափված էներգիայի մեծությունից, որոշվում է չափագիտական կորստի թույլատրելի առավելագույն չափը,

- ցանցի մուտքային և ելքային էներգիայով, ինչպես նաև առևտրային կորուստների առավելագույն թույլատրելի արժեքով և տեխնիկական կորստի մեծությամբ որոշվում են առևտրային և գերնորմատիվային կորուստները:

5-րդ ծրագիր. 110 կՎ և բարձր լարման ցանցային մասնաճյուղերում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների, հաշվեկշռի, չափագիտական և չհիմնավորված կորուստների հաշվարկը

 

Յուրաքանչյուր ցանցային մասնաճյուղի համար որոշվում են`

- տեխնիկական կորուստներն ըստ կառուցվածքի,

- գեներացիան, սպառումը, մուտքային, ելքային և տարանցիկ էներգիաները,

- չափագիտական կորուստների թույլատրելի սահմանային արժեքները,

- չափագիտական և չհիմնավորված կորուստները:

 

ԳիպԺՀ

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.11.2001
N 60
Որոշում