Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերը և 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել նոր` 12-րդ ենթակետով.

«12) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի` համաձայն N 11.1 հավելվածի».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «և փրկարար» բառերը հանել, իսկ «պայմանագրային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարարական ծառայության ծառայողների» բառերով.

3) որոշումը լրացնել նոր` N 11.1-ին հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. սեպտեմբերի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1278-Ն որոշման

 

«Հավելված N 11.1
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 3-ի
N 712-Ն որոշում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՂԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ

 

N Փրկարարական ծառայության պաշտոնների խումբը կամ անվանումը Փրկարարական ծառայության կոչումը Ծառայության աոանձնահատուկ պայմանները Հավելման չափը (դրամ)
1. Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում ևկազմակերպում 33070
2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, 24803
      վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների համակարգում, կազմակերպումև իրականացում  
3. 39 գեղապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 21420
4. 37 19454
5. 34 18611
6. 33 18160
7. 31 փոխգնդապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 17140
8. 29 16076
9. 26 14905
10. 24 մայոր Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար 13683
11. 22 12866
      ծառայության ստորաբաժանումսերի կողմից Հայաստանի Հանրապետության
պաշտպանության մասնակցության աշխատանքների կացմակերպում և իրականացում
 
12. 19 կապիտան Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեոնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 11333
13. 13 ավագ լեյտենանտ 10194
14. 9/5 ավագ ենթասպա Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեոնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների իրականացում 37753
15. 8/6 եևթասպա 47813
16. 7/3. ավագ 61038
17. 6/5. ավագ սերժանտ 58737
18. 5/5. սերժանտ 59011

»:

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1278-Ն
Որոշում