Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-63-Ո-142
2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«

9.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1

».

2) Որոշման 2-րդ հավելվածի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-ին կետով.

«

57.1.
ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի ավագ դատական կարգադրիչ առաջատար, 3-րդ
4

».

4) Որոշման 2-րդ հավելվածի 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին կետով.

«

103.1.
ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի դատական կարգադրիչ կրտսեր, 1-ին 15

».

6) Որոշման 2-րդ հավելվածի 110-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան


2019թ. սեպտեմբերի 12

ք. Երևան

 

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.09.2019
N ԲԴԽ-63-Ո-142
Որոշում