Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2019 N 1384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 3-րդ, 4-րդ կետերում, N 1 հավելվածի 10-րդ կետում և N 5 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հանրակրթական դպրոցներում» բառերը փոխարինել «ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում» բառերով.

i

2) 3-րդ կետը «մինչև 15 օր ժամկետով» և 13-րդ կետը «մինչև 15 օր ժամավճարով» բառերից հետո լրացնել «(ընդ որում, նշված ժամկետը 1 տարվա մեջ չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը)» բառերով.

i

3) 4-րդ կետը «վարչության համաձայնությամբ» բառերից առաջ լրացնել «կազմակերպության լիազոր մարմնի ներկայացմամբ և» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2019
N 1384-Ն
Որոշում