Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1561-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 11 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` N 11 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա` բացառությամբ մինչ այդ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կիրառվող բնական կորստի չափերի վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. նոյեմբերի 11
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1561-Ն որոշման

 

   «Հավելված N 11
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1467-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:

2. Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:

3. Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:

4. Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան` դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:

5. Փաստացի (բնական) կորուստների չափերը ներկայացված են ըստ սեզոնայնության, տարվա երկու ժամանակահատվածի համար` աշուն-ձմեռ (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը) և գարուն-ամառ (ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը):

6. Այն դեպքերում, երբ տրանսպորտային գործողությունների իրականացման տեխնոլոգիային համապատասխան նավթամթերքը պետք է տաքացվի, ապա, անկախ տարվա եղանակից և սեզոնից, կիրառվում է գարուն-ամառ սեզոնի նորմը, որը բազմապատկվում է` կախված տաքացման ջերմաստիճանից`

ա. 21-30 °C ջերմաստիճանի դեպքում` 1,5 գործակցով,

բ. 31-50°C ջերմաստիճանի դեպքում` 2 գործակցով,

գ. 51°C-ից ավելի ջերմաստիճանի դեպքում` 3 գործակցով:

11-20°C ջերմաստիճանի տաքացման դեպքում աշնան-ձմռան սեզոնի համապատասխան նորմն աշնան-ձմռան սեզոնում բազմապատկվում է 1.5 գործակցով:

7. Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 7 աղյուսակում:

 

II. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

8. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի չափերը, ըստ տրանսպորտային միջոցների (տեսակների) տեղափոխման, հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով N 1 աղյուսակում ներկայացված կորստի չափերով:

9. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորստի հաշվարկման չափն ընդունվում է N 1 աղյուսակում ներկայացված տրանսպորտային միջոցների տեսակների համար սահմանված կորստի չափերի հանրագումարի չափով:

 

Աղյուսակ N 1

 

(կգ-ներով 1 տոննա նավթամթերքի յուրաքանչյուր տեղափոխման (չվերթի) ժամանակ)

 

Նավթամթերքի դասը Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը, ըստ`
ավտոմոբիլային տրանսպորտի երկաթուղային տրանսպորտի ջրային*
տրանսպորտի
  աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ
1, 2, 0,141 0,168 0.25   1,7 3,26
3, 4 0,013 0,019 0.17   1,0 1,85
5 0,003 0,005 0.08   0,9 1,66
6 0,015 0,015 0.092   1,26 1,26

 

* Ջրային տրանսպորտով տեղափոխման ժամանակ N 1 աղյուսակում նշված 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորուստների նորմերը կիրառվում են 10 օրվանից ավելի տեղափոխելու դեպքում, իսկ N 2 աղյուսակում նշված 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորուստների նորմերը կիրառվում են ջրային տրանսպորտով մինչև 10 օր տեղափոխելու ժամանակ:

 

Աղյուսակ N 2

 

 (կգ-ներով 1 տոննա նավթամթերքի յուրաքանչյուր օրվա համար)

 

Նավթամթերքի դասը Աշուն-ձմեռ Գարուն-ամառ
1, 2 0,150 0,205

 

Աղյուսակ N 3

 

 (կգ-ներով` 1 տոննա նավթամթերքի ընդունման (բեռնաբարձման) դեպքում)

 

Տարողության տեսակը Նավթամթերքի դասը Նավթամթերքի բնական կորստի չափերը
Վերգետնյա մետաղական   աշուն-ձմեռ գարուն-ամառ
1,2 0.21 0.41
3,4 0.045 0.055
5 0.02 0.02
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով 1,2 0.06 0.13
Ստորգետնյա 1,2 0.14 0.30
3,4 0.035 0.045
5 0.01 0.01

 

Ստորգետնյա տարողություններ են համարվում այն երկաթբետոնե և պողպատե տարողությունները, որոնք գետնի մակերևույթից 0.2 մ խորությամբ են ծածկված:

11. Բնական կորստի չափը մազութի համար` բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:

12. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններից տրանսպորտային միջոցների համապատասխան տարողություններ ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացվում է N 4 աղյուսակում:

 

Աղյուսակ N 4

 

 (կգ-ներով 1 տոննա բարձվող նավթամթերքի քանակի)

 

Տարողության տեսակը Նավթամթերքի դասը Կորստի չափը
աշուն-ձմեռ գարուն-ամառ
Երկաթուղային գլանատակառներ (վագոն ցիստեռններ) 1 0,12 0,2
2 0,08 0,16
3 0,02 0,03
4 0,02 0,02
5 0,03 0,03
6 0,05 0,05
Ավտոցիստեռններ (բենզավոզներ) 1 0,09 0,2
2 0,06 0,15
3 0,01 0,02
4 0,01 0,02
5 0,02 0,03
6 0,05 0,05
Ջրային տրանսպորտ 1 0,11 0,20
2 0,08 0,15
3 0,02 0,03
4 0,01 0,02
5 0,02 0,03
6 0,05 0,05

 

III. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

13. Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով NN 5 և 6 աղյուսակներում ներկայացված կորստի չափերով:

14. Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:

15. Կորստի չափերը սահմանվում են` ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:

16. Առաջին և երկրորդ խմբի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

 (կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)

 

Տարողության տեսակը Նավթա-
մթերքի դասը
    Կորստի չափը
տարողությունների ծավալը` ըստ մետր խորանարդի
մինչև 400 (մ3) 400-ից մինչև 7003) 700-ից մինչև 1000 3) 1000-ից մինչև 2000 3) 2000 և ավելի (մ3)
աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ աշուն-ձմեռ գարուն-ամառ
Վերգետնյա մետաղական 1 0,4 1,2 0,37 1,15 0,33 1,1 0,24 0,80 0,15 0,50
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով 1 0,08 0,3 0,07 0,28 0,06 0,27 0,055 0,2 0,05 0,12
Վերգետնյա մետաղական 2 0,37 1,04 0,33 0,95 0,29 0,87 0,22 0,68 0,15 0,48
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով 2 0,07 0,24 0,06 0,22 0,05 0,21 0,05 0,16 0,05 0,12
Ստորգետնյա 1 0,15
Ստորգետնյա 2 0,05

 

17. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասերի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է N 6 աղյուսակում:

 

Աղյուսակ N 6

 

(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)

 

Տարողության տեսակը Կորստի չափը
3 4 5 6
Վերգետնյա մետաղական 0,13 0,09 0,04 0,12
Ստորգետնյա 0,07 0,06 0,02 0,12

 

Աղյուսակ N 7

  

Նավթամթերքի դասը Նավթամթերքի տեսակները
1 Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների.Ուղղակի թորված բենզին.Գազի կայուն կոնդենսատ.Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից).
2 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների` +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով
Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների
Տեխնիկական իզոօկտան
Նորմալ հեպտան
Նավթային բենզոլ
Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի
Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2
3 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով
Ռեակտիվ շարժիչների վառելիք + 1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2
Նավթային սոլվենտ
Տեխնիկական կերոսին
Լիգրոյին
Նավթային քսիլոլ
Նավթային տոլուոլԷթիլբենզոլ` տեխնիկական
4 Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների
Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով
Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով
Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական
5 Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով
Վառարանային վառելիք` կենցաղային
Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք
6 Բոլոր տեսակի մազութներ
Քսայուղեր բոլոր տեսակի
Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում
Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի

»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1561-Ն
Որոշում