ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 160-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ներդրումային ընկերությունների նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին` կապված «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում կատարված փոփոխությունների հետ,
i
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1) Կանոնակարգի 15-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «այդ թվում` շահագործումից դուրս» բառերից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)» բառերը,
բ. 3-րդ ենթակետում «հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքի չափով` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով` հիմքում ընկած նյութական ակտիվները ներդրումային ծառայությունների մատուցման համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո» բառերով,
գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ընկերության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքի ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին:»,
դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2) Կանոնակարգի Հավելված 1-ում.
i
ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
բ. Աղյուսակ 1-ի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Հիմնական միջոցներ և օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ հաշվեկշռային արժեքով |
100 |
-»: |
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետն ու 2-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 16 Երևան
|
|