Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-88-Ն-16
2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ՆՀ-261-Ա և թիվ ՆՀ-262-Ա, նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-275-Ա, թիվ ՆՀ-276-Ա, թիվ ՆՀ-277-Ա, դեկտեմբերի 6-ի թիվ ՆՀ-281-Ա հրամանագրերը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դունամալյան Ազատ Հրաչյայի» բառերով.

2. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բեգլարյան Նարեկ Գագիկի» բառերով.

3. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերով.

4. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի» բառերը փոխարինել «Արթիկի և Մարալիկի» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Սարոյան Արման Սամվելի» բառերով.

5. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Անիի և Արթիկի» բառերը փոխարինել «Արթիկի և Մարալիկի» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Աթանեսյան Անի Ռազմիկի» բառերով.

6. Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շահվերդյան Մանվել Սամվելի» բառերով.

7. Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կապան» բառը փոխարինել «Գորիս» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Կապանի, Մեղրիի» բառերը փոխարինել «Գորիսի, Սիսիանի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան


2019 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.12.2019
N ԲԴԽ-88-Ն-16
Որոշում