Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 դեկտեմբերի 2019 թվականի N 15-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ. EDUARDAS MIEZELAITIS. Լիտվացի բանաստեղծ. Lithuanian poet. ՀԻՇԻՐ ԵՎ ԱՊՐԻՐ, ՀԻՇԻՐ ԵՎ ԱՐԱՐԻՐ.... REMEMBER AND LIVE, REMEMBER AND CREATE...» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:

3) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «2020. Լուսնային Նոր Տարի. Lunar New Year» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

4) Տրանսպորտային միջոցներ թեմային նվիրված «ԻՆՔՆԱԹԻՌ. AIRPLANE» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

2) Միջազգային. Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ. EDUARDAS MIEZELAITIS. Լիտվացի բանաստեղծ. Lithuanian poet. ՀԻՇԻՐ ԵՎ ԱՊՐԻՐ, ՀԻՇԻՐ ԵՎ ԱՐԱՐԻՐ.... REMEMBER AND LIVE, REMEMBER AND CREATE...» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

3) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «2020. Լուսնային Նոր Տարի. Lunar New Year» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

4) Տրանսպորտային միջոցներ թեմային նվիրված «ԻՆՔՆԱԹԻՌ. AIRPLANE» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

i

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1064-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 13-Ն հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 5 հավելվածի:

 

    Նախարար                      Հ. Արշակյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ
15-Ն հրամանի

 

նամականիշ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ
15-Ն հրամանի

 

նամականիշ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ
15-Ն հրամանի

 

նամականիշ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ
15-Ն հրամանի

 

նամականիշ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ
15-Ն հրամանի

 

նամականիշ

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
06.12.2019
N 15-Ն
Հրաման