Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 1914-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) հավելվածը «Նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դեպոզիտ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսի)» բառերով.

2) 33-րդ կետը «հանձնելու» բառից հետո լրացնել «, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի,» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.

«33.1. Պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից դրամական գումար դեպոզիտ փոխանցելու և նոտարի կողմից այն ընդունելու համար` դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2,000 ՀՀ դրամ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. դեկտեմբերի 25
Երևան

 

 


 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2019
N 1914-Ն
Որոշում