Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

20 հունվարի 2020 թվականի թիվ 4-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 12-Լ հրամանով (այսուհետ` հրաման) հաստատված հավելվածի`

1) 2.2 ենթախումբը լրացնել նոր 30-րդ կետով.

«30. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ (ծածկագիր` 03-Հ-2.2-30):»

2) 2.3-րդ ենթախումբը լրացնել նոր 135-րդ կետով.

«135. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տնտեսական բաժանմունքի պետ (ծածկագիր` 03-Հ-2.3-135):»

 3) 3.1-րդ ենթախումբը լրացնել նոր 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ կետերով.

«32. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 03-Հ-3.1-32),

33. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-33),

34. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-34),

35. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-35),

36. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-36),

37. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-37):»

4) 3.2-րդ ենթախումբը լրացնել նոր 558-րդ և 559-րդ կետերով.

«558. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-558),

«559. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության կադրերի գծով տեսուչ (ծածկագիր` 03-Հ-3.2-559):»

5) 4.1-րդ ենթախումբը լրացնել նոր 703-րդ, 704-րդ, 705-րդ, 706-րդ կետերով.

«703. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 03-Հ-4.1-703),

«704. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 03-Հ-4.1-704),

 «705. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 03-Հ-4.1-705),

«706. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 03-Հ-4.1-706),

6) 2.2-րդ ենթախմբի 14-րդ կետում, 3.2-րդ ենթախմբի 64-րդ կետում և 4.1-րդ ենթախմբի 236-րդ կետում «ֆինանսատնտեսական» բառը փոխարինել «ֆինանսաբյուջետային» բառով,

7) 3.2-րդ ենթախմբի 554-րդ և 555-րդ կետերում` «գույքի և նյութական արժեքների հաշվառման» բառերը փոխարինել «նյութական արժեքների հաշվառման և գույքի ապահովման» բառերով,

2. Ուժը կորցրած ճանաչել հրամանով հաստատված հավելվածի 2.3-րդ ենթախմբի 4-րդ և 96-րդ կետերը, 3.2-րդ ենթախմբի 17-րդ և 18-րդ կետերը:

3. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին և ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայողներին:

 

 

ժամանակավոր պաշտոնակատար

ոստիկանության գնդապետ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունվարի 20
Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
20.01.2020
N 4-Լ
Հրաման