Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ...

 

 

700.0001.230102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         01           2002Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 70002012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2002 թվականի N 1/1

 

i

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 01.10.2001 թ. N 917 որոշմամբ` Երևանի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Երևանում արտաքին գովազդ տեղադրելու համաքաղաքային կանոնները (կցվում է):

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանել Երևան քաղաքի կամ քաղաքի առանձին հատվածների արտաքին գովազդ տեղադրելու տեխնիկական պայմանները (չափորոշիչները):

3. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի խորհրդի 18.04.2001 թ. «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համաքաղաքային կանոնները հաստատելու մասին» հ. 3/2 որոշումը:

4. Երևանի քաղաքապետարանի քարտուղարին, իրավաբանական և ՃՔ վարչություններին` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման պետական գրանցումը և պաշտոնական հրապարակումը:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի վրա:

 

Հաստատվել է

Երևանի խորհրդի

15 հունվարի 2002 թ.

հ.1/1 որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտաքին գովազդը (հետագայում` գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

2. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի սույն կանոններով սահմանվում է Երևան քաղաքում գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) կարգը:

3. Սույն կարգը տարածվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ գտնվող կամ նրա սեփականությունը հանդիսացող օբյեկտում կամ տարածքում տեղադրվող արտաքին գովազդի վրա:

3.1. Այն դեպքում, երբ գովազդը տեղադրվում է պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքներում, կամ դրանց օգտագործմամբ, ապա գովազդ տեղադրելու համար համաձայնություն է տալիս տվյալ տարածքի սեփականատերը:

3.2. Գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերով:

4. Գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգը որոշում է տեղական ինքնակառավարման մարմինը` ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» /11-րդ հոդված/ ՀՀ օրենքներով և սույն կանոններով.

4.1. Քաղաքաշինական խնդիրներից ու նպատակահարմարությունից ելնելով, և Երևան քաղաքի արտաքին պատշաճ տեսքի ապահովման նպատակով, քաղաքաշինական խորհրդի, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ու թաղային համայնքների առաջարկների հիման վրա Երևանի քաղաքապետը.

4.1.1. հաստատում է Երևան քաղաքում գովազդային վահանակների կոնկրետ տեղադիրները /դիսլոկացիա/.

4.1.2. սահմանում այն կոնկրետ հասցեները, որտեղ արգելվում է գովազդի տեղադրումը.

4.1.3. սահմանում է Երևան քաղաքում գովազդ տեղադրելու տեխնիկական պայմանները /չափորոշիչներ/.

4.2. Շենքերի վրա կոնստրուկցիաներ օգտագործելու միջոցով գովազդի տեղադրման նախագծային փոփոխություններ առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի կողմից գովազդի տեղադրման թույլտվությունը տրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում /հաշվի առնելով նախագծի հեղինակի կարծիքն ու փորձաքննության դրական եզրակացությունը/:

4.3. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գովազդի տեղադրման թույլտվությունը համայնքի ղեկավարի կողմից տրվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Գովազդային վահանակի հենասյունը հողի ծածկույթում կամ ծածկույթի վրա ամրացնելու համար պահանջվող հողատարածքը /մինչև 20 քմ/ քաղաքապետի կողմից հատկացվում է տեղական ինքնակառավարման մարմնին /համայնքին/` ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով /առանց մրցույթի/, իսկ 20 քմ և ավելի մակերեսով հողատարածքի համար գովազդատուների դիմումների առկայության դեպքում Երևանի քաղաքապետը /Երևանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողով/` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հայտարարում է մրցույթ, և համայնքի ղեկավարին տրվում է լիազորություն մրցույթի հաղթողին գովազդի տեղադրման թույլտվություն տալու համար.

4.3.1. Նույն հասցեում /տարածքում/ մեկից ավելի գովազդատուների դիմումների առկայության դեպքում, համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ /ելակետային սակագին ընդունելով համայնքի ավագանու կողմից սահմանված գովազդային մակերեսի վարձավճարը, ինչպես նաև կարող են սահմանվել մրցութային այլ պայմաններ/, որից հետո մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն:

5. Գովազդ տեղադրելու համար, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8 և 11 կետերի պահանջների, գովազդատուն գովազդային յուրաքանչյուր տեղի համար վճարում է տեղական տուրք /տուրքի չափը հաստատված համայնքի ավագանու կողմից/:

6. Գովազդի տեղադրումը կարող է թույլատրվել, եթե այն համապատասխանում է ՀՀ «Գովազդի մասին» օրենքի և սույն կանոնների պահանջներին:

7. Սույն կանոնները չեն կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները:

8. Գովազդում օրենսդրության պահանջները չպահպանելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Բ. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Գովազդ տեղադրելու համար իրավունք ունի դիմել միայն գովազդատուն:

10. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն դիմում է թաղային համայնքի ղեկավարին` նշելով իր անվանումը, գտնվելու վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

11. Գովազդատուն դիմումին կից ներկայացնում է.

11.1. իր նախաձեռնությամբ կազմված գովազդի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, պատրաստման համար օգտագործվող նյութերը, գովազդի տեղաբաշխման ձևը /պլակատ, վահանակ և այլն/ և տեխնիկական լուծումները, գովազդի պատկերը` համապատասխան գույներով և գրառումներով: Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի հետ.

11.2. տարածքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, որի վրա /կամ օգտագործմամբ/ նախատեսվում է տեղադրել գովազդը, եթե տարածքի սեփականատերը պետությունը կամ համայնքը չէ:

12. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ մրցույթով գովազդի տեղադրման թույլտվությունը տալու դեպքում մեկամսյա ժամկետում, պարզվում է գովազդի համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, սույն կանոնների պահանջներին և քաղաքապետի կողմից հաստատված տեղադիրներին /դիսլոկացիա/ և չափորոշիչներին, որից հետո գանձելով սահմանված չափի տեղական տուրք, թաղային համայնքի ղեկավարը կայացնում է որոշում գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին և կնքվում է գովազդային վահանակի ժամանակավոր հողօգտագործման պայմանագիր:

13. Թույլտվությունը տրվում է մինչև 1 տարի ժամկետով, գովազդատուի անունով:

14. Գովազդ տեղադրելու դիմումը կարող է մերժվել, եթե.

- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնների պահանջներին և չափորոշիչներին.

- գովազդի համար պահանջվող տարածքն արդեն իսկ զբաղեցված է այլ գովազդով, կամ նախատեսվում է օգտագործել /զբաղեցնել/ պետական /համայնքային/ նշանակության որևէ ծրագրով:

15. Գովազդ տեղադրելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:

16. Գովազդ տեղադրելու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների /վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ/ առկայության դեպքում համայնքի ղեկավարը կարող է այն բավարարել վերապահումով, այսինքն` հայտատուին գովազդի տեղադրման թույլտվությունը կտրվի դրանց վերացման դեպքում:

17. Թույլտվությունը և գովազդային վահանակի ժամանակավոր հողօգտագործման պայմանագիրը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել կամ օտարվել այլ անձի:

18. Գովազդատուն գովազդը պարտավոր է տեղադրել միայն թույլտվությամբ սահմանված պայմանների պահպանմամբ, որոշված տեղում և գովազդի էսքիզին խիստ համապատասխան:

19. Գովազդի տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունը իրականացնում է թաղային համայնքի ղեկավարը:

20. Երևան քաղաքում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

21. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում, քաղաքապետը գովազդի մասին օրենսդրության խափանման դադարեցման և հակագովազդի իրականացման մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

22. Երևանի քաղաքապետը ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, հայցեր է ներկայացնում դատարան:

23. Երևանի քաղաքապետը ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկում գովազդատուին:

24. Գովազդի թույլտվության ժամկետը լրանալու կամ գովազդատուի համաձայնության դեպքում, գովազդատուն պարտավոր է սահմանված ժամկետում, իսկ այդպիսին սահմանված չլինելու դեպքում ողջամիտ ժամկետում սեփական միջոցներով և իր հաշվին վերացնել գովազդը և դրա տեղադրման միջոցները, իսկ օգտագործված տարածքը բերել նախկին վիճակին:

Գովազդատուի կողմից սույն կետով նախատեսված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, այդ աշխատանքները իրականացնում է թաղապետարանը` օրենքով սահմանված կարգով գովազդատուից ստանալով ծախսերի փոխհատուցում: Այս դեպքում թաղապետարանը չի կրում գովազդի տեղադրման միջոցի պատահական կորստի կամ վնասման ռիսկը:

25. Գովազդատուի կողմից թույլտվությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում, եթե թաղային համայնքի կողմից նախազգուշացվելուց հետո տասնօրյա ժամկետում խախտումները գովազդատուն չի վերացնում, ապա համայնքի ղեկավարի կողմից գովազդ տեղադրելու թույլտվությունը և պայմանագիրը կարող է առանց փոխհատուցումների ուժը կորցրած ճանաչվել:

26. Գովազդատուները իրավասու են օրենքին համապատասխան դատական կարգով բողոքարկել գովազդի տեղադրման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնին և պետական համապատասխան մարմինների որոշումներն ու գործողությունները:

 

 

pin
Երևանի խորհրդ որոշումներ
15.01.2002
N 1/1
Որոշում