Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

  

2 մարտի 2020 թվականի N 04-Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 405-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2019 թվականի հուլիսի 26-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 405-Ն հրամանի`

i

1) հավելված 1-ի 13-րդ, 15-րդ և 40-րդ կետերում, հավելված 2-ի 13-րդ և 15-րդ կետերում, հավելված 3-ի 21-րդ և 23-րդ կետերում «գարնանայինը` 2020 թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ» բառերը փոխարինել «գարնանայինը` 2020 թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ» բառերով,

i

2) հավելված 1-ի 14-րդ կետում, հավելված 2-ի 14-րդ կետում, հավելված 3-ի 22-րդ կետերում «գարնանայինը` 2020 թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ» բառերը փոխարինել «գարնանայինը` 2020 թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ» բառերով:

 

 

Նախարար      Ա. Հարությունյան

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.03.2020
N 04-Ն
Հրաման