Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

 4 հունիսի 2020 թվականի N 960-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.».

i

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:».

i

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1334-Ն որոշման

 

 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ».

 

i

4) որոշման հավելվածի 6.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում` թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի` Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)` իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու` նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:».

i

5) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

3. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով թարգմանիչների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա և հիմք չեն դրանց վերանայման համար:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. հունիսի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 4-ի
N 960-Ն որոշման

 

 «Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1334-Ն որոշման

 

 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

 1. Թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում` դատական դեպարտամենտի), իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` իրավասու մարմնի` ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման: Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով:

2. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց առավելագույնը 2000 դրամի հաշվարկով:

3. Թարգմանչին և սուրդոթարգմանչին բանավոր կամ գրավոր թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք առավելագույն գումարի չափը որոշվում է հաշվի առնելով թարգմանության լեզուն` ըստ հետևյալ ցանկի`

 

Թարգմանչական ծառայությունը Գրավոր/
վարձա-
տրության չափ
(1 թարգման-
չական էջ)
Բանավոր/
վարձա-
տրության
չափ
(1 ժամ)
թարգմանություն` հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն 3000 7000
թարգմանություն` հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն 4000 8500
թարգմանություն` հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն 2500 7000
թարգմանություն` հայերենից հունարեն, հունարենից հայերեն 8000 13500
թարգմանություն` հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն 3000 7000
թարգմանություն` հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն 5500 14500
թարգմանություն` հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն 7500 9000
թարգմանություն` հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն 5500 14500
թարգմանություն` հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն 3000 8000
թարգմանություն` հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն 7500 15000
թարգմանություն` հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն 7500 18000
թարգմանություն` հայերենից չինարեն, չինարենից հայերեն 15000 15000
թարգմանություն` հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն 14000 18000
թարգմանություն` հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն 15000 20000
թարգմանություն` հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն 6500 10000
թարգմանություն` հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն 15000 20000
թարգմանություն` հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն 19000 22000
թարգմանություն` հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն 18000 20000
թարգմանություն` հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն 19000 23000
թարգմանություն` սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն 18000 20000
թարգմանություն` հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն 5000 10000
թարգմանություն` հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն 14500 18000
թարգմանություն` հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն 9500 11000
թարգմանություն` հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն 11500 14000
թարգմանություն` հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն 15000 18000
 թարգմանություն` հայերենից ուրդու, ուրդուից հայերեն 15000 15000
թարգմանություն` հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն 14500 17500
թարգմանություն` հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն 15000 18000
սուրդո թարգմանություն` խուլ ու համրերի համար 13500 13500
Թարգմանություն` հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն 19000 22000

 

4. Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի: Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 960-Ն
Որոշում