Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվն անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 992-Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

 

1) 70-րդ կետի`

ա. «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 2-րդ կետում «Ազգային ժողով» բառերը փոխարինել «Վարչապետի աշխատակազմ» բառերով,

բ. «Վերջնաժամկետ» սյունակում «2020 թ. երկրորդ կիսամյակ» բառերը փոխարինել «2021 թ. առաջին եռամսյակ» բառերով.

2) 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

72. Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում Համապա-
տասխան իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են Վարչապետի աշխատակազմ
Համապատասխան իրավական ակտերի ընդունման արդյունքում նվազել են մարդու աշխատանքային իրավունքների` անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով խախտման դեպքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Հայաստանի գործատուների հանրապետական միություն
2022 թ. առաջին կիսամյակ Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

».

 

3) 74-րդ կետի`

 

ա. «Համակատարող մարմին» սյունակում «Արհմիությունների» բառը փոխարինել «Հայաստանի արհմիությունների» բառերով, իսկ «Գործատուների» բառը` «Հայաստանի գործատուների հանրապետական» բառերով,

 

բ. «Վերջնաժամկետ» սյունակում «2020 թ. առաջին կիսամյակ» բառերը փոխարինել «2021 թ. երկրորդ կիսամյակ» բառերով.

 

4) 82-րդ կետի «Համակատարող մարմին» սյունակը լրացնել «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հունիսի 19
Երևան

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 992-Լ
Որոշում