Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի  2020 թվականի N 740-Ա/2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի`

i

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

ա. «061 Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)» բաժնի «061104.00.6 Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «061104.02.6 Արհեստական բանականությամբ համակարգեր» թվերով և բառերով.

բ. «073 ճարտարապետություն և շինարարություն» բաժնում «073201.00.6 Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակի «073201.06.6 Անշարժ գույքի փորձաքննություն» թվերը և բառերը փոխարինել «073201.06.6 Անշարժ գույքի և շինարարության կառավարում» թվերով և բառերով:

i

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

ա. «055 Ֆիզիկական գիտություններ» բաժնի «055101.00.7 Ֆիզիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «051101.14.7 Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» թվերով և բառերով.

 բ. «061 Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)» բաժնի «061104.00.7 Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «061104.05.7 Արհեստական բանականությամբ համակարգեր» թվերով և բառերով.

գ. «071 ճարտարագիտություն» բաժնի «071403.00.7 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071403.04.7 Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր» թվերով և բառերով.

դ. «073 ճարտարապետություն և շինարարություն» բաժնում «073201.00.7 Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակի «073201.06.7 Անշարժ գույքի փորձաքննություն» թվերը և բառերը փոխարինել «073201.06.7 Անշարժ գույքի և շինարարության կառավարում» թվերով և բառերով:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.06.2020
N 740-Ա/2
Հրաման