Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ 51 ՏՈԿՈՍ ԵՎ ...

 

 

041.0104.040302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2002 թվականի N 104

 

i

2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ 51 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 232 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ ֆինանսական վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները`

1. Հաստատել 2002 թվականի ընթացքում աուդիտի ենթակա 51 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ապահովել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի կատարումը.

բ) նշված ցանկում ընդգրկված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի աշխատանքներին մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և պետական բաժնեմասի տնօրինման լիազորություններ ունեցող կառավարման մարմինների համապատասխան մասնագետներին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` 2002 թվականի ընթացքում աուդիտի ենթակա 51 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպություններում իրենց կողմից նախատեսվող ստուգումների ժամանակացույցը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թ.

մարտի 4-ի N 104 որոշմամբ

 

ՑԱՆԿ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ 51 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ___________________________________________________________________________

 NN     Ստուգման ենթակա կազմակերպությունների և  կառավարման լիազոր

 ը/կ                      մարմինների անվանումները

___________________________________________________________________________

  1                                 2

___________________________________________________________________________

             ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 2. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ» 3. «Արիակ» ՓԲԸ 4. «Վեբեր» ՓԲԸ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

5. «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ 6. «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» ՊՓԲԸ 7. «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ 8. «Հայփոստ» ՓԲԸ 9. «Կոնտակտ-մամուլ» ՓԲԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

10. «Ազգային ինստիտուտ» ՓԲԸ 11. «Գրիգոր Մագիստրոսի անվան բժշկական ուսումնարան» ՓԲԸ 12. «Առողջապահական տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՓԲԸ 13. «Գյումրի» բժշկական ուսումնարան» ՓԲԸ

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

14. «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ 15. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՓԲԸ 16. «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ 17. «Ավիասնունդ» ՓԲԸ 18. «Ավիավառելիքի լցավորում» ՓԲԸ 19. «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ 20. «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ 21. «Ավիաբուժ» ՓԲԸ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

 

22. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ 23. «Ոռոգում» ՓԲԸ

 

Երևանի քաղաքապետարան

 

24. «Ջերմային էներգիա» ՓԲԸ 25. «Կենտրոնական դիսպետչերական» ՓԲԸ 26. «N 8 բուժմիավորում» ԱՊՓԲԸ 27. «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» ԱՊՓԲԸ 28. «Շտապ բուժօգնություն» ԱՊՓԲԸ 29. «Շինարարություն, բարեկարգում» ՓԲԸ 30. «Շինվերանորոգում» ՓԲԸ 31. «Կանաչապատում» ՓԲԸ 32. «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ 33. «Երևանի մշակութային կենտրոն» ՓԲԸ

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

34. «Հայանտառ» ՓԲԸ

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

35. «Հայէներգո» ՓԲԸ 36. «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ 37. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ 38. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 39. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.2002
N 104
Որոշում