Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆ ...

 

12.09.2020 -

 

11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1483-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) վերնագրում և ամբողջ տեքստում «բնակելի տարածության վարձակալության» բառերը փոխարինել «բնակարանի» բառով.

i

2) նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով.

i

3) 1-ին կետի «զ» ենթակետից հանել «գործող» և «տրանսպորտային» բառերը.

i

4) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:

N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով` արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:

Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա` արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:

Սույն որոշմամբ սահմանված` դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:

Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում` հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)` առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում` փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:».

i

5) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1483-Ն որոշման

 

«Հավելված N 7
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2335-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

NN
ը/կ
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ
դեսպանորդ և
լիազոր
նախարար,
խորհրդական
Քարտուղարներ
(առաջին,
երկրորդ,
երրորդ),
կցորդ
1 2 3 4
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Վաշինգտոն)
$2,860 $2,550
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք)
$3,500 $3,400
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Լոս Անջելես)
$2,900 $2,800
4. Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա)
€ 1,700 € 1,600
5. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Աբու Դաբի)
$2,000 $1,900
6. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Դուբայ)
$2,100 $2,000
7. Արգենտինայի Հանրապետություն
(Բուենոս Այրես)
$1,800 $1,700
8. Բելառուսի Հանրապետություն
(Մինսկ)
$900 $800
9. Բելգիայի Թագավորություն
(Բրյուսել)
€ 1,700 € 1,600
10. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
(Բրազիլիա)
$1,800 $1,700
11. Բուլղարիայի Հանրապետություն
(Սոֆիա)
€ 1,100 € 1,000
12. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
(Բեռլին)
€ 1,600 € 1,400
13. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
(Կահիրե)
$1,700 $1,600
14. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
(Ադիս Աբեբա)
$ 3000 $ 2000
15. Թուրքիայի Հանրապետություն
(Ստամբուլ)
$1,300 $1,200
16. Թուրքմենստան
(Աշխաբադ)
$900 $800
17. Ինդոնեզիայի Հանրապետություն
(Ջակարտա)
$1,700 $1,600
18. Իսպանիայի Թագավորություն
(Մադրիդ, Վալենսիա)
€ 1,800 € 1,700
19. Իսրայելի Պետություն
(Թել Ավիվ, Երուսաղեմ)
$2,200 $2,100
20. Իտալիայի Հանրապետություն
(Հռոմ)
€ 1,750 € 1,650
21. Իրանի Իսլամական Հանրապետություն
(Թեհրան)
$1,200 $1,100
22. Իրաքի Հանրապետություն
(Բաղդադ)
$1,800 $1,700
23. Լեհաստանի Հանրապետություն
(Վարշավա)
€ 1,100 € 1,000
24. Լիբանանի Հանրապետություն
(Բեյրութ)
$1,250 $1,150
25. Լիտվայի Հանրապետություն
(Վիլնյուս)
€ 1,200 € 1,100
26. Կանադա
(Օտտավա)
$1,700 $1,600
27. Հնդկաստանի Հանրապետություն
(Դելի)
$1,250 $1,150
28. Հունաստանի Հանրապետություն
(Աթենք)
€ 1,450 € 1,350
29. Ղազախստանի Հանրապետություն
(Աստանա)
$950 $850
30. Ճապոնիա
(Տոկիո)
$4,000 $3,700
31. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
(Լոնդոն)
£2,300 £2,200
32. Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
(Մեխիկո)
$2,500 $2,400
33. Մոլդովայի Հանրապետություն
(Քիշնև)
$800 $700
34. Նիդերլանդների Թագավորություն
(Ամստերդամ, Հաագա)
€ 1,800 € 1,700
35. Շվեդիայի Թագավորություն
(Ստոկհոլմ)
€ 2,400 € 2,300
36. Շվեյցարիայի Համադաշնություն
(Ժնև)
3,500 CHF 3,400 CHF
37. Չեխիայի Հանրապետություն
(Պրահա)
€ 1,450 € 1,350
38. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
(Պեկին)
$1,400 $1,300
39. Ռումինիայի Հանրապետություն
(Բուխարեստ)
€ 1,000 € 900
40. Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա)
$1,900 $1,800
41. Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ)
$1,250 $1,150
42. Ռուսաստանի Դաշնություն
(Դոնի Ռոստով)
$1,200 $1,100
43. Ռուսաստանի Դաշնություն
(Սոչի)
$1,300 $1,200
44. Սիրիայի Արաբական Հանրապետություն
(Դամասկոս)
$1,000 $900
45. Սիրիայի Արաբական Հանրապետություն
(Հալեպ)
$800 $750
46. Վատիկան € 1,750 € 1,650
47. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
(Հանոյ)
$1,100 $1,000
48. Վրաստան
(Թբիլիսի)
$700 $650
49. Վրաստան
(Բաթում)
$700 $600
50. Ուկրաինա
(Կիև)
$1,400 $1,300
51. Ուկրաինա
(Օդեսա)
$1,100 $1,000
52. Քատարի Պետություն
(Դոհա)
$ 2,840 $ 2,740
53. Քուվեյթի Պետություն
(Էլ Քուվեյթ)
$3,200 $3,100
54. Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ)
€ 2,600 € 2,500
55. Ֆրանսիայի Հանրապետություն
(Ստրասբուրգ)
€ 1,450 € 1,350
56. Ֆրանսիայի Հանրապետություն
(Լիոն)
€ 1,250 € 1,150
57. Ֆրանսիայի Հանրապետություն
(Մարսել)
€ 1,250 € 1,150

»:

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1483-Ն
Որոշում