Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ


23 հոկտեմբերի 2020 թվականի N 1713-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող` տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է սույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը:»:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 10-ի N 1667-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 23
Երևան
N 1711-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2020
N 1713-Ն
Որոշում