Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈ ՒՄ

 

23 նոյեմբերի 2020 թվականի N 1821-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. նոյեմբերի 23 
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 23-ի
N 1821-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ ֆինանսների նախարարություն -
1006 Ծրագրի անվանումը -
Պետական պարտքի կառավարում
Ծրագրի նպատակը
Կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորում` հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը
Ծրագրի միջոցառումներ
11002 Միջոցառման անվանումը 1,118.0
Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր
Միջոցառման նկարագրությունը
Հանրապետության կողմից նոր արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումների կազմակերպման, իրավական սպասարկման, վարկանշման ծառայությունների, շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերը մինչև դրանց ամբողջական մարումը միջազգային ֆոնդային բորսաների պաշտոնական ցանկերում ցուցակման ծառայությունների և իրավաբանական անձի նույնականիշի ձեռքբերման, ինչպես նաև պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավական կարգավորման դաշտի, պահառուի փոփոխության գծով գործարքների դիմաց վճարումներ
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
13001 Միջոցառման անվանումը (1,118.0)
Կառավարության պարտքի սպասարկում
Միջոցառման նկարագրությունը
Կառավարության պարտքի սպասարկում (տոկոսավճարներ)
Միջոցառման տեսակը
Ֆինանսավորման ծախսերի իրականացում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 23-ի
N 1821-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյ ուջետայ ին հարաբերությ ուններ, արտաքին հարաբերություններ 1,118.0
այդ թվում`
02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությ ուններ 1,118.0
այդ թվում`
1006 11002 Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր 1,118.0
ՀՀ ֆինանսների նախարարություն 1,118.0
07 Պետական պարտքի գծով գործառնություններ (1,118.0)
այդ թվում`
01 Պետական պարտքի գծով գործառնություններ (1,118.0)
այդ թվում`
1006 13001 Կառավարության պարտքի սպասարկում (1,118.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (1,118.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 23-ի
N 1821-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ ֆինանսների նախարարություն -
այդ թվում`
1006 Պետական պարտքի կառավարում -
այդ թվում`
11002 Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր 1,118.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ ֆինանսների նախարարություն 1,118.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1,118.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 1,118.0
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 1,118.0
Այլ ծախսեր 1,118.0
13001 Կառավարության պարտքի սպասարկում (1,118.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ ֆինանսների նախարարություն (1,118.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (1,118.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (1,118.0)
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ (1,118.0)
- Արտաքին տոկոսավճարներ (1,118.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 23-ի
N 1821-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.18 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.18 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1006 Պետական պարտքի կառավարում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1006 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Միջոցառման դասիչը` 13001 տարի
Միջոցառման անվանումը` Կառավարության պարտքի սպասարկում
Նկարագրությունը` Կառավարության պարտքի սպասարկում (տոկոսավճարներ)
Միջոցառման տեսակը` Ֆինանսավորման ծախսերի իրականացում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկում (հազ. դրամ)
արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (հազ. դրամ) (1,118.0)
արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկում (հազ. դրամ)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,118.0)
Ծրագրի դասիչը` 1006 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11002 տարի
Միջոցառման անվանումը` Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր
Նկարագրությունը` Հանրապետության կողմից նոր արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումների կազմակերպման, իրավական սպասարկման, վարկանշման ծառայությունների, շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերը մինչև դրանց ամբողջական մարումը միջազգային ֆոնդային բորսաների պաշտոնական ցանկերում ցուցակման ծառայությունների և իրավաբանական անձի նույնականիշի ձեռքբերման, ինչպես նաև պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավական կարգավորման դաշտի, պահառուի փոփոխության գծով գործարքների դիմաց վճարումներ
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ցուցակումը կիրականացվի Իռլանդական ֆոնդային բորսային կողմից (ներկայումս` Euronext Dublin), իրավաբանական անձի նույնականիշը տրամադրվում է "Bloomberg Finance L.P." կազմակերպության կողմից, պարտատոմսի սեփականատիրոջ, իրավական կարգավորման դաշտի, պահառուի փոփոխության գծով գործարքները կիրականացվեն Citi բանկի կողմից
Արդյունքի չափորոշիչներ
Հանրապետության կողմից թողարկվող արտարժութային պետական պարտատոմսերը ցուցակող միջազգային ֆոնդային բորսաների քանակ, հատ 1
Իրավաբանական անձի նույնականիշների քանակ, հատ 1
Պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավական կարգավորման դաշտի, պահառուի փոփոխության գծով գործարքների քանակ, հատ 43.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,118.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 նոյեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2020
N 1821-Ն
Որոշում