Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման ամբողջ տեքստում «շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների» բառերը փոխարինել «շինարարական նյութերի բնական կորուստների» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Շինարարական նյութերի բնական կորուստների չափերը սահմանվում են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ: Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարական նյութերի բնական կորուստների չափը որոշվում է`».

3) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «գործարան-պատրաստողից» բառերից հետո լրացնել «կամ վաճառողի պահեստից» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստը հաշվարկվում է մատակարարի մոտ, եթե տեղափոխումն իրականացվել է մատակարարի կողմից».

5) որոշման N 2 հավելվածի աղյուսակի վերնագրում «Շինարարության բնագավառում օգտագործվող» բառերը փոխարինել «Շինարարական» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. դեկտեմբերի 3 
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1940-Ն
Որոշում