Սեղմել Esc փակելու համար:
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ...

 

12.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1-ին, 31.2-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը` նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:

Արգելված նյութերի ներմուծման և արտահանման վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի նորմերը:».

2) 2-րդ մասի «սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին և 31.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 31.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով

 

1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

 

Հոդված 31.2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ

 

1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. փետրվարի 11
Երևան
ՀՕ-32-Ն

 

Պտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 19.01.2021
N ՀՕ-32-Ն օրենք