Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

17.02.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերից հանել «գործընթացի» բառը:

 

i

Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «գործընթացում» բառը:

 

i

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

 

 «6.  Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում  ԿՄ  -  Փ  -  Ո  Հ  Վ»:

 

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրերը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-47-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝  16 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2021
N ՀՕ-47-Ն օրենք