Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

27.03.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021 թվականի N 412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1878-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 5-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հունիսի 1-ը» բառերով.

2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) հաստատել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների փոխանցման ակտերը:».

i

3) 6-րդ կետը «ամրացնել» բառից առաջ լրացնել «անհատույց օգտագործման իրավունքով» բառերով.

i

4) NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ» բառից հետո լրացնել «ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ» բառերով.

i

5) 7-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում» բառերով, իսկ «պայմանագիր» բառից հետո լրացնել «(այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին» բառերով.

6) 7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

7) 8-րդ կետից հանել «, ինչպես նաև սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթա-կետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. մարտի 25
Երևան

 

Հավելված
 ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 412-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2021
N 412-Ն
Որոշում