Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

»27.03.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021 թվականի N 409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. մարտի 25
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 409-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1025-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ
ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

____ ______________ 20  թ.

_____________________________
Ստորաբաժանման անվանումը
_______________________
գտնվելու վայրը
____________________
հեռախոսահամարը
_____________________
պաշտոնը
_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը
_____________________
պաշտոնը
_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը
 
________________________
պաշտոնը
_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը

Ստուգման ամսաթիվը
սկիզբը ________________ ավարտը ____________

 

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

 

 

               
ՀՎՀՀ
___________________________________________________
Պետական ռեգիստրի վկայականի կամ գրանցման համարը
_______________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը
 _______________________
հեռախոսահամարը
____________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը
_______________________
______________________________________________________________________ ___________________
Ստուգվող օբյեկտի անվանումը, գործունեության տեսակը (ները)
 ________________________________________________________________________________________
Ստուգվող օբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը

 

 

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ______________________ 

Ստուգման հիմքը _________________________ում կողմից _________երբ է տրված _____________

Ստուգման նպատակը / ընդգրկված հարցերի համարները

 

 

Գործունեության իրականացման վայրը (վայրերը)  
Հավաքակայանի (եթե պահանջվում է) գտնվելու վայրը  
Հավաքակայանի (եթե պահանջվում է) պետական
գրանցման վկայականի կամ գրանցման համարը, տրման ամսաթիվը
 
Փոխադրում իրականացնողի սպասարկմանը հանձնված
երթուղու(ների) անվանումը, տեսակը, տիպը
 

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Հարցը Հղում նորմատիվ
իրավական ակտին
Այո Ոչ Չ/Պ Միավոր Ստուգման
եղանակը
Մեկնաբա-նություն
1. Փոխադրումներ իրականացնողը երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի հետ կնքել է պայմանագիր «Ավտոմոբիլային
տրանսպորտի մասին»
օրենք, հոդված 11, մաս 6, ՀՀ կառավարության
03.12.2020թ.
N 1994-Ն
որոշմամբ հաստատված
կարգի կետ 83
      3.0 փաստաթղթային  
2. Փոխադրումներ իրականացնողն ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ կնքել է երթուղու(ների) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող պայմանագիր ՀՀ կառավարության
03.12.2020թ.
N 1994-Ն
որոշմամբ հաստատված
կարգի կետ 83
      3.0 փաստաթղթային  
3. Փոխադրումներ իրականացնողը երթուղին(ները) սպասարկում է`
3.1. հաստատված չվացուցակով նախատեսված սկզբնակետից(վերջնակետից). «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»
օրենք, հոդված
12, մաս 2, կետ «դ»
      4.0 տեսազննություն  
3.2. հաստատված չվացուցակով նախատեսված ուղեգծով. «Ավտոմոբիլային
տրանսպորտի մասին»
օրենք, հոդված 12,
մաս 2, կետ «դ»
      3.0 տեսազննություն  
3.3. համաձայն երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»
օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ»
      2.0 տեսազննություն  
3.4. մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5       2.0 փաստաթղթային տեսազննություն  
4. Առկա են երթուղին(երը) uպաuարկելու համար պահանջվող քանակով uեփականության և (կամ) oգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների փաստաթղթերը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի, հոդված 21, մաս 1, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1       1.0 փաստաթղթային  
5. Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդներին հատկացվում են սահմանված նմուշի ճանապարհային թերթիկներ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «ե», ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1,2, 3, 4       3.0 փաստաթղթային տեսազննություն  
6. Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդին հատկացված ճանապարհային թերթիկում`
6.1. իրականացվում է տրանսպորտային միջոցի նախաուղերթային տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1,2, 3, 4       3.0 փաստաթղթային տեսազննություն  
6.2. իրականացվում է վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1,2, 3, 4       3.0 փաստաթղթային տեսազննություն  
7. Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից`
7.1. փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների առկայության դեպքում ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 9       6.0 փաստաթղթային տեսազննություն  
7.2. փոխադրումներն իրականացվում են սեփականության և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներով ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 26, ենթակետ 1       6.0 տեսազննություն  
7.3. փոխադրումներն իրականացվում են միայն ուղետոմսի հիման վրա ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14       3.0 փաստաթղթային տեսազննություն  
8. Հավաքակայանում`
8.1. տրանսպորտային միջոցների կայանման տարածքը համապատասխանում է աղյուսակ N 1-ում* նշված անհրաժեշտ պայմաններին ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2       3.0 տեսազննություն  
8.2. առկա է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննման` նախատեսված երկարության դիտափոսը (էստակադան) ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2       3.0 տեսազննություն  
8.3. իրականացվում է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննումը ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2       3.0 փաստաթղթային տեսազննություն  
8.4. առկա են տրանսպորտային միջոցների վարորդի նախաուղերթային ամենօրյա բուժզննման պայմանները «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, «հավաքակայան» հասկացության պարբերություն       3.0 տեսազննություն  
8.5. իրականացվում է տրանսպորտային միջոցների վարորդների նախաուղերթային բժշկական զննումը (առողջական վիճակի ամենօրյա զննումը) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «զ»       3.0 փաստաթղթային տեսազննություն  
9. Փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումն իրականացվում է`
9.1. աշխատունակ և պատշաճ արտաքին տեսքի պահպանման պայմաններում ՀՀ կառավարության 13.09.2007թ.
N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 19, ենթակետ 1
      1.0 տեսազննություն  
9.2. պարբերական (տեխնիկական սպասարկում N 1 և տեխնիկական սպասարկում N 2)` որոշակի վազքից (աշխատատևությունից) հետո կատարվող և սեզոնային տեխնիկական սպասարկում ՀՀ կառավարության 13.09.2007թ.
N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 22, ենթակետեր 2 և 3
      3.0 փաստաթղթային տեսազննություն  
9.3. համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 3, կետ «բ», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, մաս 3, կետ «ա»       3.0 փաստաթղթային տեսազննություն  
10. Կանոնավոր փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցները կահավորված են`
10.1. դիմային ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի, սկզբնակետի և վերջնակետի նշումներ ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 1
      1.0 տեսազննություն  
10.2. կողային ցուցատախտակով, որը պարունակում է համարի, սկզբնակետի, վերջնակետի և հիմնական միջանկյալ ավտոբուսային կանգառների նշումներ ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30 ենթակետ 2
      2.0 տեսազննություն  
10.3. հետևի ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի նշում ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 3
      1.0 տեսազննություն  
10.4. վարորդի (տոմսավաճառի) անվան, ազգանվան ցուցանակով ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 4
      1.0 տեսազննություն  
10.5 երթուղու ուղեգծի ցուցանակով ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 5
      1.0 տեսազննություն  
10.6. երթուղու ուղևորության փոխադրավարձի ցուցանակով (աղյուսակով) ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 6
      1.0 տեսազննություն  
10.7. վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիների ջարդելու մուրճերով ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 8
      1.0 տեսազննություն  
10.8. երթուղին սպասարկողի անվանմամբ, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ ցուցանակով ՀՀ կառավարության 30.08.2007թ.
N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 9
      1.0 տեսազննություն  
11. Փոխադրումներ իրականացնողի այլ տեսակի վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցը(ները) շահագործվում է`
11.1. գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցում ստացած և քննություն հանձնած վարորդների կողմից ՀՀ կառավարության 28.09.2005թ.
N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2, բաժին 4, գլուխ 2, կետ 2.1
      4.0 փաստաթղթային տեսազննություն  
11.2. գազավառելիքային սնման համակարգի փորձարկման վկայագրի հիման վրա ՀՀ կառավարության 28.09.2005թ.
N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 128
      6.0 փաստաթղթային տեսազննություն  
11.3. գազի բալոնների ճնշափորձարկման վկայագրի հիման վրա ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 140       7.0 փաստաթղթայինտեսազննություն  
12. Փոխադրումներ իրականացնողի կողմից շարժակազմի յուրաքանչյուր միավորը (ավտոմոբիլ, կցորդ, կիսակցորդ) ընդունման-հանձնման ակտով ամրացված է դրա վրա աշխատող վարորդին ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14       3.0 փաստաթղթային  
13. Փոխադրումներ իրականացնողի կողմից պահպանվում է վարորդի(ների) աշխատանքային ռեժիմը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»
օրենք, հոդված 28, մաս 3
      4.0 փաստաթղթային տեսազննություն  
14. Փոխադրումներ իրականացնողի կողմից ապահովված են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված` նախատեսված քանակը բավարարող ավտոբուսներ ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1       3.0 փաստաթղթային տեսազննություն  

 

1. «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V      
2. «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ   V    
3. «Չ/Պ»-չի պահանջվում     V  

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք

2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք

3. ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ և անհատ ձեռնարկատաերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հուլիսի 21-ի N 819 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշում

4. ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկների և տոմսահաշվարկային փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 852-Ն որոշում

5. ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշում

6. ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատելու մասին» N 1082-Ն որոշում

7. ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշում

8. ՀՀ կառավարություն 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշում

 

*Աղյուսակ N 1 - ավտոբուսների կայանատեղերի մակերեսի հաշվարկ

 

N
ը/կ
Ավտոբուսը Կայանատեղի մակերեսը`
յուրաքանչյուր ավտոբուսի
համար (մ2)
1. մինչև 17 նստատեղ 25.3
2. 18-30 նստատեղ 39.5
3. 31-40 նստատեղ 46.0
4. 40-ից ավելի նստատեղ 55.2

 »:

 

ՀայաստանիՀանրապետության
վարչապետիաշխատակազմի
ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2021
N 409-Ն
Որոշում