01.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59.3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող,» բառերը:
i
Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, այլ շահագրգիռ մարմնի կամ անձի պահանջով, եթե դրանք հակասում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-100-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: