Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

21.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 342.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության առկայության, դրա ընթացքի կամ արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածը «փորձը» բառից հետո լրացնել «(բացառությամբ եթե կատարվել է օրենքով սահմանված դեպքերում առաքինության ստուգման նպատակով)» բառերով:

 

Հոդված 4.

i

1. Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն oրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-151-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 24.03.2021
N ՀՕ-151-Ն օրենք