Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

15.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2021թվականի N 758-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրերը կազմելու, աշխատանքները կազմակերպելու առանձնահատկությունները, արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները և աշխատանքների գնահատման ու ամփոփման կարգը սահմանելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) հավելվածի 6-րդ կետում`

ա. «աշխատավարձի հաշվարկման և» բառերից հետո լրացնել «պարգևատրման, այդ թվում`» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, ծրագիրը նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվելու դեպքում, տվյալ ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել միայն ծրագրով նախատեսված օպտիմալացված միջոցներից:».

i

2) հավելվածի 11-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ծրագիրը նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) կողմից իրականացվելու դեպքում` քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի չափը.».

i

3) հավելվածի 20-րդ կետում «հիմք ընդունելով 19-րդ կետով սահմանված ցուցիչները» բառերը փոխարինել «հիմք ընդունելով արդյունքային ցուցիչները, որոնց սահմանման պայմանները նկարագրված են 19-րդ կետում» բառերով.

i

4) հավելվածի 24-րդ կետից հանել «, իսկ պարգևատրումը կատարվում է միայն ծրագրով նախատեսված օպտիմալացված միջոցներից, և այլ աղբյուրներից պարգևատրում չի նախատեսվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը.

i

5) հավելվածի ձևի նախաբանի վերջին պարբերությունում «վարձատրության չափը» բառերը փոխարինել «հիմնական աշխատավարձի չափը, եթե ծրագիրն իրականացվում է նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանման կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. մայիսի 14
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2021
N 758-Ն
Որոշում