Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ...

 

16.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 45-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետի երկարաձգման հիմքեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված անձանց վերաբերյալ վարույթների» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից` 15 օրվա ընթացքում:

Իրավասու մարմնի պաշտոնատար անձը սույն մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պարզաբանում է ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նրա իրավունքը, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասը «ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «` հայերեն և ապաստան հայցողին հասկանալի լեզվով, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում ներկայացված ապաստանի հայցերով կայացված որոշումը` անհապաղ, բայց ոչ ուշ, քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հայցերով կայացված բացասական որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրանց մասին տեղեկանալու օրվանից սկսած` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասը «կարող է բողոք ներկայացնել դատարան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ապաստանի հայցերով կայացված բացասական որոշումների, որոնցով կարող է բողոք ներկայացվել բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալու օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի որոշման կայացման մասին իրազեկվելու օրվանից սկսած` մեկ ամսվա ընթացքում» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 59. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը ներկայացնելը

 

1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումն ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի քննությունն իրականացնում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ.

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում:

5. Դիմումն առանց քննության թողնելու մասին լիազոր մարմնի որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած` 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում` ծանուցվելու օրվանից սկսած` 15 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած և վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:»:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ապաստան տրամադրելու երկրորդ դիմումներով վարույթների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 18
Երևան
ՀՕ-185-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 05.05.2021
N ՀՕ-185-Ն օրենք