Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ...

 

12.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 մայիսի 2021 թվականի N 244-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի

i

1) 1-ին կետի 1.5 ենթակետից հետո լրացնել 1.6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«1.6 Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքերը կամ ելքերը համաձայն հավելված N 26-ի:»:

2) N 6 հավելվածի

«3 544111 Ոչ նյութական չարտադրված ակտիվներ 3144» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.

 

«

3   550000         ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ և (ԿԱՄ) ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Չկա
 3     551000       ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ և (ԿԱՄ) ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Չկա
 3       551100     Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում Չկա
3         551110   Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում Չկա
 3           551111 Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում Չկա

»:

i

3) N 25 հավելվածից հետո լրացնել նոր` 26-րդ հավելված համաձայն Հավելված N 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար`     Ա. Ջանջուղազյան

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
պաշտոնակատարի
2021 թվականի մայիսի 27-ի
N 244-Ն հրամանի

 

Հավելված N 26
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
2007 թվականի հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի

 

Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքերը կամ ելքերը

 

940000 Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքեր կամ ելքեր

 

Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներին արտարժութային միջոցները մուտքագրելիս` կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած առքի փոխարժեքը, Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից արտարժութային ծախսերն իրականացվում են վաճառքի փոխարժեքով, իսկ արտարժութային մնացորդները դրամային արտահայտությամբ ձևավորվում են համապատասխան գործարքների համար կիրառված փոխարժեքներով փոխարկումների արդյունքում ստացված գումարներից, իսկ վերագնահատումը իրականացվում է յուրաքանչյուր օրվա համար և առանց սահմանափակման արտացոլվում պետական բյուջեի պակասուրդում, որպես մուտք կամ ելք:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.05.2021
N 244-Ն
Հրաման