Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

26.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1035-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի`

1) N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ միջոցառման նկարագրությունից հանել «ագրովերամշակող» բառը.

2) N 6 հավելվածի N 1 աղյուսակի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման`

1) NN 3 և 4 հավելվածների «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» դասիչի միջոցառման անվանումներից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը.

2) N 5 հավելվածի N 1 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ միջոցառման նկարագրությունից հանել «ագրովերամշակող» բառը.

3) N 9 հավելվածի N 9.11 աղյուսակի և N 9.1 հավելվածի N 9.1.11 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումներից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ նկարագրությունից և շահառուների ընտրության չափանիշներից հանել «ագրովերամշակող» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հունիսի 24
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1035-Ն
Որոշում