Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

26.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1041-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «10 և 11» բառերը փոխարինել «10, 11 և 12» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ` 10-25, 27,28, 31-33, 41-ից 43 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ, 01.13.4, 01.13.5, 01.19.2, 01.41.0, 01.42.0, 01.45.0, 01.46.0, 01.47.0, 01.49.2, 01.49.4, 01.49.9, ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 01, 10-25, 27, 28, 31-33, 41-43 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒՄ» և «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ «ՏԳՏԴ` 38, 39, 46, 55, 56, 85, 86, 87, 93, 95, 96 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ 45.2, 45.4, 58.1, 64.1 ԽՄԲԵՐԸ, 71.20.3, 84.11.284.11.3 ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 38, 39, 45, 55, 56, 58, 84, 86, 93, 95, 96 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

4) որոշման N 3 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ` 35, 36, 37 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ, 01.61.1, 03.22.1, 03.22.2, 03.22.9 ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 01, 03, 35, 36, 37 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

5) որոշման N 4 հավելվածի վերնագիրը «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՏԵՂԱՄԱՍԵՐԻՀԱՄԱՐ» բառերից հետո առանձին տողով լրացնել «(ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերով, իսկ «ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԳՏԴ` 07 ՀԱՏՎԱԾԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 08.91.0 ԴԱՍ, 08.99 ԽՈՒՄԲ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 07 ՀԱՏՎԱԾԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

6) որոշման N 5 հավելվածի վերնագիրը «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերից հետո առանձին տողով լրացնել (ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերով, իսկ «ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԳՏԴ` 05, 06, 08 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 05, 06, 08 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

7) որոշման N 6 հավելվածի վերնագրում «(ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերը փոխարինել «ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերով, իսկ «ՏԳՏԴ` 09, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 11.07 ԽՈՒՄԲ, 11.07.1, 23.99.0 ԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 09, 11, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

8) որոշման N 7 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ` 07, 09 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 08.91.0 ԴԱՍ, 08.99 ԽՈՒՄԲ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 07, 08, 09 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

9) որոշման N 8 հավելվածի վերնագրում «ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

10) որոշման N 9 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ` 09, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 11.07 ԽՈՒՄԲ, 11.07.1, 23.99.0 ԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 09, 11, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

11) որոշման N 10 հավելվածի վերնագիրը «ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N » բառերից հետո առանձին տողով լրացնել «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերով, իսկ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՏԳՏԴ` 01.1, 01.2, 01.3, 01.4, 02, 03.2 ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 03.22.1, 03.22.2 ԵՎ 03.22.9 ԵՆԹԱԴԱՍԵՐԻ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 01, 02, 03 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

12) որոշման N 11 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ` 02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91.04, 91.04.1, 91.04.2 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ` 02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.

13) որոշումը լրացնել նոր` N 12 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հունիսի 24
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 24-ի
N 1041-Ն որոշման

 

 «Հավելված N 12
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1423-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N---------
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ 01, 91 և 93 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ)

 

_____ __________________ 20___ թ.

 

Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ______________թվականի N _________ հանձնարարագրի հիման վրա:
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
__________________________________________________ (պաշտոնը)   _______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________ (պաշտոնը)   _______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________ (պաշտոնը)   _______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________ (պաշտոնը)   _______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________ (պաշտոնը)   _______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
Ստուգման ժամկետը` ______ աշխատանքային օր Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը` _______________թ. Ստուգման սկիզբը` _______________ ավարտը`________________թ.
Հանձնարարագրում նշված ստուգաթերթի հարցերը`_____________________________________

 

Ստուգվող սուբյեկտի` Անվանումը/անունը, ազգանունը` _______________________________________
ՀՎՀՀ-ն` _______________________________________
Գտնվելու վայրը` _______________________________________
Գործունեության/բնակության վայրի հասցեն` _______________________________________
Հեռախոսահամարը` _______________________________________
Այլ տեղեկություններ` _______________________________________

 

Տեղեկատվական բնույթի հարցեր
NN ը/կ Հարցը Պատասխանը
1. Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ  
2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեությունը սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
3. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ  

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ
NN ը/կ Հարցը Հարցի պատասխանը Կշիռը Իրավականհիմքը Մեկնա-բանությունը Ստուգմանեղանակը
այո ոչ չ/պ
1. Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների (պաշարների) օգտագործումը կատարվել է`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետ   փաստաթղթային կամ տեսազննում
1) օրենսդրությամբ սահմանված վճարի դիմաց       0,6
2) պայմանագրի առկայությամբ       0,8
3) պայմանագրում նշված պայմանների պահպանմամբ       0,6
2. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների (պաշարների) օգտագործումը կատարվել է`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդված,   փաստաթղթային կամ տեսազննում
  1) օրենսդրությամբ սահմանված վճարի դիմաց       0,6 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ    
2) պայմանագրի առկայությամբ       0,8
3) պայմանագրում նշված պայմանների պահպանմամբ       0,6
3. Վայրի կենդանիների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների ներմուծումն իրականացվել է`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետ   փաստաթղթային կամ տեսազննում
1) լիազորված մարմնի թույլտվության առկայությամբ       0,5
2) լիազորված մարմնի թույլտվությամբ սահմանած կետերի հիման վրա       1,5
4. Վայրի կենդանիների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների արտահանումը` բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման, իրականացվել է`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետ   փաստաթղթային կամ տեսազննում
1) լիազորված մարմնի թույլտվության առկայությամբ       0,5
2) լիազորված մարմնի թույլտվությամբ սահմանած կետերի հիման վրա       1,5
5. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի, ածանցյալների արտահանումը իրականացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված թույլտվության (հավաստագրի) առկայությամբ       2 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետ   փաստաթղթային
6. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի, ածանցյալների ներմուծումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված թույլտվության (հավաստագրի) առկայությամբ       2 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետ   փաստաթղթային
7. Վայրի կենդանիների պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվել է լիազոր մարմնի թույլտվությամբ       2 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդված, 2-րդ պարբերություն   փաստաթղթային կամ տեսազննում
8. Կենդանիների քանակի կարգավորումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տվյալ կենդանու տեսակի համար սահմանված տեսակի քանակը կարգավորող միջոցառումների համաձայն       1,5 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշում   փաստաթղթային կամ տեսազննում
9. Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացվել է`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ և 11-րդ հոդված   փաստաթղթային կամ տեսազննում
Լիազորված մարմնի կողմից ձևավորած և տեղադրված պետական պատվերով կամ լիազորված մարմնի համաձայնությամբ` կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պատվերով       1
նախատեսված սուբյեկտի կողմից       1
10. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահվել են այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառում են պահելու վայրից կենդանիների փախուստը       4,5 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մաս   փաստաթղթային կամ տեսազննում
11. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվել են       0,5 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մաս   տեսազննում
12. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, պահվել են նախատեսված տարածքներում և տեղերում       1,5 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 3-րդ մաս   փաստաթղթային կամ տեսազննում
13. Կենդանական աշխարհին վնաս հասցնող պարարտանյութեր կամ թունանյութեր չեն օգտագործվել       2 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «բ» կետ   փաստաթղթային կամ լաբորատոր փորձաքննություն
14. Կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների չեն օգտագործել       2 «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «գ» կետ   փաստաթղթային կամ տեսազննում կամ լաբորատոր փորձաքննություն
15. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցողներն այդ կենդանիներին օգտագործել են որսի կամ սննդի կամ այլ նպատակներով`   «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր    
1) սկսած երկրորդ կենսունակ սերնդից       1,5
2) լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությամբ սահմանված չափաքանակներով       1,5
16. Որսի օգտատերն իրականացրել է որսահանդակների գնահատում և կենդանիների հաշվառում       2 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ   փաստաթղթային կամ տեսազննում
17. Որսը կազմակերպվել է նախատեսված փաստաթղթերի առկայությամբ       2 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդված   փաստաթղթային
18. Որսի ընթացքում չեն օգտագործվել որսի կանոններով չնախատեսված որսագործիքներ       3 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ   տեսազննում
19. Կենսապաշարների օգտագործման համար վճարի հաշվարկը հավաստի է (սահմանված ծավալներ, դրույքաչափեր) և իրականացվել է ըստ նախատեսված կարգի       1,5 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 10-րդ բաժնի 219-րդ հոդվածի 4-րդ մաս   փաստաթղթային
20. Որսի օգտատիրոջ կողմից`   «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր   փաստաթղղթային կամ տեսազննում
1) որսահանդակն օգտագործվել է ըստ նպատակի` համաձայն պայմանագրի       0,6
2) կատարվել են պայմանագրի և թույլտվության մեջ նշված պարտականությունները       0,8
3) ժամանակին իրականացվել են օրենքով սահմանված վճարները       0,6
21. Որսի օգտատիրոջ կողմից տարածքի որսորդական կենդանիներն օգտագործվել են` համաձայն թույլտվության մեջ սահմանված տեսակների, քանակների և ժամկետների       3 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հան- րապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ   փաստաթղթային կամ տեսազննում
22. Որսի օգտատիրոջ կողմից որսորդին տրված որսի կենդանիների օգտագործման կարճաժամկետ թույլտվությունները տրվել են որսի հատուկ թույլտվություն չպահանջող կենդանիների տեսակների որսի համար` կոնկրետ վայրում և ժամանակահատվածում       3 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ   փաստաթղթային
23. Որսի օգտատիրոջ կողմից որսորդին տրված որսի կենդանիների օգտագործման անվանական թույլտվությունների տրամադրումը համաձայնեցվել է լիազոր մարմնի հետ և տրամադրվել է կոնկրետ վայրում և ժամանակահատվածում որս իրականացնելու համար       2,5 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ   փաստաթղթային

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1041-Ն
Որոշում