Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

24.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1030-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման (այսուհետ` որոշում) նախաբանից հանել «և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը» բառերը:

i

2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ուլրացումները`

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«10. Հաստատել շուրջօրյա խնամքի հաստատու-թյուններում տարեց խնամվողների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, կանխարգելման, համապատասխան մարմիններին իրազեկման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց հետ սոցիալ -հոգեբանական աշխատանքների իրականացման կարգ

Ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

համապատասխան հրաման

Նվազել են տարեցների նկատմամբ բռնության դեպքերը

շուրջօրյա
խնամքի
հաստատու-թյուններում

ՀՀ աշխատանքի և սոցիալա- կան հարցերի նախարարու-թյուն   ՀՀ ոստիկա-նություն 2021 թ. երկրորդ կիսամյակ

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում

».

 

2) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 12-րդ կետի`

ա. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ կետում «ՀՀ ռազմական ոստիկանության 13 բաժնում, 3 բաժանմունքում և 1 զորամասում, տեղադրվել է 8 տեսախցիկ յուրաքանչյուրում» բառերը փոխարինել «ՀՀ ռազմական ոստիկանության 14 բաժնում, 3 բաժանմունքում և 1 զորամասում տեղադրվել են տեսախցիկներ` յուրաքանչյուրում 3-8 հաշվարկով` պայմանավորված ֆինանսական միջոցներով և այդ ստորաբաժանումների տարածքների առանձնահատկություններով» բառերով,

բ. «վերջնաժամկետ» սյունակի 3-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

4) 15-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

5) 16-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

6) 17-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. առաջին» բառերը փոխարինել «2022 թ. երկրորդ» բառերով.

7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«18. Ստեղծել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ, որը կերաշխավորի դիմողի պաշտպա-նությունը ԶՈւ-ում ներդրվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվու-թյունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնող անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ Նվազել են
ԶՈւ- ում խոշտանգում-ների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը
ՀՀ պաշտպա-նության նախարարություն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ 2022 թ. երկրորդ կիսամյակ Պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՔԿՀ-ներում
ներդրվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնող անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ
Նվազել են
ՔԿՀ-ներում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը
ՀՀ արդարա-դատության նախարարություն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ
Հոգեբուժական հաստատություն- ներում ներդրվել են խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնող անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ Նվազել են հոգեբուժական հաստատություն-ներում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը ՀՀ առողջա-պահության նախարարություն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ
Երեխաների խնամքի հաստատու-թյուններում ներդրվել են խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնող անձի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմ Նվազել են Երեխաների խնամքի հաստատություն ներում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ».

 

8) 21-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

9) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«22. Օրենսդրությամբ հստակեցնել Ոստիկանության և Արդարա-
դատության նախարարության քրեակատարողա-կան ծառայության ուղեկցող ստորաբաժա-նումների գործառույթները
1. Կատարել ուսումնասիրություն Ոստիկանության և Արդարադատության
նախարարության քրեակատարո-ղական ծառայության ուղեկցող ստորաբաժա- նումների գործառույթների շրջանակներում առկա բացերի վերաբերյալ`
միջազգային լավագույն չափանիշների տեսանկյունից
2. Ուսումնա-սիրության արդյունքներով մշակված օրենսդրական փոփոխություններն ընդունվել են
Նվազել են ազատությու- նից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանա- պատվությունը նվաստացնող վերաբեր- մունքի դեպքերը ՀՀ արդարադա- տության նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայ-նությամբ ՀՀ դատական դեպարտամենտ` համաձայ-նությամբ
ՀՀ ոստիկանություն
2022 թ. առաջին կիսամյակ

Պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ».

 

10) 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 24-րդ կետի`

ա. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 2-րդ կետում «2» թիվը փոխարինել «1» թվով,

բ. «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

12) 25-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

13) 33-րդ կետի`

ա. «համակատարող մարմին(ներ)» սյունակում «ՀՀ դատախազություն» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազություն` համաձայնությամբ» բառերով,

բ. «վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. երկրորդ» բառերը փոխարինել «2022 թ. առաջին» բառերով.

14) 35-րդ կետի «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակից հանել

«1. կատարվել է ուսումնասիրություն գույքի վրա կալանք դնելու միջոցառման` միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխանության տեսանկյունից» բառերը.

15) 42-րդ կետի գործողության «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

16) 47-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 47.1-ին կետով`

 

«47.1 Ապահովել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց` իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը 1. Կատարվել է ուսումնասիրություն` պարզելու ոլորտում առկա իրավական բացերը, դրանց լուծման միջոցները 2. Ընդունվել է անգործունակության ինստիտուտին առնչվող իրավա-կարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայաց-ման մեխանիզմի ներդրման վերաբերյալ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշումը:
3. Ընդունվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի վերաբերյալ օրենսդրությունը:
4. Ներդրվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմը:
Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ հնարա- վորություն է ստացել իր վերաբերյալ որոշումները կայացնել անձամբ: ՀՀ աշխա-տանքի և սոցիալական հարցերի նախարա-րություն

ՀՀ արդարադա- տության նախարա-րություն

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուց-վածքների նախարա-րություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայ-նությամբ

2022 թ. երկրորդ կիսամյակ Պետական բյուջեից ֆինանսա- վորում չի պահանջվում:
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ».

 

17) 48-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխա¬րինել «երկրորդ» բառով.

18) 48-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 48.1-ին կետով`

 

«48.1 Ապահովել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված անձանց, հաշմանդամություն ստացած անձանց, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ պաշտպանության ծրագրերի իրականացում 1. Նշված անձանց հասանելի սոցիալական, հոգեբանական, բժշկական, իրավական աջակցության ծառայությունների կարիքները հավաքագրվել և ամբողջականացվել են:
2. Թիրախային աջակցության ծրագրերը մշակվել և իրականացվում են:
Ապահովվել է անձանց, հաշմանդա- մություն ստացած անձանց, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվող անձանց և նրանց ընտա- նիքների իրա-վունքների արդյունավետ պաշտպանությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ արդարա-դատության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ պաշտպա-նության նախարարություն ՀՀ առողջա-պահության նախարարություն
  2021-2022 թթ. պարբերաբար Պետական բյուջեից ֆինանսա-վորում չի պահանջվում:».

 

19) 54-րդ կետի «ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

20) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«56. «Հավաքների ազատության մասին » օրենքով նախատեսված և միջազգային չափանիշներին համապատասխան գործելակերպերի բարելավում 1. Կատարվել է վերլուծություն «Հավաքների ազատության մասին»
ՀՀ օրենքի և ենթա-օրենսդրական ակտերի` միջազգային չափանիշներին համապատասխա-նության տեսանկյունից:
2. Ըստ ուսումնա-սիրության արդյունքների` կատարվել են օրենսդրության փոփոխություն-ներ:
Օրենքի
նախագծի ընդունման արդյունքում նվազել են հավաքների մասնակիցների իրավունքի խախտման, այդ թվում` նրանց նկատմամբ անհամաչափուժի կիրառման դեպքերը: Նվազել են հավաքները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներիներ կայացուցիչների
իրավունքների
խախտման
դեպքերը:
ՀՀ արդարա-դատութցան նախարարություն ՀՀ ոստիկա-նություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` համաձայ-նությամբ
2021 թ. երկրորդ կիսամյակ Պետական բյուջեից ֆինանսա- վորում չի պահանջ- վում: Օրենքով չարգելված այլ աղբյուրներ». 

 

21) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«57. 1. Վերանայել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքների ազատության թեմայով վերապատրաստման ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան 1. Լրամշակվել են ՀՀ ոստիկանութան կրթահամալիրի հավաքների ազատության թեմայով վերա­պատրաստման ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան Նվազել են ՀՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման դեպքերը ՀՀ ոստիկա-նություն   2021 թ. երկրորդ կիսամյակ Պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
  2. Վերա-պատրաստումներ իրականացնել հավաքների ազատության թեմայով` միջազգային չափանիշների վերաբերյալ Վերապատրաստվել է ոստիկանների 24%-ը:       2020-2022 թթ. պարբե-րաբար  

 

22) 59-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 59.1-ին կետով`

 

«59.1 Ռազմական գործողությունների արդյունքում հաշմանդա-մություն ստացած անձանց կրթության (այդ թվում` մասնագիտական) իրավունքի ապահովման համար ծրագրերի մշակում Հաստատված ծրագիր, որը ներառում է նախնական (արհես- տագործական), միջին մասնա- գիտական, բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտները

Ստեղծվել են համապատաս-խան մեխանիզմներ ռազմական գործողություն-ների արդյունքում հաշմանդա-մություն ստացած անձանց համար հասանելի մասնագիտական որակավորման

կամ վերամասնա-գիտացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-րություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րություն 2022 թ. երկրորդ կիսամյակ Պետական բյուջեից ֆինանսա- վորում չի պահանջվում:
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ».

 

23) 69-րդ կետի «համակատարող մարմին(ներ)» սյունակը լրացնել «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով.

24) 70-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «երկրորդ կիսամյակ» բառերով.

25) 74-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

26) 79-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

27) 81-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «առաջին» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

28) 84-րդ կետի «վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

29) 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«86 Բարելավել հանրակրթական և
նախակրթական ոսումնական,
ինչպես նաև երեխայի խնամքի և
պաշտպանության հաստատություն-ներում սանիտարական պայմաններ
Հասցեագրվել են ՀՀ
կրթական տեսչական
մարմնի կողմից
իրականացված ստուգումների
արդյունքներով վերհանված
խնդիրները
Նվազել են
երեխայի`
անվտանգ
միջավայրում
ապրելու և
առողջության
իրավունքի
խախտման
դեպքերը:
ՀՀ տարածքային
կառավարման և
ենթակառուց-վածքների
նախարարություն
ՀՀ կրթության,
գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարություն ՀՀ առողջապա-հության
նախարարություն ՀՀ ոստիկանություն
Երևանի
քաղաքապե-տարան` համաձայնու-թյամբ
ՀՀ քաղաքա-շինության
կոմիտե
ՀՀ մարդու
իրավունքների
պաշտպանի
աշխատակազմ`
համաձայնու-թյամբ
ՀՀ կրթության
տեսչական մարմին
Սննդամթերքի
անվտանգության
տեսչական մարմին
Առողջապահա-կան և
աշխատանքի
տեսչական մարմին
ՀՀ վարչապետի
աշխատակազմի
տեսչական
մարմինների
համակարգման
գրասենյակ

2020-2022 թթ.
պարբերա-բար
Պետական բյուջե
Օրենքով
չարգելված այլ աղբյուրներ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1030-Լ
Որոշում