Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆ ...

 

23.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման
տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները փոփոխությունները`

1) կարգի 21 կետը «Հայաստանի Հանրապետություն օրաթերթում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում` համայնքի պաշտոնական կայքէջում» բառերով.

2) կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչն իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար և արձանագրող: Աճուրդային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ: Աճուրդի արձանագրությունը
ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում` աճուրդի մյուս մասնակիցները:

Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմինը:».

3) կարգի 27-րդ կետից հանել «Եթե աճուրդը չի կայանում, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին` աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:» նախադասությունը.

4) կարգի 28-րդ կետից հանել «Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:» նախադասությունը.

5) կարգի 47-րդ կետում «համայնքների ղեկավարների» բառերը փոխարինել «համայնքի ավագանու» բառերով.

6) կարգի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«49. Մրցութային հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և
ավագանու անդամներ:»:

2. Կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ ձևերը «Արձանագրող» տողից հետո լրացնել «Անդամներ» տողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 22
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հուլիսի 2021 թվական:


 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2021
N 1181-Ն
Որոշում