Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆ ...

 

07.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման նախաբանը «նպատակով» բառից հետո լրացնել «և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն» բառերով.

i

2) որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1. Սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, «դ» պարբերությամբ նախատեսված «ԳՄ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգին միացած մարմինների, որոնք ուղեգրումներն իրականացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ «ե» պարբերությունով նախատեսված «ԲՍՓ» հապավումով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. օգոստոսի 6
Երևան
1259-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2021
N 1282-Ն
Որոշում