Սեղմել Esc փակելու համար:
{10.08.2021 - 25.09.2021} «ԶԲԱՂՎԱԾՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.08.2021 - 25.09.2021} «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.08.2021  -ից մինչեւ   25.09.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

10.08.2021 - 25.09.2021

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

i

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Որոշումը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ կետերի, 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ մասի 6-րդ կետի, 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերի, 20-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերի և 15-րդ մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ, 4.1-ին և 4.2-րդ մասերի,  22-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել`

1) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.

3) աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի տեղաբաշխման կարգն ու չափանիշները` ըստ մարզերի, Երևան քաղաքի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների)` համաձայն N 6 հավելվածի.

7) աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) գործատուների հետ համագործակցության կարգը, գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների տրամադրման ձևն ու եղանակը` համաձայն N 9 հավելվածի.

10) գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տրամադրվող ուղեգրի ձևը` համաձայն N 10 հավելվածի.

11) գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն N 11 հավելվածի.

12) ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 12 հավելվածի.

13) գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 13 հավելվածի.

14) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը` համաձայն N 14 հավելվածի.

15) աշխատաշուկայում անմրցունակ, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 15 հավելվածի.

16) աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 16 հավելվածի.

17) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 17 հավելվածի.

18) աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 18 հավելվածի.

19) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 19 հավելվածի.

20) տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը` համաձայն N 20 հավելվածի.

21) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը` համաձայն N 21 հավելվածի.

22) աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն N 22 հավելվածի.

23) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 23 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի ձևը, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության օրինակելի ձևը, աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրի օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության հիմնական ցուցանիշների ամսական և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևերը, զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի հայտի օրինակելի ձևը, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը, փոխհատուցման հավաստագրի ձևը, գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը, մասնագիտական ուսուցման ուղեգրի և հայտի ձևերը, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը, գործատուների գրանցամատյանի ձևաչափը, տվյալ ամսվա ընթացքում գործատուի մոտ աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևը, հող օգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը, աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր զբաղվածության պետական ծրագրի համար նախատեսված չափանիշների կշիռները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության և աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի միջև կնքվող աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4) մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարանի ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը:

(2-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման զբաղվածության պետական ծրագրի համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի:

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տվյալ տարվա ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը` ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի.

(3.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3.2. (3.2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) աջակցել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման և Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը`

ա. համայնքների ղեկավարներից ստանալ Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,

բ. հաստատել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների ցուցակները` նշելով գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերում ընդգրկված չլինելու մասին տեղեկատվությունը,

գ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

3) ապահովել սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում` ներառյալ գյուղապետարանի վարչական շենքը.

4) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի մեկը համայնքների ղեկավարներից ստանալ հաջորդ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ (նշելով համայնքի անվանումը, իրականացման ենթակա ծրագրերի թիվը և անվանումը, պահանջվող ֆինանսական միջոցների չափը)` պատշաճ հիմնավորմամբ, ամփոփել դրանք և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

5) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համաձայնեցնել և հաստատել տվյալ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցը` նշելով վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացված ֆինանսական միջոցների չափը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.05.20 թիվ 736-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

6.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի ուղեկցման աշխատանքներին (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր):

(6.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

8. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված` աշխատանք փնտրող զբաղված և աշխատանք փնտրող չզբաղված անձանց կարգավիճակները, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ենթակա են համապատասխանեցման օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգավիճակներին, բացառությամբ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված այն անձանց, որոնց օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացվել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո:

(8-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(Որոշումը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունում ներառվելիք տեղեկությունների ցանկի հետ կապված հարաբերությունները, սահմանվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման համար անհրաժեշտ հիմքերը:

2. Աշխատանք փնտրող անձի կարիքների (այսուհետ` աշխատանքային կարիք) գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):

(2-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

3. Աշխատանքային կարիքների գնահատման նպատակն աշխատանք փնտրող անձին «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարմար աշխատանքի տեղավորմանը նպաստելն է և այդ ճանապարհով կայուն զբաղվածություն ապահովելն է:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Աշխատանքային կարիքների գնահատումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան աշխատանք փնտրող անձի կողմից որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշումն է:

5. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անմրցունակության որոշարկման չափանիշները, աշխատանք փնտրող անձի ցանկությունները և սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվության համապարփակ վերլուծության արդյունքում բացահայտված` աշխատանք փնտրող անձի օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները` աշխատաշուկայի իրավիճակին համապատասխան:

6. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է` հաշվի առնելով աշխատանք փնտրող անձի`

1) սեռը, տարիքը, ամուսնական կարգավիճակը, բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական, սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային).

2) աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները (նախընտրելի աշխատանքի մասին պատկերացումները), այդ թվում` որոշակի մասնագիտությամբ կամ որակավորմամբ, որոշակի ոլորտում, որոշակի աշխատավարձով, բնակության վայրից որոշակի հեռավորության վրա, տրանսպորտային մատչելիությանը վերաբերող որոշակի պահանջների բավարարմամբ, որոշակի աշխատանքային պայմաններով, որոշակի բնույթի աշխատանք ունենալու ցանկությունը, որոշակի աշխատանքների կատարման համար հոգեֆիզիոլոգիական հակվածությունը, նոր մասնագիտություն և հմտություններ ստանալու, որակավորումը բարձրացնելու պատրաստակամությունը.

3) որոշակի աշխատանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունները (կրթությունը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում` հատուկ կամ մասնագիտական աշխատանքային փորձը).

4) հաշմանդամություն ունենալու հանգամանքը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը), վերականգնողական անհատական ծրագիրը.

5) սոցիալական կարգավիճակը` սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալը, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելը, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքը.

6) գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, դրա տևողությունը.

7) արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) փախստական լինելու հանգամանքը.

9) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

10) անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի` ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

11) մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

12) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

7. Տարածքային կենտրոնի կողմից աշխատանքային կարիքների գնահատման նպատակով աշխատանք փնտրող անձը լրացնում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան:

7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկը լրացվելուց հետո աշխատանք փնտրող անձին տրվում է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:

(7.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Տարածքային կենտրոնն ուսումնասիրելով և վերլուծելով սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկում ներառված տեղեկատվությունը, դրանք համադրելով նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում տվյալ անձի մասին առկա տվյալների և փաստաթղթերի հետ և հիմք ընդունելով սույն կարգի 7.1-ին կետում նշված մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության արդյունքները, հարցաթերթիկը լրացվելուց և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը տալուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում կազմում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացություն: Այն դեպքում, երբ տեղեկատվական շտեմարանում առկա չեն աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության կազմման համար անհրաժեշտ որոշակի տվյալներ, ապա տարածքային կենտրոնը դրանք ստանում է գրավոր հարցման կամ առցանց` էլեկտրոնային եղանակով վարվող տեղեկատվական բազաների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և եզրակացությունը կազմում է հարցման պատասխանն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունն օգտագործվում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում (այսուհետ` անհատական ծրագիր) աջակցության թիրախները և դրանց հասնելու համար համապատասխան միջոցառումները նախանշելու համար: Անհատական ծրագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

(9-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

10. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը կցվում է անհատական ծրագրին և համարվում է դրա անբաժանելի մասը:

11. Աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում աջակցության թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` զբաղվածության պետական համապատասխան ծրագրերում աշխատանք փնտրող անձի ներգրավման մասին առաջարկությունները, ինչպես նաև ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը նշվում են` հաշվի առնելով աշխատանքային կարիքների գնահատումը:

12. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության և (կամ) հանգամանքների փոփոխության դեպքում տարածքային կենտրոնը վերանայում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը` համապատասխան փոփոխությունները հաստատող տեղեկատվությունն ստացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխության մասին տեղեկատվությունը կարող է ստացվել աշխատանք փնտրող անձի գրավոր հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխությունների արդյունքում:

(1-ին հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սույն չափանիշներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող, այդ թվում` առաջարկվող աշխատանքի վայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափանիշները սահմանվում են` հաշվի առնելով հետևյալը`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեկուկես չափը գերազանցող վարձատրություն` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձի համար, ով անցել է մինչև վեց ամիս ժամկետով մասնագիտական կամ վարպետային ուսուցում.

2) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող անձանց համար:

(2-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

3. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կրթության և որակավորման համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների` Հայաստանի Հանրապետության դասակարգիչը.

2) համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունենալու մասին կրթական հաստատության կողմից տրված վկայականը:

4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե`

1) այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանները.

2) այդ աշխատանքի վայրը գտնվում է աշխատանք փնտրող անձի բնակության միևնույն բնակավայրի կամ տվյալ բնակավայրից մինչև տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրի տարածքում, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

5. Հաշմանդամություն ունեցող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե այդ աշխատանքը բավարարում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները` հաշվի առնելով վերականգնողական անհատական ծրագրում նշված, հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը):

(2-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, այդ փաստաթղթերի ներկայացման, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):

(2-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

3. Տարածքային կենտրոնում հաշվառվելու համար, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքի, աշխատանք փնտրող անձը ներկայացնում է`

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ.

5) զինվորական գրքույկ` զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում.

6) գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ), էլեկտրոնային փոստի հասցեն):

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

4. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է սույն կարգի 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակները:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5. Հաշմանդամություն ունեցող` աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

6. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը:

(6-րդ կետը փոփ. 06.08.21 թիվ 1289-Ն որոշում)

7. Աշխատանք փնտրող անձի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային ձևով` նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելու, ներկայացված փաստաթղթերն էլեկտրոնային պատկերատպման (սքանավորում) ենթարկելու և դրանք տեղեկատվական շտեմարանում ներբեռնելու միջոցով:

8. Աշխատանք փնտրող անձին հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում տարածքային կենտրոն` սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

9. Աշխատանք փնտրող անձը համարվում է հաշվառված` սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրվանից:

10. Աշխատանք փնտրող` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձանց, որոնք պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և հաշվառված են տարածքային կենտրոնում, տրվում է գործազուրկի կարգավիճակ` սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Հաշվառման նպատակով աշխատանք փնտրող անձի կողմից տարածքային կենտրոն ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված գործողությունների իրականացումից հետո:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. Աշխատանք փնտրող անձը հաշվառումից հանվում է`

1) իրեն հաշվառումից հանելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

2) օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 5-9-րդ կետերում նշված դեպքերում:

12.1. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տարվա մեջ առնվազն մեկ անգամ հրավիրում է տարածքային կենտրոն հարմար աշխատանքի առաջարկ ներկայացնելու նպատակով:

(12.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

12.2. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնի կողմից համարվում է հրավիրված` բջջային հեռախոսին և (կամ) էլեկտրոնային հասցեին տարածքային կենտրոն ներկայանալու օրվա մասին հաղորդագրություն ստանալու կամ այդ հաղորդագրությունը ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրվելու դեպքերում: Բջջային հեռախոսի և էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում հաղորդագրությունը տեղադրվում է ծառայության պաշտոնական կայքէջում, և հաշվառման օրն աշխատանք փնտրող անձին տրվում է համապատասխան ծածկագիր` այդ հաղորդագրությանն էլեկտրոնային եղանակով ծանոթանալու համար: Հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու դեպքում տարածքային կենտրոն ներկայանալու օր է համարվում հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու օրվան հաջորդող մինչև հինգերորդ աշխատանքային օրն ընկած ժամանակահատվածի ցանկացած աշխատանքային օրը, որի մասին տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է տարածքային կենտրոնում հաշվառվելու օրը:

(12.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն, 06.08.21 թիվ 1289-Ն որոշումներ)

13. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում գործազուրկի կարգավիճակը կասեցնելիս գործազուրկը հաշվառումից չի հանվում և համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող անձ: Ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտելու դեպքում գործազուրկի կարգավիճակը վերականգնելու օրվանից` տվյալ գործազուրկը համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող գործազուրկ:

14. Այն դեպքում, երբ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բնակչության անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր հաշվառումն իրականացրած տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր, աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում հաշվառվելու համար գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե): Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը:

(14-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 06.08.21 թիվ 1289-Ն որոշումներ)

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրն աշխատանք փնտրող տվյալ անձի նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը նրան հանում է հաշվառումից: Աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում համարվում է հաշվառված` նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից իրեն հաշվառումից հանելու օրը:

(15-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվակիանից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվակիանից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

18. Աշխատանք փնտրող անձի նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնին հասանելի է լինում աշխատանք փնտրող տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

19. Աշխատանք փնտրող անձը մինչև տարածքային կենտրոնում հաշվառվելը կարող է առցանց եղանակով նախնական գրանցվել` ծառայության պաշտոնական կայքէջում: Նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը սույն կարգի իմաստով չի համարվում հաշվառված: Նախնական գրանցման էլեկտրոնային համակարգի միջավայրում գրանցված` աշխատանք փնտրող անձի համար հասանելի են դառնում իր կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, իր համար հարմար աշխատանք համարվող թափուր աշխատատեղերի ցանկը, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրերի մասին տեղեկատվությունը:

(3-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

(4-րդ հավելվածի վերնագիրը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկի` հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային կենտրոն չներկայանալու հարգելի պատճառներն են`

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

1) գործազուրկի հիվանդությունը.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում գործազուրկի կողմից ընտանիքի հիվանդ անդամի խնամքը.

3) գործազուրկի կողմից հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող իր կամ իր խնամքի տակ գտնվող հիվանդ երեխայի խնամքը` հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում.

4) գործազուրկի կողմից իր կամ իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում խնամքը` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում.

5) գործազուրկի կողմից մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքը, այն դեպքում, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.

6) զինվորական վարժական հավաքների մեջ գտնվելը` դրանց ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանքով.

7) տարածքային կենտրոն ներկայանալու օրը կամ դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կամ գործազուրկի խնամարկյալի մահվան դեպքը, ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է գործազուրկի ու մահացած անձի միջև մերձավոր ազգակցությունը կամ խնամիությունը.

8) արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել տարածքային կենտրոն գործազուրկի ներկայանալը.

9) տարածքային կենտրոն ներկայանալու մասին նախապես տեղեկացված չլինելը:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված պատճառները հավաստվում են ժամանակավոր անաշխատունակության թերթիկով, իսկ 4-րդ ենթակետում նշված դեպքերում` նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված լուսապատճենով: Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացվում և տրամադրվում է համապատասխան բժշկական հաստատության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգին համապատասխան:

3. Գործազուրկի հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային կենտրոն չներկայանալու համապատասխան հիմքերը ներկայացվում են ոչ ուշ, քան չներկայանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայի իրավիճակի մասն տեղեկատվության հասանելիության մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատաշուկայի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակը հասարակության լայն շերտերին, մասնագիտացված պետական ու ոչ պետական ինստիտուցիոնալ կառույցներին, հետազոտողներին աշխատաշուկայի իրավիճակի, աշխատուժի առաջարկի և պահանջարկի առկա միտումների, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելն է:

3. Աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի և զարգացման միտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից տրամադրված վարչական վիճակագրական ամսական և տարեկան հաշվետվությունների (որոնց ձևերը և ներկայացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը), տեղական աշխատաշուկայի վերլուծությունների տեսքով:

(3-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ձևով ամսական վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են ընթացիկ ամսվա կտրվածքով, ինչպես նաև աճողական կարգով հետևյալ տվյալները` ըստ մարզային բաշխվածության`

1) գործազրկության մակարդակը` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ) տվյալներով.

2) զբաղվածների թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը, զբաղվածության մակարդակը` ԱՎԾ-ի տվյալներով.

3) աշխատանք փնտրողների թիվը` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի, սեռատարիքային կազմի և կրթական մակարդակի.

4) գործազուրկների, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը.

5) աշխատուժի պահանջարկը (թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր)` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի և տնտեսական գործունեության տեսակների.

6) զբաղվածության պետական ծրագրերում (այսուհետ` ծրագիր) ընդգրկված անձանց թիվը` ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի` աշխատանք փնտրող զբաղված, գործազուրկ, աշխատաշուկայում անմրցունակ անձ (այսուհետ` կարգավիճակ).

7) զբաղվածության ծրագրերում ընդգրկված և տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի.

8) առանց զբաղվածության ծրագրերում ընդգրկելու, տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ այդ անձանց կարգավիճակի:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով` առանց մարզային բաշխվածության:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ձևով տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են տարեկան կտրվածքով հետևյալ տվյալները` ըստ մարզային բաշխվածության`

1) կայուն զբաղվածության ցուցանիշները` ըստ ծրագրերի.

2) ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը` ԱՎԾ-ի տվյալներով.

3) զբաղվածների թիվը, զբաղվածության մակարդակը` ըստ մարզային բաշխվածության` ԱՎԾ-ի տվյալներով.

4) հաջորդ տարվա զբաղվածության մակարդակի կանխատեսումը` ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

5) գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը` ԱՎԾ-ի տվյալներով.

6) հաջորդ տարվա գործազրկության մակարդակի կանխատեսումը, որը ներկայացվում է` ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

7) տարածքային կենտրոններում հաշվառված` վերադարձող աշխատանքային միգրանտների թիվը, սեռատարիքային կազմը, կրթական մակարդակը և կարգավիճակը:

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվությունը ներառվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանում և հասանելի է յուրաքանչյուրին` ծառայության պաշտոնական կայքէջի (այսուհետ` կայք) միջոցով:

8. Կայքում առկա տեղեկատվությունը հնարավոր է զտել` ըստ առկա ցուցանիշների, ամիսների, տարիների և մարզային բաշխվածության:

9. Տեղեկատվության ամբողջական և ճկուն օգտագործման նպատակով այն կարող է նաև կայքից ներբեռնվել «xlsx», «xml», «pdf» ձևաչափերով:

10. Կայքում օգտվողներին տրվում է ազատ գրանցվելու հնարավորություն` օգտվողի կողմից ներկայացված էլեկտրոնային հասցեին ցուցանիշները պարբերաբար ուղարկելու նպատակով:

11. Կայքում ապահովվում է` ըստ ընտրված ցուցանիշների և ժամանակաշրջանների` գրաֆիկների կառուցման հնարավորություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ)

(վերնագիրը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) և այդ ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող` զբաղվածության պետական ծրագրերի` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

2. Նախարարությունը ծրագիրը տեղաբաշխում է` հիմք ընդունելով շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, նախորդ տարվա ընթացքում իր կողմից իրականացված աշխատաշուկայի վերլուծությունների և գնահատումների ամփոփ արդյունքները, ինչպես նաև զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությամբ հաստատված թիրախային ցուցանիշները:

3. Ծրագիրն ըստ մարզերի (Երևան քաղաքի) և տարածքների տեղաբաշխվում է` հիմք ընդունելով հետևյալ չափանիշները`

 

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

1) Ա= _____________________________________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների ընդհանուր չափը

 

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

2) Բ= _____________________________________________________________________________

աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը

 

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների

թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

3) Գ= ______________________________________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների

ընդհանուր թիվը

 

նախորդ տարվա ընթացքում ծրագրով փաստացի ծախսված գումարի չափը`

մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

4) Դ = _______________________________________________________________________

նախորդ տարվա համար ծրագրով տվյալ մարզին (Երևան քաղաքին), տարածքին հատկացված

գումարի չափը

 

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի), տարածքի կտրվածքով

5) Ե = _______________________________________________________________________

գործազուրկների ընդհանուր թիվը

 

նախորդ տարվա ընթացքում ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձանց

թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

6) Զ = _______________________________________________________________________

նախորդ տարվա ընթացքում ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձանց

ընդհանուր թիվը

 

չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

7) Է = _______________________________________________________________________ ,

չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը

 

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

8) Ը = _______________________________________________________________________ ,

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

ընդհանուր թիվը

 

ընդ որում, չկրկնվող թափուր աշխատատեղը` գործատուի կողմից առաջին անգամ նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված թափուր աշխատատեղն է:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

4. Հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված չափանիշները` ծրագիրն ըստ մարզերի (Երևան քաղաքի) և տարածքների տեղաբաշխվում է համաձայն հետևյալ բանաձևի`

 

«Ա» չափանիշի կշիռը` Կ1

«Բ» չափանիշի կշիռը` Կ2

«Գ» չափանիշի կշիռը` Կ3

«Դ» չափանիշի կշիռը` Կ4

«Ե» չափանիշի կշիռը` Կ5

«Զ» չափանիշի կշիռը` Կ6

«Է» չափանիշի կշիռը` Կ7

«Ը» չափանիշի կշիռը` Կ8

 

Մթ=Կ1 x Ա + Կ2 x Բ + Կ3 x Գ + Կ4 x Դ + Կ5 x Ե + Կ6 x Զ + Կ7 x Է + Կ8 x Ը,

 

որտեղ`

 

թ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) թիվն է,

Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) և տարածքների ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

   Մթ
Գբ =_________ ,
  Մթհ

որտեղ`

Մթհ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) Մթ ցուցանիշների հանրագումարն է:

Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի), տարածքի բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

5. Յուրաքանչյուր մարզի կտրվածքով` ծրագիրն ըստ նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տեղաբաշխվում է` հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված չափանիշները:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

6. Ծրագրին մաս կազմող` առանձին ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցները կարող են վերաբաշխվել նախարարության կողմից` ոչ ավելի, քան տվյալ ծրագրին հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների չափի 25 տոկոսի սահմաններում` աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող, փաստարկված հիմնավորումներով:

7. Ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր ծրագրի համար` սույն կարգի 4-րդ կետով նախատեսված չափանիշների կշիռները սահմանում է նախարարը:

(6-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) կողմից աշխատանքի տոնավաճառի կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով ապահովելն է.

1) աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը.

2) գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը:

3. Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

5. Գրասենյակը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման մարզի կամ Երևան քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով`

1) Երևան քաղաքում` տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, արտադրական ծավալների ավելացման, ներդրումների իրականացման կանխատեսումների արդյունքում թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած առնվազն 50 գործատուի, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` առնվազն 25 գործատուի առկայության դեպքում.

2) Երևան քաղաքում առնվազն 200, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 թափուր աշխատատեղի հայտի առկայության դեպքում.

3) Երևան քաղաքում առնվազն 200 աշխատանք փնտրող անձի, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 աշխատանք փնտրող անձի մասնակցության դեպքում:

(5-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

6. Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների մասնակցության, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցեր կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

7. Գրասենյակը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրում է ծրագրի իրականացման վայրն սպասարկող տարածքային կենտրոնին (այսուհետ` տարածքային կենտրոն):

8. Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ, ծառայության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի մասին` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսահամարը): Տոնավաճառի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև տարածքային կենտրոնի տեսանելի վայրում:

(8-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

9. Տարածքային կենտրոնը պայմանագիրն ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց, ինչպես նաև խորհրդատվության արդյունքում մասնակցելու ցանկություն հայտնած գործատուների ցանկ` նշելով գործատուների անվանումը և թափուր աշխատատեղերի թիվը, և նշանակում ծրագրի պատասխանատու:

(9-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9.1. Տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրին մասնակցող աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած գործատուների, ինչպես նաև ներկայացվող թափուր աշխատատեղերի հաշվառումը նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով:

(9.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

10. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը` նախարարություն է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(10-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

11. Նախարարությունը ծառայության ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(11-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

12. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(12-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

12.1. Ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փոխանցումը կազմակերպության բանկային հաշվին:

(12.1-ին կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

13. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Տն+Տտ-Ա
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ըն+Ըտ

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն+Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ըն-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում իրականացված ծրագրին մասնակցած անձանց թիվն է,

Ըտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած աշխատանք փնտրող անձանց թիվն է:

(13-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

(7-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

2. Ծրագրի նպատակն անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար սույն կարգով նախատեսված պահանջներով, ծրագրի կողմ հանդիսացող գործատուի և հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի առաջարկով գործատուին միաժամանակ կարող են տրամադրվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ենթածրագիր 1-ով և ենթածրագիր 2-ով նախատեսված միանվագ փոխհատուցումները:

(2-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

3. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին`

1) ենթածրագիր 1` անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին.

2) ենթածրագիր 2` հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

(2-րդ գլուխը խմբ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

 

5. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոններում հաշվառված և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

5-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում

6. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 1-ում` ենթածրագիր 1-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:

7. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ.

5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(7-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

9. Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար ենթածրագիր 1-ն իրականացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

(9-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

10. Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓՉ = 200000 x (ԿՉ1 + ԿՉ2 +...+ ԿՉ12 x ԱՉԹ),

որտեղ`

ՄՓՉ-ն միանվագ փոխհատուցման չափն է,

ԿՉ1-ԿՉ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշների կշիռներն են,

Չ1-Չ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշներն են, ընդ որում`

Չ1` անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն,

Չ2` անձն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,

Չ3` անձն ունի 3-րդ խմբի հաշմանդամություն,

Չ4` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 0.00-20.00 միջակայքում,

Չ5` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 20.01-30.00 միջակայքում,

Չ6` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը գտնվում է 30.01 - 45.00 միջակայքում,

Չ7` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը 45.01 և դրանից բարձր է,

Չ8` անձը բնակվում է սահմանամերձ բնակավայրում,

Չ9` անձը բնակվում է լեռնային բնակավայրում,

Չ10` անձը բնակվում է բարձր լեռնային բնակավայրում,

Չ11` անձը գտնվում է 16-30 տարիքային խմբում,

Չ12` այլ չափանիշներ, որոնցում ներառվում են`

ա. անձը գտնվում է 31-63 տարիքային խմբում,

բ. անձը 3 ամսվանից մինչև մեկ տարի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

գ. անձը մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

դ. անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է կենտրոնում,

ե. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,

զ. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից,

է. թրաֆիքինգի զոհ է,

ը. անձի փախստական լինելու հանգամանքը,

թ. անձն ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ,

ժ. անձն ունի մասնագիտություն (որակավորում), սակայն տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,

ժա. չունի մասնագիտություն (որակավորում),

ժբ. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժգ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժդ. անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,

ԱՉԹ` այլ չափանիշների թիվը, որոնք բավարարում է անձը:

ժե. անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,

ժզ. անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ
(ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ),

ժէ. անձն ստանում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 24.09.20 թիվ 1571-Ն որոշումներ)

11. Միանվագ փոխհատուցման չափը որոշող չափանիշների կշիռները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Միանվագ փոխհատուցման չափը 50.0 հազ. դրամից պակաս լինելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամի չափով, իսկ 200.0 հազ. դրամից ավելի լինելու դեպքում` 200.0 հազ. դրամի չափով:

12-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում

13. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 1-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

14. Տարածքային կենտրոնը տվյալ տարվա ոչ ուշ, քան հունվարի տասներորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ենթածրագիր 1-ի պայմանների մասին:

15. Գործատուն էլեկտրոնային կամ գործատուին հարմար այլ եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ենթածրագիր 1-ի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում` բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն) և հարմար եղանակը, միաժամանակ կցելով նախարարի հաստատած ձևին համապատասխան` իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:

(15-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

16. Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգում և դրա մասին տեղեկացնում ծառայությանը:

17. Գրասենյակը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ենթածրագիր 1-ի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով`

1) կատարում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված առաջնահերթությունները.

2) ըստ առաջնահերթությունների հերթականության` ձևավորում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:

18. Տարածքային կենտրոնը ցուցակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձին սահմանված կարգով հրավիրում է տարածքային կենտրոն:

(18-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

19. Ցուցակում ընդգրկված և տարածքային կենտրոն ներկայացած անմրցունակ անձին տարածքային կենտրոնը տրամադրում է ենթածրագիր 1-ի վերաբերյալ խորհրդատվություն:

20. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց ուղեգրում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով անմրցունակ անձանց մասին տեղեկատվությունը, ուղեգրման ենթակա անմրցունակ անձանց թիվը և գործատուին անմրցունակ անձանց այցելելու օրը, ժամը` նախապես համաձայնեցնելով գործատուի հետ:

21. Եթե գործատուն չի համաձայնում նույն օրն ընդունել ցուցակում ընդգրկված բոլոր անմրցունակ անձանց, ապա տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղեգրվող անձանց թիվը և օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղեգրում անմրցունակ անձանց` ըստ ցուցակում նշված առաջնահերթությունների:

21.1. Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`

1) գործատուի պահանջով կամ`

2) եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է անմրցունակ անձով կամ`

3) եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց:

21.2. Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված անմրցունակ անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է անմրցունակ անձի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1)` երեք օրինակից, նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(21.2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

21.3. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(21.3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

21.4. Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

(21.4-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21.5. Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

21.6. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, անմրցունակ անձի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից անմրցունակ անձի մերժման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:

21.7. Սույն կարգի 21.4-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով գրասենյակ է ուղարկում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(21.7-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

21.8. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

21.8.1. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանկողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(21.8.1-ին կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

21.9. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվը:

(21.9-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21.10. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է ծառայությանը:

(21.10-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21.11. Գրասենյակը նախարարությունից հաստատված ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

(21.11-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21.12. Գրասենյակը իր անվամբ բացված հաշվի համարին գումարն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:

(21.12-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն  ունի անցումային դրույթ) որոշումներ)

21.13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

ա. գործատուի նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր,

բ. այն ժամկետում, որի ընթացքում անմրցունակ անձի համար գործատուի կողմից վճարված եկամտային հարկի գումարը չի գերազանցում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված փոխհատուցման գումարի չափը.

2) ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(21.13-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21.14. Միանվագ փոխհատուցման գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո սույն կարգի 21.13-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում լուծում է աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ` առնվազն սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետով:

21.15. Սույն կարգի 21.14-րդ կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

21.16. Սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետում սույն կարգի 21.14-րդ կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից:

(21.16-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

 

22. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնի կողմից հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման ծրագրի (այսուհետ` ենթածրագիր 2) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(22-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

23. Ենթածրագիր 2-ում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

24. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 2-ում` ենթածրագիր 2-ի ավարտից առնվազն երեք տարի հետո: Եթե ենթածրագիր 2-ի իրականացման ընթացքում շահառու հանդիսացող անձին հաշմանդամություն չի սահմանվում, ապա նա շարունակում է ընդգրկված մնալ ծրագրում` մինչև պայմանագրի ավարտը:

(24-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

25. Սույն կարգի 23-րդ կետում նշված փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:

26. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք` ենթածրագիր 2-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

27. Ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է այդ ծրագրի կազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն:

28. Եթե ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված շահառուներին:

29. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 2-ի կազմակերպման նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ:

30.(30-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

31. Տարածքային կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուի առաջարկը և համապատասխան ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին փոխհատուցման ենթակա ծախսերի արդյունավետության և դրանց չափերի հնարավոր օպտիմալացման, տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին, ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը և, հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով, դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի մասնագիտական վերականգնման ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում:

(31-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), խմբ. 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

34. Տարածքային կենտրոնը, վերականգնողական անհատական ծրագրում սույն կարգի 31-րդ կետով նախատեսված լրացումն անելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության լրացուցիչ բանակցում է գործատուի հետ և լրամշակում է հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուից ստացված առաջարկը, լրամշակված տարբերակը ներկայացնում գործատուին:

(34-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

35. Սույն կարգի 31-34-րդ կետերով նախատեսված գործընթացների արդյունքում հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս աշխատանքով ապահովելու վերաբերյալ ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, տարածքային կենտրոնի և ենթածրագիր 2-ի շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2)` երեք օրինակից` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(35-րդ կետը փոփ. 23.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

36. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` պայմանագիր 2-ում նշված պայմաններով: Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն: Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

(36-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

37. Տարածքային կենտրոնը պայմանագիր 2-ի պատճենը և ենթածրագիր 2-ի արդյունքում աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գրասենյակ: Աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, առկայության դեպքում` կրթությունը և որակավորումը, ինչպես նաև աշխատանքային ստաժը, այդ թվում` մասնագիտական աշխատանքային ստաժը:

(37-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

38. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 2-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի անհատական ծրագրում:

(38-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

39. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը` նախարարություն է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(39-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

40. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(40-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

41. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(41-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

42. Գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:

(42-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

43. Ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.11.2019 թվականից` 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

3) գործատուի և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(43-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

43.1. Սույն կարգի 43-րդ կետում նշված միանվագ փոխհատուցման ենթակա գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձը սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ` սույն կարգի 35-րդ կետում նշված պայմանագիր 2-ով սահմանված ժամկետով:

(43.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

43.2. Սույն կարգի 43.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

(43.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

43.3. Սույն կարգի 43.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից:

(43.3-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

44. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-Ա
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-(Ա-Ատ)
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

(44-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(8-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ)որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների հետ (այսուհետ` տարածքային կենտրոն) գործատուների համագործակցության նպատակը, սկզբունքները, կազմակերպման և իրականացման քայլերը, մեթոդներն ու ընթացակարգերը, գործատուների հետ համագործակցության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման, ստացման և գրանցման եղանակներն ու ձևերը, գործատուների հետ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Սույն կարգի իմաստով` գործատուների հետ համագործակցությունը նախատեսում է զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների և տարածքային կենտրոնի միջև փոխշահավետ ու մշտական հարաբերությունների հաստատում, հետևողական ընդլայնում, խորացում, հետադարձ կապի ապահովում և այդ հենքի վրա բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում (այսուհետ` ամենամյա ծրագիր) իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) նպատակայնության և արդյունավետության թիրախավորված բարձրացում:

3. Ամենամյա ծրագրին համապատասխան` մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը ծառայության պետը կազմում է գործատուների հետ համագործակցության հաջորդ տարվա ծրագիրը` համապատասխան թիրախավորմամբ:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4. Տարածքային կենտրոնի գործունեության տարածքում տնտեսավարող գործատուների հետ համագործակցության իրականացումը վերապահվում է տարածքային կենտրոնի աշխատողներից` ծառայության պետի կարգադրությամբ առանձնացված մասնագետին (մասնագետներին) (այսուհետ` զբաղվածության գործակալ):

(4-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

5. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծառայությունները տարածքային կենտրոնի կողմից գործատուներին մատուցվում են անվճար:

 

II. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Գործատուի հետ համագործակցության հիմնական նպատակներն են`

1) ապահովել աշխատանք փնտրող անձանց կայուն զբաղվածության ցուցանիշի թիրախավորված աճը.

2) ապահովել աշխատանք փնտրող անձանց տարածքային կենտրոնի կողմից ամենամյա ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացումը գործատուներից, այդ տեղեկատվության օբյեկտիվ վերլուծության արդյունքներով` ծրագրերի արդյունավետությունը, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացները.

3) ներկայացնել ծրագրերի հաջորդ տարվա պլանավորման վերաբերյալ առաջարկություններ, որոնք բխում են տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից.

4) հետևողականորեն ավելացնել զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների թիվը.

5) ապահովել գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնի կողմից հավաքագրման ամբողջական հնարավորությունների գործնական կիրառությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև այդ գործընթացների հաշվետվողականությունը.

6) պարբերաբար ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ նոր գրանցված (հաշվառված) գործատուների և նրանց կողմից ներկայացվող աշխատուժի պահանջարկի մասին.

7) պարզել և վերլուծել աշխատատեղերի կրճատումների (առաջիկա մեկ տարվա ընթացքում), այդ թվում` զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը, դրանց պատճառները, գործատուներին ներկայացնել աշխատատեղերի նախատեսվող կրճատումների հնարավոր կանխարգելման վերաբերյալ գործնական առաջարկություններ.

8) բարձրացնել գործատուների շրջանում ծրագրերի, ինչպես նաև տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը.

9) առավելագույնս հասցեական, նպատակային ու արդյունավետ դարձնել առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով` աշխատանք փնտրող համապատասխան անձանց` տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրումը.

10) օժանդակել գործատուներին առկա և սպասվող թափուր աշխատատեղերն անհրաժեշտ աշխատողներով արդյունավետ համալրման գործում:

7. Գործատուների հետ համագործակցության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և աշխատուժի ազատ ընտրությունը.

2) սոցիալական գործընկերությունը.

3) կողմերի համար հարաբերությունների փոխշահավետությունը, կայունությունը և հետադարձ կապի ապահովումը.

4) ըստ առաջնահերթությունների` աշխատանք փնտրող անձանց պետական աջակցության և, որպես դրա վերջնական արդյունք, կայուն զբաղվածության ապահովումը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափության ապահովումը.

6) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայի տարածքային օբյեկտիվ իրավիճակից բխող զարգացման միտումների հաշվառումը:

 

III. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Գործատուների հետ համագործակցությունն իրականացվում է հետևյալ կերպ`

1) տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն ունեցող գործատուների վերաբերյալ նախարարության կողմից ձևավորված և վարվող համապատասխան տեղեկատվական համակարգում (այսուհետ` գործատուների գրանցամատյան) առկա տեղեկությունների ճշգրտում և հետագա համագործակցության հնարավորությունների, խնդիրների վերհանում.

2) տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն չունեցող և նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվության հավաքագրում.

3) գործատուի հետ կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) ընտրություն և ըստ այդմ` կապի հաստատում.

4) գործատուին անհրաժեշտ` զբաղվածության պետական կարգավորման, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.

5) գործատուից առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների ու զանգվածային ազատումների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում.

6) աշխատատեղերի հնարավոր կրճատումների և զանգվածային ազատումների պատճառների ճշտում գործատուից.

7) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված և գործատուների գրանցամատյանում մուտքագրված տեղեկատվության պարբերաբար թարմացում.

8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվության վերլուծություն` ըստ յուրաքանչյուր գործատուի.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված վերլուծության հիման վրա գործատուի հետ արդյունավետ համագործակցության ձևերի և հնարավորությունների համալիր գնահատում.

10) սույն կետի 9-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքների հիման վրա գործատուների հետ համագործակցության առաջնահերթությունների սահմանում.

11) գործատուների հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության ձևավորում, այն գործատուին ներկայացնելը և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

12) սույն կետի 11-րդ ենթակետում նշված առաջարկության քննարկում գործատուի հետ և համապատասխանաբար`

ա. վերջնական հստակեցում,

բ. իրականացման շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերում.

13) սույն կետի 12-րդ ենթակետում նշված առաջարկության հիման վրա ձևավորված գործնական համագործակցության իրականացում`

ա. զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին (անձանց)` աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում գործատուի մոտ և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում`

բ. գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատանք փնտրող անձի միջև բանակցությունների վարման կազմակերպում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

14) սույն կետի 13-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` ծրագրի մեկնարկում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

15) աշխատատեղերի հնարավոր կրճատումները կանխարգելելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի (աշխատողների) միջև բանակցությունների վարման կազմակերպում, նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` գործատուին առաջարկություններ ներկայացնելը և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

16) սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում գործատուից և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը` հաշվառման նպատակով առանձնացնելով այն դեպքերը, երբ իրեն առաջարկվող հարմար աշխատանքից հրաժարվել է աշխատանք փնտրող անձը.

17) ծրագրի ավարտից հետո` իրականացման արդյունքների վերաբերյալ գործատուների գրանցամատյանում համապատասխան նշում կատարելը.

18) ծրագրի իրականացման, ինչպես նաև սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու, այդ շրջանակներում առկա խնդիրների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից` դրանց մասին համապատասխան նշումներ կատարելով գործատուների գրանցամատյանում.

19) սույն կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

20) գործատուների հետ համագործակցության գործնական արդյունքների և հնարավորությունների համալիր վերլուծության արդյունքներով` այդ գործընթացների պլանավորման ու իրականացման արդյունավետության և հասցեականության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

 

IV. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրվում, տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը ճշգրտվում և թարմացվում է սույն կարգով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից (այսուհետ` նախարար) հաստատված` գործատուների գրանցամատյանի ձևաչափին համապատասխան:

10. Զբաղվածության գործակալը տարածքային կենտրոնի հետ որոշակի համագործակցություն չունեցող և (կամ) նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրում է հետևյալ հիմնական աղբյուրներից և մուտքագրում գործատուների գրանցամատյանում`

1) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող կենտրոնից` առցանց եղանակով, շաբաթական կտրվածքով.

2) գործատու հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ինտերնետային կայքէջերից` յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելով համապատասխան մշտադիտարկում.

3) տարածքային կենտրոնի հետ համագործակցող` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններից` ամսական կտրվածքով և այդ կազմակերպությանն առավել հարմար եղանակով.

4) զանգվածային լրատվության միջոցներից և այլ հնարավոր աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելով համապատասխան մշտադիտարկում:

11. Գործատուի հետ կապի հաստատման` սույն կետում նշված եղանակները նախապես քննարկվում են գործատուի հետ, և կատարվում է գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) համատեղ ընտրություն`

1) զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն.

2) գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից տարածքային կենտրոն այցելություն և հանդիպում զբաղվածության գործակալին.

3) կապի հաստատում հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր` այլ նմանատիպ եղանակներով:

12. Տարածքային կենտրոնը (զբաղվածության գործակալը) գործատուի հետ բուն համագործակցության շրջանակներում`

1) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց մասին (մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային փորձը, այդ թվում` մասնագիտական, սեռը, տարիքը, հարմար աշխատանքի վերաբերյալ առաջարկության չափանիշները)` ըստ գործատուի ներկայացրած կոնկրետ հետաքրքրությունների և պահանջների.

2) գործատուին ամփոփ ներկայացնում է ծրագրերը և տրամադրում խորհրդատվություն այդ ծրագրերում ընդգրկվելու մեխանիզմների վերաբերյալ (ծրագրի անվանումը, հիմնական նպատակը, գործատուի հնարավորությունը ծրագրի միջոցով առկա և սպասվող թափուր աշխատատեղը համալրելու առումով, ծրագրի շահառուների շրջանակը) և, ըստ գործատուի ներկայացրած հետաքրքրության, մանրամասնում է կոնկրետ ծրագրի կազմակերպման և իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

3) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն աշխատաշուկայի վիճակի և միտումների մասին.

4) գործատուից հավաքագրում է տեղեկատվություն առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ, այդ թվում` զանգվածային, ընդ որում, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին հայտի օրինակելի ձևը հաստատում է նախարարը.

5) գործատուի հետ քննարկում է թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տրամադրված տեղեկատվության հրապարակման` գործատուի համար ընդունելի տարբերակը, որի արդյունքում նշված տեղեկատվությունը կարող է`

ա. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել ծառայության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` նշելով գործատուի մասին տեղեկատվությունը,

բ. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել ծառայության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` առանց գործատուի մասին տեղեկատվությունը նշելու,

գ. մուտքագրվել միայն նախարարության տեղեկատվական շտեմարանում` տարածքային կենտրոններ այցելած աշխատանք փնտրողներին տրամադրելու նպատակով.

6) գործատուի և համապատասխան աշխատանք փնտրող անձանց հետ վարվող բանակցությունների արդյունքում ձեռք է բերում կոնկրետ պայմանավորվածություններ` գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով`

ա. տարածքային կենտրոնի կողմից համապատասխան աշխատանք փնտրող անձին կամ անձանց գործատուի մոտ ուղեգրելու վերաբերյալ, իսկ նման հնարավորության սպառման կամ բացակայության դեպքում`

բ. աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական կոնկրետ ծրագիրը գործատուի հետ համատեղ իրականացնելու վերաբերյալ.

7) գործատուի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողի (աշխատողների) հետ վարվող բանակցությունների արդյունքում գործատուին ներկայացնում է խորհրդատվություն` աշխատատեղերի կրճատման հիմնական պատճառների` արտադրության ծավալների կրճատման, արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությունների հնարավորինս մեղմման և վերացման նպատակով.

8) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված տեղեկատվությունը վերլուծում է` ըստ յուրաքանչյուր գործատուի, որի հիման վրա կատարում է գործատուի հետ համագործակցության ձևերի և հնարավորությունների առաջնահերթությունների համալիր գնահատում.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքներով նախանշում է գործատուի հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկություն (աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորելու նպատակով գործատուի մոտ ուղեգրում, համատեղ ծրագիր)` նախապես ընտրված աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ, և ներկայացնում է գործատուին` հաշվի առնելով հետևյալ հիմնական գործոնները`

ա. գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի (աշխատատեղերի) թիվը և դրանց վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմաններն ու պահանջները,

բ. առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ` աշխատանք փնտրող անձանցով համալրելու առաջնային անհրաժեշտությունը,

գ. տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց և գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմանների համապատասխանության կամ այդ համապատասխանությունը համատեղ կոնկրետ ծրագրի արդյունքում ապահովելու հնարավորությունների ընդհանուր գնահատականները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանք փնտրող անձին «հարմար աշխատանքի» վերաբերյալ առաջարկության չափանիշները,

դ. որպես առաջնային հնարավորություն` նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրումը և միայն նման հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում,

ե. գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) տարածքային կենտրոնում հաշվառված` աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով` համատեղ կոնկրետ ծրագրային առաջարկության դիտարկումը.

10) հիմք ընդունելով սույն կետի 9-րդ ենթակետում նշված գործոնները` նախապես ընտրում է աշխատանք փնտրող անձին (անձանց) և աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում է գործատուի մոտ` սույն կարգի 13-րդ կետում նկարագրված ընթացակարգով.

11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված հնարավորության բացակայության կամ սպառման դեպքում կազմակերպում է տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև եռակողմ բանակցություններ, դրանց արդյունքում գործատուի հետ վերջնական ճշտված համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության հիման վրա կազմում է համապատասխան ծրագրի մասին հայտի նախագիծ և ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) գործնականում ապահովում է ծրագրի մասին հայտի հիման վրա տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրի իրականացումը.

13) ապահովում է գործատուի հետ հետադարձ կապը համատեղ ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո` հիմք ընդունելով ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը.

14) սույն կարգի 8-րդ կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունն ստանում է գործատուից և դրա մասին համապատասխան նշում է կատարում գործատուի գրանցամատյանում:

13. Զբաղվածության գործակալն աշխատանքի տեղավորման նպատակով աշխատանք փնտրող անձին գործատուի մոտ ուղեգրում է հետևյալ ընթացակարգով`

1) գործատուի ներկայացրած պահանջներին` աշխատանք փնտրող անձի մասնագիտության և որակավորման համապատասխանության գնահատում.

2) գործատուի ներկայացրած թափուր աշխատատեղի պայմաններն աշխատանք փնտրող անձին մանրամասն ներկայացնելը և քննարկելը.

3) գործատուի մոտ ուղեգրվող` աշխատանք փնտրող անձին առաջարկվող աշխատանքի` հարմար աշխատանքի չափանիշներին համապատասխանության գնահատում և դրա մասին իրազեկում աշխատանք փնտրող անձին.

4) աշխատանք փնտրող անձի համաձայնության ստացում.

5) գործատուի և աշխատանք փնտրող անձի հետ ուղեգրման վայրի և ժամկետների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածության ձեռքբերում.

6) աշխատանք փնտրող անձի այցելություն գործատուին (ըստ անհրաժեշտության` զբաղվածության գործակալի ուղեկցությամբ).

7) գործատուից ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում.

8) ուղեգրման և դրա արդյունքների մասին տեղեկատվության մուտքագրում գործատուների գրանցամատյանում:

14. Զբաղվածության գործակալը գործատուի հետ համատեղ ծրագրի իրականացման, ինչպես նաև ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձանց աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը պարբերաբար հավաքագրում է գործատուից և այդ տեղեկատվությունն ստանալուց հետո անմիջապես մուտքագրում է գործատուների գրանցամատյանում:

15. Աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության ստացման տևողությունը և պարբերականությունը որոշվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման կարգը և ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը:

16. Զբաղվածության գործակալը գործատուների մասին հավաքագրած ու գործատուներից ստացած տեղեկատվությունը մուտքագրում է նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում, գործատուների գրանցամատյանում և պարբերաբար թարմացնում է այն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

17. Գործատուն զանգվածային ազատումների դեպքում դրա մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներում:

18. Տարածքային կենտրոնը գործատուների հետ կապի հաստատումը, այդ թվում` գործատուի փաստացի գործունեության վայր այցելությունը կազմակերպում և իրականացնում է համաձայն նախարարի հաստատած տարեկան պլան-ժամանակացույցի:

19. Գործատուների հետ համագործակցության ամփոփ ցուցանիշները, այդ թվում` գործատուներից ստացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը` ըստ մարզերի ինքնաշխատ եղանակով արտածվում են նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգից:

 

V. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

20. Տարածքային կենտրոնը, սույն կարգին համապատասխան, գործատուների հետ համագործակցության շրջանակներում բացում, վարում և պարբերաբար թարմացնում է գործատուների էլեկտրոնային գրանցամատյանը:

21. Գործատուների գրանցամատյանը ներառում է հետևյալ հիմնական տեղեկությունները`

1) ընդհանուր տեղեկություններ`

ա. գործատուի գրանցամատյանի համարը,

բ. գործատուի գրանցամատյանի բացման ամսաթիվը,

գ. գործատուի գրանցամատյանի փակման ամսաթիվը (գործատուի գրանցամատյանը փակվում է իրավաբանական անձ հանդիսացող գործատուի լուծարման դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի գործունեության դադարման դեպքում),

դ. տարածքային կենտրոնի անվանումը,

ե. զբաղվածության գործակալի (գործակալների) անունը, ազգանունը.

2) գործատուի մասին ընդհանուր տեղեկություններ`

ա. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման ամսաթիվը, գործատուի (գործատուի ներկայացուցչի) անունը, ազգանունը, իրավաբանական անձի համար` նաև կազմակերպաիրավական ձևը,

բ. ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, առաջին անգամ որպես գործատու հանդես գալու ամսաթիվը,

գ. գործատուի աշխատողների թիվը,

դ. գործատուի գործունեության հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, կայքէջը,

ե. տարածքային կենտրոնի հետ համագործակցության վերաբերյալ գործատուի տեսակետը` ունի ցանկություն, հրաժարվել է համագործակցությունից, հնարավոր է ապագա համագործակցությունը,

զ. համագործակցության ցանկության դեպքում` գործատուի ակնկալիքները.

3) կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) վերաբերյալ համապատասխան նշում, այդ թվում`

ա. զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն,

բ. գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից տարածքային կենտրոն այցելություն,

գ. հեռահար կապի հաստատում` հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր այլ նմանատիպ եղանակներով.

4) ծրագրերի, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տրամադրված խորհրդատվության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. գործատուի կողմից հետաքրքրության արժանացած ծրագրեր,

բ. նոր աշխատողների ներգրավման հավանական պահանջարկ` ըստ թվի, մասնագիտության, որակավորման, աշխատանքային փորձի, սեռի, տարիքի.

5) գործատուի կողմից ներկայացված աշխատատեղերի մասին տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր աշխատատեղերը և նոր ստեղծվող (առավելագույնն առաջիկա երեք ամսվա ընթացքում) աշխատատեղերը,

բ. աշխատատեղերի նախատեսվող կրճատումները (առաջիկա մեկ տարվա ընթացքում)` կրճատման որոշակի ժամկետ, կրճատվող աշխատատեղի անվանումը, աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման ենթակա աշխատողի մասնագիտությունը, որակավորումը, սեռը, տարիքը.

6) գործատուի ներկայացրած առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը տարածքային կենտրոնի կողմից հրապարակման հնարավոր ձևերը`

ա. ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

բ.ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

գ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

դ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

ե. տարածքային կենտրոն այցելած` աշխատանք փնտրող անձին այդ տեղեկատվությունը ներկայացնելը.

7) աշխատատեղերի հնարավոր կրճատումների պատճառները` յուրաքանչյուրի կանխարգելման ու վերացման վերաբերյալ զբաղվածության գործակալի գործնական առաջարկությունների հետ միասին (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. արտադրության ծավալների կրճատում,

բ. արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություններ,

գ. գործատուի սնանկացում,

դ. այլ հնարավոր պատճառներ (նշվում է պատճառը).

8) աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկատվությունը, որը գործատուից հավաքագրվում է ծանուցման ժամկետը լրանալուց հետո` անմիջապես (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ.

9) ըստ գործատուի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության` գործատուին ներկայացված համագործակցության կոնկրետ առաջարկությունները (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. համապատասխան աշխատանք փնտրող անձի (անձանց) ուղեգրումը գործատուի մոտ (ուղեգրման ժամկետները, ուղեգրվող անձանց թիվը), իսկ նման հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում`

բ. ծրագրի համատեղ իրականացումը` նշելով յուրաքանչյուրին առաջարկվող կոնկրետ ծրագրի անվանումը, ծրագրում ընդգրկման ենթակա` աշխատանք փնտրող անձանց թիվը, ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը.

10) սույն կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված առաջարկության վերաբերյալ գործատուի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության համաձայն` զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված` աշխատանք փնտրող անձի` գործատուի մոտ ուղեգրումը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր կամ նոր ստեղծվող կոնկրետ աշխատատեղի համար ուղեգրված աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման քարտի համարը,

բ. ըստ յուրաքանչյուր ուղեգրված անձի ուղեգրման արդյունքը` գործատուի կողմից մերժում, աշխատանք փնտրող անձի կողմից մերժում (համապատասխան դեպքում առանձին նշվում է` «հրաժարվել է իրեն առաջարկված հարմար աշխատանքից»), աշխատանքի տեղավորում.

11) գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատանք փնտրող անձի միջև կազմակերպված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա տարածքային կենտրոնի, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրով նախատեսված ծրագրի պայմանները և իրականացման արդյունքները բնութագրող տեղեկատվությունը`

ա. ծրագրի անվանումը, եռակողմ պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը,

բ. ծրագրում ընդգրկվող` աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) համարը և զբաղվածության կարգավիճակը` աշխատանք փնտրող անձ, այդ թվում` գործազուրկ, նրանցից` հաշմանդամություն ունեցող անձ, աշխատաշուկայում անմրցունակ անձ,

գ. ծրագրի արդյունքում` ծրագրում ներգրավված անձանցից աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը,

դ. ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը և զբաղվածության կարգավիճակը` աշխատանք փնտրող անձ, այդ թվում` գործազուրկ, նրանցից` հաշմանդամություն ունեցող անձ, աշխատաշուկայում անմրցունակ անձ.

12) ծրագրի իրականացման, ինչպես նաև տարածքային կենտրոնի կողմից ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված` աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն կնքված աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,

զ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ,

է. աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ,

ը. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

թ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմքերով (նշվում է համապատասխան հիմքը` հղումով):

(9-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

Ձև

 

Գործատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը ____________________________________

 



 

ՈՒՂԵԳԻՐ N
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԹԱՓՈՒՐ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

Հարգելի __________________________________________________________________________

(կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձեր կազմակերպությունում աշխատողների պահանջարկի մասին տեղեկություններին

համապատասխան` ուղարկվում է ___________________________________________________

________________________________________________________________________________ -ը`

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________մասնագիտությամբ,

(անվանումը)

 

զբաղեցնելու համար ______________________________________________________ պաշտոնը:

(անվանումը)

 

Խնդրում եմ 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Ձեր կողմից ընդունված որոշման մասին:

 


(զբաղվածության տարածքային կենտրոնի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

Տնօրեն
(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Տրվել է -------- ------------------------- 20 թ.

 

Կ. Տ.

 



(անվանումը)
զբաղվածության տարածքային (ընդգծել) կենտրոնի տնօրենին

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղ. ______________________________________________ -ը
(ազգանունը, անունը, հայրանունը)
N____________ ուղեգրով

 

1) ընդունվել է աշխատանքի 20 թվականի ------------------ -----ին,

 


(աշխատանքի ընդունվելու մասին փաստաթղթի տեսակը)
N___________ 20 թվականի
        (համարը)

(ամսաթիվը)

 

2) չի ընդունվել աշխատանքի ____________________________________________________:

(պատճառը)

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
(ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ)

(ստորագրությունը)

(անուն, ազգանուն)

 

-------- ------------------------- 20 թ.

 

Գործատուի ՀՎՀՀ

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(վերնագիրը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(11-րդ հավելվածը խմբ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

2. Մասնագիտական ուսուցման նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համաձայն մասնագիտական ուսուցման պահանջարկ ունեցող մասնագիտությունների (աշխատանքների, զբաղմունքների) ցանկի:

(3-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը.

2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին.

3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից:

6.1. Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերը ներկայացնելու օրվանից մեկ ամիս առաջ գրասենյակը Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում տեղեկատվություն` տվյալ ժամանակահատվածում աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների (աշխատանքների, զբաղմունքների) ցանկի և դրանց նկարագրությունների վերաբերյալ:

(6.1-ին կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

7. Մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերով սահմանվում է, որ բոլոր մասնակիցները հայտով ներկայացնում են նաև մոդուլային ծրագրի նախագիծ, իսկ այն մասնակիցները, որոնք արդեն իսկ ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն երաշխավորված` մասնագիտական ուսուցման տվյալ դասընթացն ապահովող մոդուլային ծրագիր` ներկայացնում են այդ ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից դրա վերաբերյալ տրված երաշխավորագիրը: Ընդ որում, եթե ծրագիրը երաշխավորված է մինչև հայտը ներկայացնելը, ապա երաշխավորագրի գործողության ժամկետը չպետք է պակաս լինի գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրի շրջանակում մատուցվելիք ծառայության վերջնաժամկետից:

(7-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորվում է երեք տարի ժամկետով` անկախ դրա իրականացման քանակից: Երաշխավորման համար հիմք է հանդիսանում մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին դիմած մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացրած մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագրի նախագիծը:

(7.1-ին կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

7.2. Գնման ընթացակարգի մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագրի (ծրագրերի) նախագծի փորձաքննության, մասնագիտական եզրակացության և երաշխավորության ստացման գործընթացի ժամկետը դիմումն ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օր է, որի ընթացքում կասեցվում է գնման ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված ու հաջորդող տեղեր զբաղեցրած մասնակիցների որոշման գործընթացը:

(7.2-րդ կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել հինգ ամիսը` բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական ուսուցման դասընթացների, որոնք իրականացվում են` հիմք ընդունելով անհատական ուսումնական պլանը:

9. ՈՒնկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված գործազուրկներին` ըստ հաշվառման հերթականության: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տարածքային կենտրոնի համար եռամսյակային համամասնությամբ հաստատված` մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկման ենթակա անձանց թիվը գերազանցում է մասնագիտական ուսուցման դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող անձանց թիվը:

10. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տարածքային կենտրոն ներկայացված տեղեկատվության համաձայն մասնագիտական ուսուցումից հրաժարված կամ հեռացված ունկնդիրը կարող է փոխարինվել այլ անձով` մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

12. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, տեղեկությունների տրամադրում:

13. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը կազմում և գրասենյակ է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ` նշելով մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկման ենթակա անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, յուրաքանչյուր մասնագիտության գծով պահանջ ներկայացրած գործատուի անվանումը, գործատուի կողմից ներկայացված մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացի կանխատեսվող վերջնաժամկետը:

14. Գրասենյակը տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա կազմակերպում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը` կնքելով համապատասխան պայմանագիր սույն կարգի 6-րդ կետում նշված կազմակերպության հետ:

15. Գրասենյակը սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:

16. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր` օրինակելի ձևին համապատասխան:

17. Մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը գրասենյակ է ներկայացնում տեղեկատվություն մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի և ձևի վերաբերյալ:

18. Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող` գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում:

19. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ` համաձայն նախապես ներկայացված մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի:

20. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մասնագիտական ուսուցման դասընթացի արդյունքում ունկնդրին վկայական տալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացնում է տարածքային կենտրոն:

21. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(21-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

22. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (այսուհետ` նախարար)` հաստատման, և ծախսերի հաստատված նախահաշիվը տրամադրում ծառայությանը:

23. Գրասենյակը նախարարությունից հաստատված ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

(23-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

 

24. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է գրասենյակը:

25. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկները բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

26. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է մասնագիտական ուսուցման դասընթացին մասնակցելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

27. Կրթաթոշակն անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնին է տրամադրվում ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից` յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:

28. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է ծառայության կողմից տարածքային կենտրոնի ներկայացրած հայտի հիման վրա:

29. Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը ենթակա է ունկնդրի կողմից վերադարձման, եթե ունկնդիրը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով: Մասնագիտական ուսուցման դասընթացին չներկայանալու հարգելի պատճառները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով:

30. ՈՒնկնդրի` ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում զբաղված լինելու (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու կամ նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին տարածքային կենտրոնին չտեղեկացնելու դեպքերի մասին տեղեկատվությունը պարզելուց հետո տարածքային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ծառայությանը, որն էլ իր հերթին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ուսուցում իրականացնող կազմակերպությանը` մասնագիտական ուսուցման դասընթացից ունկնդրի հեռացման համար:

31. ՈՒնկնդրի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված պատճառներից բացի այլ պատճառով երեք անգամ դասընթացի չներկայանալու հիմքով մասնագիտական ուսուցման դասընթացից հեռացման դեպքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը տրամադրում է տարածքային կենտրոնին` ունկնդրին մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում կրթաթոշակ չվճարելու և ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը վերադարձնելու նպատակով:

 

IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

32. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Տն + Տտ - Ա
Տչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒն+ՈՒտ

 

Տչ -ն աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

ՈՒն-ն ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

ՈՒտ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

33. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Տ-(Ա-Ատ)
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒ

 

Զկչ -ն կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

ՈՒ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

34. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Օրինակելի ձև

 

ՈՒղեգիր N ____
մասնագիտական ուսուցման

 

Տրվում է քաղ._________________________________________________________ - ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

Մասնակցելու__________________________________________________________- ում

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

կազմակերպված մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացին (նշել)`


(մասնագիտության անվանումը)

_______________________________________________________ մասնագիտությամբ

 

    դասընթացների սկիզբը       _____ ______________20 թ.

    դասընթացների ավարտը       _____ ______________20 թ.:

 

Տարածքային կենտրոնի տնօրեն
(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ ______________20 թ.

 

---------------------------կտրման գիծ--------------------------------

 

Կտրոն թիվ __ուղեգրի

 

Քաղ._________________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

1. ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացում` ____ ________20 թ.

 

2. չի ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացում_________________

(նշել պատճառը)

 

Խնդրվում է ուսումնական տեղն զբաղեցնելու համար ուղարկել (չուղարկել) այլ ունկնդիր:

 

Կազմակերպության ղեկավար
(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ ______________ 20 թ.

 

 

(11-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, խմբ. 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 12
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների (այսուհետ` գործազուրկ)` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրի հետ (այսուհետ` ծրագիր) կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

2. Ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

3. Գործազուրկը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին` 3 ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո` առավելագույնը 5 տարվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

4. Եթե գործազուրկների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել պահանջարկ ունեցող մասնագիտությամբ գործազուրկներին, իսկ նույն մասնագիտությամբ գործազուրկներից` ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի կողմից, որի արդյունքում` գործատուի, գործազուրկի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Ծրագրի իրականացման առաջնահերթությունը տրվում է այն գործատուին, որը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո առնվազն մեկ տարի գործազուրկի հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները:

(6-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը: Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(7-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

8. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցներից վճարվում է`

1) գործազուրկին աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

3) գործատուին գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար (գործազուրկի նպատակային սոցիալական վճար կատարող հանդիսանալու մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնն ստանում է էլեկտրոնային եղանակով անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից, կամ գործատուն ներկայացնում է համապատասխան տեղեկանք), ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու համար.

i

4) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

9. Ծրագիրը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներով ֆինանսավորվելու դեպքում` գործատուին տրվող փոխհատուցման չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 8-րդ կետում նշված միջոցների չափից:

10. Տարածքային կենտրոնը գրանցում է գործազուրկի մասնագիտության (պաշտոնի) անվանումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության` Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգչի կոդերին համապատասխան, ուղարկում անհատական տվյալների համադրման (նախարարության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարանի միջոցով)` մասնագիտական աշխատանքային փորձի բացակայությունը ճշտելու նպատակով:

11. Տարածքային կենտրոնը սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործազուրկների ցուցակն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է գրասենյակ:

(11-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

12. Ծրագրի իրականացումն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում ծրագրին գործազուրկների մասնակցության մասին:

(12-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

13. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(13-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

13.1. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

(13.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

13.2. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(13.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

14. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(14-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

15. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(15-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

16. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

(16-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

17. Գրասենյակը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(17-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

19. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը ժամկետից շուտ (բացառությամբ գործազուրկի` ծրագրից հեռացման կամ աշխատանքի տեղավորվելու դեպքերի) դադարեցվելու կամ պայմանագրով նախատեսված` գործազուրկին աշխատավարձ չվճարելու դեպքում գործատուի կողմից վերադարձվում են պայմանագրով նախատեսված միջոցները: Գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) նախաձեռնությամբ ծրագրի` ժամկետից շուտ դադարեցման դեպքում ծրագրի իրականացման համար ծախսված միջոցները վերադարձվում են գործազուրկի կողմից, բացառությամբ առնվազն երեք ամսով այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորվելու դեպքի:

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

20. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

21. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` գործազուրկի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

22. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

23. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-Ա
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-(Ա-Ատ) 
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(23-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(12-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 13
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայրում գործազուրկներին աշխատանքի տեղավորման աջակցության (այսուհետ` ծրագիր) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակն աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի), մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է:

3. Սույն կարգի իմաստով` այլ վայրում աշխատանքի տեղավորումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի` բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում աշխատանքի տեղավորումն է:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երկու տարի ժամկետով: Գործազուրկը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

6. Ծրագրի շրջանակներում թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի մասին տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի համալրվել, ընդ որում` ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով համալրման են ենթակա ուսուցչի և բժշկի մասնագիտություն պահանջող թափուր աշխատատեղերը:

(6-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Յուրաքանչյուր ամիս տեղեկատվական շտեմարանից ինքնաշխատ եղանակով արտածվում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և նույն եղանակով տեղադրվում ծրագրի էլեկտրոնային գրանցամատյանում և ծառայության կայքէջում:

8. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

9. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի, ծրագրով նախատեսված աջակցության չափի և տրամադրման պայմանների վերաբերյալ:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

11. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

12. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի դիմումի պատճենը և անհատական ծրագրի (հաշվառման քարտի) քաղվածքը` կից գրությամբ ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:

13. Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն 2 տարի տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատած ամիսների թվի հանրագումարով, որը պետք է կազմի առնվազն 24 ամիս:

(13-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գործազուրկն աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է իրեն հաշվառած տարածքային կենտրոն: Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով: Գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(14-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կարող է փոփոխվել` նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

(14.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

14.2. Սույն կարգի 14.1-ին կետով նախատեսված դեպքում աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը գործազուրկը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(14.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

 

III. ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

1) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

2) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը:

i

16. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին տրվում է`

1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.

2) 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, 2 տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում` աշխատած 24 ամիսների համար.

4) աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, մեկ տարի ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները, ընդ որում, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը սահմանում է նախարարը:

(16-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

16.1. Սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործատուի բանկային հաշվին, և այդ միջոցները գործատուն հիմնական աշխատավարձի հետ միասին վճարում է այլ վայրում աշխատանքի տեղավորված գործազուրկին:

(16.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

16.2. Սույն կարգի 16-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործազուրկի բանկային հաշվին:

(16.2-րդ կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Ծրագրում ընդգրկված անձը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված պայմանագրերի կնքումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն նոր բնակության վայրի հասցեի և բանկային հաշվի տվյալների մասին:

18. Տարածքային կենտրոնը սույն կարգի 17-րդ կետում նշված հայտարարության հիման վրա կազմում և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, իսկ սույն կարգի 15-րդ կետի և 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով` սույն կարգի 13-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ գրասենյակ է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը, որի ձևը հաստատում է նախարարը: Կից գրության մեջ նշվում են տվյալ անձին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև բանկային հաշվի համարը:

(18-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

18.1. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

(18.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

18.2. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(18.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

19. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

20. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(20-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

(21-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

22. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում` գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից, եթե պայմանագիրը լուծվել է գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալը գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործազուրկը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և գործազուրկի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալը գործատուի և գործազուրկի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(23-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

24. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-Ա 
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-(Ա-Ատ)  
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 24 ամիսը:

(24-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

(13-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 14
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից (այսուհետ` տարածքային կենտրոն) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե`

1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.

2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.

8) անձը թրաֆիքինգի զոհ է.

9) անձը փախստական է.

10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.

11) անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.

12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.

13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.

15) անձն ունի դատվածություն, այդ թվում` պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում.

16) անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

17) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է.

18) անձը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) է.

19) անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող է:

(2-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 24.09.20 թիվ 1571-Ն որոշումներ)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված` աշխատաշուկայում գործազուրկին անմրցունակ ճանաչելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաստող տեղեկանքները և այլ փաստաթղթեր տարածքային կենտրոն են ներկայացվում գործազուրկի կողմից` բացառությամբ այն տեղեկատվության, որն արդեն իսկ առկա է տարածքային կենտրոնում կամ նախարարության կողմից ձևավորված և վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարաններում:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում` գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, և տարածքային կենտրոնի կողմից համապատասխան նշում է կատարվում գործազուրկի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը գործազուրկի կողմից տարածքային կենտրոն ներկայացվելու օրվանից, և շարունակում է համարվել աշխատաշուկայում անմրցունակ, քանի դեռ գործազուրկի համար առկա են համապատասխան պայմաններ:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 07.07.2018 թվականից` 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(14-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 15
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՈՒՂԵԿՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) միջնորդությամբ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) հարմար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) անձանց ծրագրում ընդգրկելու դեպքում` ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին դրամական աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

2. Աջակցության տրամադրման նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3. Հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում` ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը:

3.1. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(3.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն, փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

3.2. Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 07.07.2018 թվականից` 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ.

5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(3.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն, փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

3.3. Սույն կարգի 3.2-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(3.3-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

3.4. Ծրագիրը կարող է իրականացվել «Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ենթածրագրի հետ համատեղ:

(3.4-րդ կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

II. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Աջակցությունը տրամադրվում է այն գործատուներին, որոնք տարածքային կենտրոնի միջնորդությամբ անմրցունակ անձանց իրենց մոտ տեղավորում են հարմար աշխատանքի:

5. Աջակցությունը տրամադրվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Աջակցությունը տրամադրվում է անմրցունակ անձանց գործատուի կողմից վճարվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու միջոցով:

7. Հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

(7-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

8. ՈՒղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն (այսուհետ` դրամական օգնություն) ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

9. Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

(9-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

10. Հարմար աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի` ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող անձին, փոխհատուցում, ինչպես նաև դրամական օգնություն չի տրամադրվում:

(10-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

11. Տարածքային կենտրոնն աջակցություն տրամադրելու նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, տարածքային կենտրոնի և ծրագրի շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է անմրցունակ անձի աշխատավարձը փոխհատուցելու մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից, առնվազն երկու տարի, իսկ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով, որից 12 ամիսն աջակցության տրամադրման ժամանակահատվածն է:

(11-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

12. Եթե գործատուն համաձայնել է հարմար աշխատանքի ընդունել մեկից ավելի անմրցունակ անձանց, ապա յուրաքանչյուր անմրցունակ անձի, տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվում է առանձին պայմանագիր:

(12-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

14. Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում (այսուհետ` տեղեկատվական շտեմարան) մուտքագրում է պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և համարը:

(14-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

15. Գործատուն անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտն ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ծառայության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) դրա մասին ծանուցում է տարածքային կենտրոնին, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդ օրը:

(15-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

15.1. Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

(15.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն, փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշումներ)

16. Տարածքային կենտրոնը սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձից ստանում է դրանց պատճենները և մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական շտեմարանում մուտքագրում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) օրը, ամիսը, տարեթիվը, համարը.

2) անմրցունակ անձի աշխատանքի անցնելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5) այն պաշտոնի անվանումը, որում աշխատանքի է նշանակվել անմրցունակ անձը կամ անմրցունակ անձի աշխատանքային գործառույթները.

6) անմրցունակ անձի աշխատավարձի չափը:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(16-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

17. Ուղեկցողի կարիք ունեցող անձը, բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

18. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան տեղեկանք` տվյալ ամսվա ընթացքում իր մոտ աշխատող այն անմրցունակ անձանց մասին, որոնց համար պայմանագիր է կնքվել տարածքային կենտրոնի հետ, և որոնց աշխատանքի ընդունելու մասին սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել է տարածքային կենտրոնին:

19. Գործատուից և ուղեկցողի կարիք ունեցող անձից ստացած` սույն կարգի 18-րդ կետերում նշված տեղեկանքի և տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների համադրման արդյունքում տարածքային կենտրոնը կազմում և մինչև տվյալ ամսվա հինգը գրասենյակ է ներկայացնում`

1) նախորդ ամսվա ընթացքում աշխատանքի ընդունված այն անմրցունակ անձանց (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) ցուցակը, որոնց համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործատուների հետ.

2) աջակցության համար ֆինանսական միջոցների` նախարարի սահմանած ձևին համապատասխան հայտ-պահանջագիրը` համապատասխանաբար ըստ գործատուների և ըստ ուղեկցողի կարիք ունեցող անձանց:

(19-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

20. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ցուցակում նշվում են`

1) անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը.

2) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում` սոցիալական քարտի համարը.

3) յուրաքանչյուր անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) աշխատավարձի փոխհատուցվող, ինչպես նաև դրամական օգնության չափերը.

4) փոխհատուցվող աշխատավարձի և դրամական օգնության ընդհանուր չափը.

5) անմրցունակ անձին աշխատանքի ընդունած գործատուի անվանումը (ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը) և հարկ վճարողի հաշվառման համարը, ընդ որում, գործատուի մասին սույն ենթակետով սահմանված տվյալները լրացվում են յուրաքանչյուր անմրցունակ անձի համար առանձին: Ուղեկցող ունենալու դեպքում ցուցակում նշվում է նաև ուղեկցողի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության վայրը, բանկի համապատասխան մասնաճյուղի անվանումը, բանկային հաշվի համարը:

(20-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

21. Այն դեպքում, երբ աշխատանքի ընդունված անմրցունակ անձն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անմրցունակ անձը ձեռք չի բերել (չունի) հանրային ծառայությունների համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտ, ապա սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից անմրցունակ անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

22. Գրասենյակը սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ցուցակները և նախարարի հաստատած ձևին համապատասխան ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո իրականացնում է դրանցում ներառված տվյալների ուսումնասիրություն: Վրիպակների, սխալների բացակայության դեպքում գրասենյակը կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` աշխատավարձերի մասնակի, ինչպես նաև դրամական օգնության փոխհատուցումը ֆինանսավորելու մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան տարածքային կենտրոնների կողմից ցուցակները և ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(22-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

22.1. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է նախարարի հրամանով:

(22.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 04.11.2017 թվականից` 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

27. Այն դեպքում, երբ զբաղվածության պետական համապատասխան ծրագրում ընդգրկվելու իրավունք ունեցող` տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձանց թիվը գերազանցում է այդ տարածքային կենտրոնի համար զբաղվածության պետական տվյալ ծրագրով նախատեսված անմրցունակ անձանց թիվը, ապա տվյալ ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրամադրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց` ըստ հաշվառման հերթականության` հաշվի առնելով նաև գործատուների կողմից ներկայացված` թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը լրացնելու համար աշխատողների մասնագիտական որակավորմանը և աշխատանքային ստաժին ներկայացվող պահանջները:

 

III. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

28. Աջակցությունը դադարեցվում է`

1) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

2) պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ գործատուի և անմրցունակ անձի միջև աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում.

3) գործատու իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

(28-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

29. Սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում կամ աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով անմրցունակ անձին աշխատանքից ազատելու դեպքում, նույն անմրցունակ անձի համար կարող է կնքվել աշխատավարձի փոխհատուցման մասին նոր պայմանագիր այլ գործատուի հետ` աշխատավարձի փոխհատուցման մասին նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:

30. Անմրցունակ անձին տրվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու համար գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

31. Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե գործատուի և անմրցունակ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

2) անմրցունակ (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) անձի կողմից, եթե պայմանագիրը լուծվել է անմրցունակ (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) անձի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալն անմրցունակ (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ անմրցունակ (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և անմրցունակ անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդված)` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 24 ամիսը լրանալը գործատուի և անմրցունակ անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

(31-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

31.1. Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա չեն վերադարձման, եթե անմրցունակ անձը սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ:

(31.1-ին կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն, փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

31.2. Սույն կարգի 31.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, անմրցունակ անձը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(31.2-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

31.3. Սույն կարգի 31.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման` անմրցունակ անձի կողմից:

(31.3-րդ կետը լրաց. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

32. Աջակցության տրամադրման մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

33. Տարածքային կենտրոնն իր գտնվելու վայրում` անմրցունակ անձանց համար տեսանելի տեղում, իսկ տարածքային կենտրոնը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում, տեղադրում է տեղեկատվություն զբաղվածության պետական համապատասխան ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է գործատուներին աջակցության տրամադրում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար:

34. Տարածքային կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար գործատուներին աջակցության տրամադրում նախատեսող զբաղվածության պետական համապատասխան ծրագրի մասին, իրազեկում է դրանում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմանների և կարգի վերաբերյալ:

35. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ը-Ա  
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Ը-(Ա-Ատ)  
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը 

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 24 ամիսը:

(35-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

(15-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 16
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(16-րդ հավելվածը խմբ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցություն տրամադրելու (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:

3. Ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ անձինք (այսուհետ` անմրցունակ անձ):

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

4. Անմրցունակ անձը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երկու տարի ժամկետով: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(4-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2020 թվականից` 14.05.20 թիվ 736-Ն որոշում)

6. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը`

1) ենթածրագիր 1` աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում.

2) ենթածրագիր 2` աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում:

(6-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

7. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքում, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ինքնաշխատ տարածվում է նախարարության տեղեկատվական շտեմարանում նախնական գրանցված կամ հաշվառված անմրցունակ անձանց և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների առկա էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով:

9. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը հրապարակում է իր գործունեության վայրում` այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում: Համալիր սոցիալական ծառայություններում տեղակայված տարածքային կենտրոնների աշխատողները սոցիալական դեպքի վարման շրջանակներում տարածում են նաև ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթոններ:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

11. Ենթածրագիր 1-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 1-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

12. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրով նախատեսված է վարձու աշխատողի (աշխատողների) ներգրավում, ընդ որում, տվյալ տարվա ընթացքում իրականացվող ենթածրագիր 1-ում ընդգրկվող անմրցունակ անձանց առնվազն հինգ տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և դրանց իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն):

14. Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ենթածրագիր 1-ի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի`

1) կազմակերպությունը ենթածրագիր 1-ի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով իրականացնում է ծառայության կողմից ուղարկված անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով այդ անձանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորությունները և կարողությունը.

2) կազմակերպությունն իր կողմից ընտրված անմրցունակ անձանց տրամադրում է ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն` խորհրդատվություն, ուսուցում, ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) մշակում և դրա իրականացման ուղեկցում.

3) կազմակերպության գնահատման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում է համապատասխան տարածքային կենտրոնի մեկ ներկայացուցիչ, եզրակացություն է տալիս անմրցունակ անձի գործարար ծրագրի վերաբերյալ.

4) կազմակերպությունն ամսական պարբերականությամբ էլեկտրոնային հաշվետվություններ է ներկայացնում գրասենյակ` սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունների վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը ներկայացնում է գրասենյակ` ամսական կտրվածքով` յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը:

16. Գրասենյակն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ցուցակները և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում կազմակերպություն:

17. Կազմակերպությունը ծառայությունից անմրցունակ անձանց ցուցակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել գրասենյակ լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով:

18. Կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի մեկ օրինակը և այդ եզրակացությունն անմրցունակ անձը տարածքային կենտրոն է ներկայացնում եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տարածքային կենտրոնի տնօրենը գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, իսկ սեզոնային գործունեության դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով (տնտեսական գործունեությունը սկսելուց հետո յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանով):

(18-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

19. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն անմրցունակ անձի (բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտի) երաշխավորի հետ կնքում է երաշխավորության պայմանագիր` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

(19-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

20. Անմրցունակ անձի (բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտի) երաշխավորը պետք է լինի վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը երաշխավորության պայմանագիր կնքելու նպատակով տարածքային կենտրոն է ներկայացնում իր գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթ:

(20-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

21. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) իր բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը` սույն կարգի 23-րդ կետով նախատեսված աջակցությունն ստանալու նպատակով.

2) ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները` սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով.

3) ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը` սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով:

22. Անմրցունակ անձը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է տարածքային կենտրոն:

23. Ենթածրագիր 1-ի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,350.0 հազար դրամ է, որը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) ենթածրագիր 1-ում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

2) ենթածրագիր 1-ով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի 75 տոկոսը` միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազ. դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազ. դրամը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի` այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով:

(23-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.05.20 թիվ 736-Ն որոշում)

24. Անմրցունակ անձը սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սույն կարգի 23-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված փոխհատուցումն ստանում է փոփոխությունները հավաստող փաստաթղթերին համապատասխան:

25. Անմրցունակ անձը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանում է ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և այդ փաստաթղթերին համապատասխան:

26. Տարածքային կենտրոնները գրասենյակ են ներկայացնում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

26.1. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(26.1-ին կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

26.2. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(26.2-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

27. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվը:

(27-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

28. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(28-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

29. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(29-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

30. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է անմրցունակ անձի բանկային հաշվին:

(30-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

31. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

32. Անմրցունակ անձը, սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր կողմից ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը:

33. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո, իսկ սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու դեպքում` այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր տնտեսական գործունեությունն սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ տնտեսական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը), ընդ որում, տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում:

34. Անմրցունակ անձի կողմից տնտեսական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացնում է ուղեկցման աշխատանքներ, մասնավորապես, անմրցունակ անձի տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ:

35. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով տնտեսական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե տնտեսական գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում` մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը:

35.1. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը կարող է դադարեցնել մեկ անգամ` մինչև 3 ամիս տևողությամբ, որի մասին անմրցունակ անձը գրավոր հայտարարություն է ներկայացնում զբաղվածության տարածքային կենտրոն` նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը: Այս դեպքում ծրագիրը երկարաձգվում է դադարեցման ժամանակահատվածին համապատասխան տևողությամբ:

(35.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

36. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

37. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեությունը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում` մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը` բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման, ինչպես նաև սույն կարգի 35.1-ին կետում նշված դեպքերի.

3) խախտել է սույն կարգով սահմանված և իրեն վերաբերող պահանջները:

(37-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

38. Ծրագրով հատկացված ֆինանսական միջոցների վերադարձման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կարող է բողոքարկվել անմրցունակ անձի կողմից վերադասության և(կամ) դատական կարգով:

39. Եթե անմրցունակ անձը ժամանակավոր անաշխատունակ է և գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ժամանակավոր անաշխատունակության և նշված արձակուրդում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

40. Տարածքային կենտրոնի զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձը ենթածրագիր 1-ի մոնիթորինգի իրականացման շրջանակներում ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձից ստանում է այդ գործունեությունից առաջացող հարկային վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները` եռամսյակային պարբերականությամբ:

(40-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ (ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ) ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(3-րդ մասի վերնագիրը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

41. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) (այսուհետ` անասնապահություն) զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 2) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(41-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

42. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

2) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) նրա ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է.

4) նա համարվում է վերադարձող միգրանտ.

5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(42-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

44. Ենթածրագիր 2-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 2-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

45. Տարածքային կենտրոնը, հիմք ընդունելով անմրցունակության որոշարկման չափանիշները, ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթությունները, ինչպես նաև տվյալ տարածքային կենտրոնի համար ծրագրով նախատեսված շահառուների թիվը, կատարում է շահառուների ընտրություն:

46. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ենթածրագիր 2-ի պատասխանատու նշանակված մասնագետները (այսուհետ` ենթածրագիր 2-ի պատասխանատու) համայնքն սպասարկող անասնաբույժի (այսուհետ` անասնաբույժ) հետ միասին և անմրցունակ անձի անմիջական մասնակցությամբ`

1) փաստագրում են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ տարածքի (անասնաշենքի, թռչնանոցի) առկայության դեպքում դրա գտնվելու վայրը և չափը, կենդանիների (տավարի, մանր եղջերավոր կենդանիների, խոզի, թռչնի) (այսուհետ` կենդանի) առկայության դեպքում` կենդանիների գլխաքանակը.

2) գնահատում են անմրցունակ անձի կողմից անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները, մասնավորապես, նրա գիտելիքներն ու աշխատանքային փորձն անասնապահության բնագավառում, նրա պատկերացումները տարածաշրջանի գյուղատնտեսության ուղղվածության, գործունեությունից ստացվող գյուղատնտեսական ապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ.

3) կազմում են անասնապահության աջակցության գործարար ծրագիր (այսուհետ` գործարար ծրագիր).

4) ձեռք են բերում սույն կարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կենդանուն, որը համարակալվում, հաշվառվում և գրանցվում է անասնաբույժի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշման համաձայն, ինչպես նաև կենդանու համարակալման համար անհրաժեշտ ականջապիտակը:

47. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

4) ամսական կտրվածքով ենթածրագիր 2-ի մոնիթորինգ իրականացնելու նպատակով սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

48. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 46-րդ կետում նշված աշխատանքների կատարման համար անասնաբույժի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման ամսական գումարի չափը:

49. Տարածքային կենտրոնի տնօրենը ենթածրագիր 2-ի պատասխանատուից գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անմրցունակ անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը: Պայմանագրի օրինակներից մեկը տրվում է անմրցունակ անձին, մյուսը մնում է տարածքային կենտրոնում:

(49-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

50. Ենթածրագիր 2-ի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի, և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին:

51. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից գործարար ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գրասենյակ` մինչև ծրագրի մեկնարկը:

52. Անասնաբույժը սույն կարգի 48-րդ կետում նշված քաղաքացիաիրավական պայմանագիրը, իսկ անմրցունակ անձը սույն կարգի 49-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

53. Ենթածրագիր 2-ի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,200.0 հազար դրամ է, որը ներառում է հետևյալ ուղղությունները`

1) ենթածրագիր 2-ում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ենթածրագիր 2-ով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

2) ենթածրագիր 2-ով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ

բ) առնվազն երկու հղի խոզամայր կամ

գ) առնվազն յոթ մաքի կամ

դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ կամ

ե) առնվազն 7 այծ կամ

զ) առնվազն 30 վեց և ավելի ամսական հնդկահավ կամ առնվազն 60 վեց և ավելի ամսական սագ կամ բադ.

3) անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ.

4) անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով սույն կարգի 46-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար տրվում է գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

(53-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 14.05.20 թիվ 736-Ն որոշումներ)

54. Ֆինանսավորումն իրականացվում է փուլային եղանակով` գործարար ծրագրով հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով:

55. Տարածքային կենտրոնն անմրցունակ անձի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա գրասենյակ է ներկայացնում ենթածրագիր 2-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

55.1. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 2-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(55.1-ին կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

55.2. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

(55.2-րդ կետը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

56. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ենթածրագիր 2-ի ծախսերի նախահաշիվը:

(56-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

57. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(57-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

58. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(58-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

59. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համապատասխանաբար անմրցունակ անձի և անասնաբույժի բանկային հաշիվներին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

(59-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

60. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անասնաբույժին և անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

61. Աջակցությունը դադարեցվում է`

1) սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

2) տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում, իսկ անասնաբույժին տրվող աջակցությունը` տարածքային կենտրոնի և անասնաբույժի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում.

3) անմրցունակ անձի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

62. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

63. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը դադարեցրել է սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանու անկման դեպքում.

3) լուծել է տարածքային կենտրոնի հետ կնքած պայմանագիրն իր նախաձեռնությամբ:

63.1. Ենթածրագիր 2-ում ընդգրկված անմրցունակ անձի ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:

(63.1-ին կետը լրաց. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

IV. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

64. Յուրաքանչյուր ծրագրի գծով նախարարության կողմից շահագործվող համապատասխան տեղեկատվական շտեմարանում ստեղծվում և վարվում է համապատասխան էլեկտրոնային գործ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

65. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

66. Ենթածրագիր 1-ի ընթացիկ գնահատման համար հիմք են հանդիսանում հետևյալ չափանիշները.

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Գի-Գդ  
Իչ =_________ x 100%, որտեղ`
  Գի 

Իչ-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Վ-Ա  
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ն 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

67. Ենթածրագիր 1-ի վերջնական գնահատման համար հիմք են հանդիսանում կայուն զբաղվածության հետևյալ չափանիշները`

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Գի-(Գդ-Գժդ)  
Զկի =_________ x 100%, որտեղ`
  Գի

Զկի-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Գժդ-ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Վ-Ա  
Զկտ =_________ x 100%, որտեղ`
  Վ

Զկտ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

68. Ենթածրագիր 2-ի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ինքնազբաղվածության ապահովման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ազ-Ադ  
Իչ =_________ x 100%, որտեղ`
  Ազ

Իչ-ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Ազ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ենթածրագիր 2-ի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշները հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ազ-(Ադ-Աժդ)  
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ազ

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ազ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Աժդ-ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

(16-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 14.05.20 թիվ 736-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 17
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության(այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին (այսուհետ` ոչ պետական կազմակերպություններ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աջակցություն տրամադրելու (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) կայուն զբաղվածության ապահովումն է` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով:

3. Ծրագրի շահառուներն են անմրցունակ անձինք:

4. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

(4-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

5. Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության արժեքն անմրցունակ յուրաքանչյուր անձի համար 100.000 դրամ է:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. Եթե ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

7. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական շտեմարանում:

9. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետում նշված ոչ պետական կազմակերպությունների ցանկը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

10. Ծրագրի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն աշխատաշուկայում տիրող իրավիճակի և ծրագրի իրականացման պայմանների վերաբերյալ:

11. Անմրցունակ անձանց, որոնց տարածքային կենտրոնն առնվազն երեք ամսվա ընթացքում չի տեղավորում հարմար աշխատանքի, որպես աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորություն, տրամադրում է աջակցություն համապատասխան հավաստագրի (այսուհետ` փոխհատուցման հավաստագիր) միջոցով` ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար: Փոխհատուցման հավաստագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Փոխհատուցման հավաստագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է այն ոչ պետական կազմակերպություններին, որոնք նախարարության հետ համագործակցելու նպատակով ստորագրել են համագործակցության հուշագիր, հաշվառված և ներառված են նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

13. Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցման հավաստագրի արժեքը ոչ պետական կազմակերպությանը վճարվում է փուլերով`

1) գումարի ընդհանուր արժեքի 5 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձի հետ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո.

2) գումարի ընդհանուր արժեքի 70 տոկոսը ոչ պետական կազմակերպությանն է փոխհատուցվում վերջինիս կողմից անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո.

3) գումարի մնացած մասը` 25 տոկոսը, փոխանցվում է անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ, ընդ որում, աշխատանքից ազատվածների թվից հանվում է այն անձանց թիվը, որոնք աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում տեղավորվել են աշխատանքի:

(13-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

14. Անմրցունակ անձը, տարածքային կենտրոնից ստանալով փոխհատուցման հավաստագիրը, աշխատանքի տեղավորման ծառայություններ ստանալու նպատակով դիմում է ոչ պետական կազմակերպություն` ներկայացնելով փոխհատուցման հավաստագիրը:

15. Ոչ պետական կազմակերպությունը`

1) անմրցունակ անձի դիմումն ընդունելուց հետո նրա անհատական տվյալները մուտքագրում է իր կողմից ձևավորված տեղեկատվական շտեմարան` դիմողի համար բացելով զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր).

2) անհատական ծրագիրն իրականացնելու նպատակով անմրցունակ անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան.

3) պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի և փոխհատուցման հավաստագրի կրկնօրինակները ներկայացնում է տարածքային կենտրոն` փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 5 տոկոսը (այսուհետ` առաջին փուլ) ստանալու համար:

(15-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

16. Ոչ պետական կազմակերպությունը, ստանալով ծառայության կողմից փոխանցված գումարը, պայմանագրի հիման վրա իրականացնում է անմրցունակ անձի աշխատանքի տեղավորմանն ուղղված աշխատանքներ:

(16-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

17. Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո ոչ պետական կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում անմրցունակ անձի և նրան աշխատանքի ընդունած գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրի (այսուհետ` աշխատանքային պայմանագիր) պատճենը` ստանալու համար փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված 70 տոկոսը (այսուհետ` երկրորդ փուլ):

(17-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

18. Ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ տվյալ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատանքի մեկ տարին լրանալուց հետո ոչ պետական կազմակերպությունը փոխհատուցման հավաստագրի բնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն` փոխհատուցման հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված 25 տոկոսը (այսուհետ` երրորդ փուլ) ստանալու համար:

(18-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

19. Տարածքային կենտրոնը համադրում է անմրցունակ անձի տվյալները նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա համապատասխան տեղեկատվության հետ և պարզում ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի վերցրած գործատուի մոտ անմրցունակ անձի առնվազն մեկ տարի աշխատելու փաստը:

20. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

(20-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

20.1. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

(20.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

21. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում սույն ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(21-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

22. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(22-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

23. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(23-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը վերադարձնում է ստացած ֆինանսական միջոցները, եթե առաջին փուլում ստացված փոխհատուցումը (փոխհատուցվող գումարի ընդհանուր արժեքի 5 տոկոսը) ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի կարողացել տեղավորել աշխատանքի իր մոտ ուղարկված անմրցունակ անձին:

26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Ատ-Ա  
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ատ-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ը-ն` ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ծրագրում ընդգրկվածների թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Ատ-Ա 
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ատ-ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(26-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(17-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 12.10.17 թիվ 1302-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 18
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության (այսուհետ` այցելության համար դրամական օգնություն) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Այցելության համար դրամական օգնության նպատակն է անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը:

 

II. ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(2-րդ գլխի վերնագիրը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

3. Այցելության համար դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է սույն կարգով սահմանված չափերին համապատասխան` գործատուին այցելելու հետ կապված տրանսպորտային, ինքնակենսագրության կազմման, գործատուին պատշաճ մակարդակով ներկայանալու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

3.1. Անմրցունակ անձին այցելության համար դրամական օգնությունը տրվում է առաջնահերթ, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ.

5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(3.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(3.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

4. Այցելության համար դրամական օգնությունը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

5. Այցելության համար դրամական օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող ուղեգրերով (այսուհետ` ուղեգիր) գործատուներին այցելության համար:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի իրականացման ընթացքում տրվում է դրամական օգնություն` մինչև 25000 դրամի չափով, ընդ որում` յուրաքանչյուր այցելության համար` 5000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

7. Այցելության համար դրամական օգնության ծրագրում անմրցունակ անձը կարող է ընդգրկվել մեկ անգամ` առավելագույնը երեք ամիս տևողությամբ, ընդ որում, ամիսները հաշվարկվում են անընդմեջ` սկսած այցելության համար դրամական օգնության ծրագրում ընդգրկելու` անմրցունակ անձին առաջին անգամ գործատուի մոտ ուղեգրելու օրվանից:

(7-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

8. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա երրորդ աշխատանքային օրը, գրասենյակ է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված ուղեգրերով նախորդ ամսվա ընթացքում գործատուին այցելած անմրցունակ անձանց ցուցակը, որում նշվում են`

1) անունը և ազգանունը.

2) անձնագրի սերիան և համարը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում` սոցիալական քարտի համարը.

4) յուրաքանչյուր անմրցունակ անձի կողմից նախորդ ամսում գործատուներին այցելությունների թիվը.

5) յուրաքանչյուր անմրցունակ անձին տրամադրված` այցելության համար դրամական օգնության չափը.

6) սույն կարգի 13-րդ կետում նշված բանկային հաշվի համարը.

7) այցելության համար դրամական օգնության ընդհանուր չափը:

(8-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9. Այն դեպքում, երբ անմրցունակ անձն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անմրցունակ անձը ձեռք չի բերել (չունի) հանրային ծառայությունների համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտ, ապա սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից անմրցունակ անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

11. Տարածքային կենտրոնները գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

12. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

13. Այցելության համար դրամական օգնության ծրագրում ընդգրկված անմրցունակ անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում, առևտրային բանկում բացում է բանկային և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

(13-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

14. Յուրաքանչյուր հաջորդ այցելության համար անմրցունակ անձին տրվում է ուղեգիր` նրա կողմից այցելած գործատուի կողմից ստորագրված ուղեգիրը տարածքային կենտրոն ներկայացնելու կամ գործատուի կողմից էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ծառայության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ծառայությանը ծանուցելու դեպքում:

(14-րդ կետն փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

15. Այն դեպքում, երբ այցելության համար դրամական օգնության մեջ ընդգրկվելու իրավունք ունեցող` տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձանց թիվը գերազանցում է այդ տարածքային կենտրոնի համար զբաղվածության պետական տվյալ ծրագրով նախատեսված շահառուների թվին, ապա այցելության համար դրամական օգնությունը տրամադրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց` ըստ հաշվառման հերթականության:

(15-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

16. Այցելության համար դրամական օգնության ծրագրով ստացված ֆինանսական միջոցները վերադարձվում են անմրցունակ անձանց կողմից` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

(16-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

III. ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

17. Այցելության համար դրամական օգնության մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

(17-րդ կետն փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

18. Տարածքային կենտրոնն այցելության համար դրամական օգնության մասին տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձանց համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

(18-րդ կետն փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

19. Տարածքային կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն` այցելության համար դրամական օգնության ծրագրի վերաբերյալ, իրազեկում է այցելության համար դրամական օգնության չափի, պայմանների և կարգի վերաբերյալ:

(19-րդ կետն փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

20. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Տն+Տտ-Ա 
Տչ =_________ x 100%, որտեղ`
  Նը+Տը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն+Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Նը-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է,

Տը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Տ-Ա
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(20-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

(18-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ  1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 19
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց սեզոնային զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը:

3. Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում:

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

4. Ծրագրում ընդգրկման ենթակա են`

1) մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող` աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն), ներկայացրել է հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը, և ինքն ու իր ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 20.06.19 թիվ 803-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

5. Հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից.

2) ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է.

4) ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է.

5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(5-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

5.1 Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(5.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. Հող օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը (գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, (հայրանունը), անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը) ծառայությանը տրամադրվում է նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանից ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

7. Ծրագրի առավելագույն տևողությունը որոշվում է տվյալ գյուղատնտեսական մշակաբույսի մշակման համար սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված կատարման ենթակա աշխատանքների և (կամ) ծառայությունների իրականացման ժամկետներին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 180 օր:

(7-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

7.1. Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:

(7.1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

8. Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով:

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 20.06.19 թիվ 803-Ն որոշումներ)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

10. Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն` մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով:

(10-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 20.06.19 թիվ 803-Ն որոշումներ)

11. Մեկ ծրագրի արժեքը չի կարող ցածր լինել հիսուն հազ. դրամից, և գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը:

(11-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

12. Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:

13. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.1. (13.1-ին կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

13.2. (13.2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Ծառայության պետի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված ծառայության մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան գյուղական համայնքի ղեկավարի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա`

1) գյուղական համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է հողօգտագործողին.

2) հողօգտագործողին, ծրագրի վերաբերյալ մանրամասնորեն իրազեկում է և տրամադրում խորհրդատվություն.

3) հողօգտագործողին հաշվառում է որպես աշխատանք փնտրող.

4) հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները` կազմում է գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր և պլան-ժամանակացույց` երկու օրինակից, NN 1 և 2 օրինակելի ձևերին համապատասխան.

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

6) մասնակցում է ծրագրի իրականացման մոնիթորինգի աշխատանքներին:

(14-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

15. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

5) ամսական կտրվածքով ծրագրի մոնիթորինգ իրականացնելու նպատակով սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

(15-րդ կետը փոփ. 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

16. Տարածքային կենտրոնի տնօրենը հող օգտագործողի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` N 3 օրինակելի ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը:

(16-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 20.06.19 թիվ 803-Ն որոշումներ)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

18. Ծրագրի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի:

(18-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

19. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գրասենյակ` մինչև ծրագրի մեկնարկը:

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 22.04.17 թիվ 339-Ն որոշում)

21. Ծրագրի պատասխանատուն, ելնելով սույն կարգի 18-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքներից, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 3-ը գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարողականը (այսուհետ` կատարողական):

(21-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 20.06.19 թիվ 803-Ն որոշումներ)

22. Պայմանագրի գործողությունը դադարեցվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) հող օգտագործողի դիմումի համաձայն.

3) տարածքային կենտրոնի տնօրենի կողմից, եթե իրար հաջորդող մոնիթորինգի արդյունքում ծրագրում ընդգրկված անձն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայել է` բացառությամբ այդ անձի հիվանդության կամ անձի և նրա հետ համատեղ ապրող կամ արյունակցական կապի մեջ գտնվող ընտանիքի անդամի հետ կապված դժբախտ պատահարի դեպքերի:

23. Պայմանագրի գործողության դադարեցմամբ դադարեցվում է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների վճարումը հող օգտագործողին`

1) պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ` սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում.

2) մոնիթորինգի արդյունքում անհարգելի պատճառով ծրագրում ներգրաված անձի առաջին բացակայության փաստագրման օրվա դրությամբ` սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում:

24. Ծրագիրը կազմակերպում և իրականացնում է գրասենյակը` նախարարության, մարզպետարանի, գյուղական համայնքների մասնակցությամբ և գործուն աջակցությամբ, իսկ ծրագրի մոնիթորինգը և գնահատումն իրականացնում է նախարարությունը:

(24-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 20.06.19 թիվ 803-Ն որոշումներ)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2017 թվականից` 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

26. Տարածքային կենտրոնի տնօրենը`

1) ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ` ըստ համայնքների ծրագրի պատասխանատուների վերաբերյալ.

2) ծրագրի իրականացման ընթացակարգերի, սահմանված ժամկետների և ֆինանսական խախտումների համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

27. Հող օգտագործողը պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում, բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2019 թվականից` 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

29. Պայմանագրով նախատեսված գումարից հող օգտագործողին վճարվում է յուրաքանչյուր նախորդ ամսվա համար` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, հիմք ընդունելով`

1) ծրագրի մոնիթորինգի արդյունքները.

2) սույն կարգի 30-րդ կետում նշված` կատարված աշխատանքի մասին տեղեկանքը.

3) ծրագրի պատասխանատուի կողմից գնահատված կատարողականը:

(29-րդ կետը փոփ. 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

30. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հողօգտագործողը ծրագրի պատասխանատուին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

(30-րդ կետը փոփ. 20.06.19 թիվ 803-Ն որոշում)

31. Տարածքային կենտրոնները գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

32. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

33. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գրասենյակը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է հող օգտագործողի բանկային հաշվին:

(33-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

34. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Ծրագրից օգտվող գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձը վերադարձնում է ստացած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ, եթե դրանք չի օգտագործել աջակցության ծրագրով սահմանված նպատակով, չափերով և համամասնություններով և կատարված աշխատանքների կատարողականը գնահատվել է ոչ բավարար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

36. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

37. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` գործազուրկի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

38. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն` ծրագրի պայմանների վերաբերյալ:

39. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

Օրինակելիձև N 1

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի պատասխանատու _______________________________________________


(անունը, հայրանունը, ազգանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

___________________
(ստորագրությունը)

 

2. Մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձ _____________________


(անունը, հայրանունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, ծննդյան տարեթիվը)

___________________
(ստորագրությունը)

 

3. Լրացման օրը ____ __________________ 20 թ.
(ամսաթիվը)

 

4. Գործարար ծրագրի իրականացման նպատակը


 

5. Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափերը, հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները.

 

Հողատեսքի անվանումը Մակերեսը
(հա)
Մշակաբույսի անվանումը Մշակվող մակերեսը(հա) Մշակման կարիքները, հնարավորությունները
         
         
         
         
         

 

6. Ծրագրի իրականացման ժամանակացույց` սկիզբը`--------------------, ավարտը`------------

7. Աշխատանքների իրականացման ծավալը` __________ (մարդ/օր) ___________ (տ/ժամ)

8. Աշխատանքների իրականացման սահմանված ծավալը և ֆինանսական միջոցների չափը

 

Աշխատանքների իրականացման ծավալը
(մարդ/օր, տ/ժամ)
Նախատեսված փոխհատուցման չափը (դրամ)
մարդ/օր աշխատանքային ծավալի համար գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման համար Ընդամենը (2-րդ սյունակ + 3-րդ սյունակ)
1 2 3 4
       
       
       
       

 

9. Իրականացվող ներդրումներ.

- հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդի­սացող անձի կողմից (աշխատանքի միջոց) _____________________________________________


- այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)


10. Ակնկալվող արդյունքները


11. Լրացուցիչ տեղեկություններ



 

12. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածի սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգին:

 

Օրինակելիձև N 2

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 ________________________
(մշակաբույսի անվանումը)
մշակման աշխատանքների ծավալի վերաբերյալ

 

 

աշխատանքների սկիզբը` _____________

ավարտը` ______________

 

NN ը/կ Աշխա-
տանքների նկարագիրը
Մշակվող մակերեսը (հա) Աշխատանքների չափաքա-
նակները`
1 հա հողատարածքի համար
Աշխատող-
ների
թիվը
Աշխատանքային ծավալը
(ըստ մշակվող մակերեսի)
Աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ ամիսների
(մ/օր, տ/ժ)
04 05 06 07 08 09 10
մ/օր տ/ժ
մ/օր տ/ժ
1.                            
2.                            
3.                            
4.                            
5.                            
6.                            
7.                            
8.                            
9.                            
10.                            
11.                            
12.                            
13.                            
14.                            
15.                            
Ընդամենը                          

 

 

Ծրագրի պատասխանատու ______________________ _________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Հողօգտագործող ______________________________ _________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

_____ _____________ 20 թ.

Կ. Տ.

 

Օրինակելիձև N 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

_____________________________
(կնքման վայրը)
____ ____________________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության______

________________________________________________ տարածքային կենտրոնը, այսուհետ`

  (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ______________________ - ի, որը գործում է
(անունը, ազգանունը)

  

________________________________________________________ հիման վրա, մի կողմից, և
(կանոնադրության կամ լիազորագրի)




(մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր (կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող) հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը

(կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

որն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով աշխա­տաշուկայում անմրցունակ անձ է, և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղա­տնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդա­վորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում, այսուհետ` հողօգտա­գործող, մյուս կողմից (պայմանագրի երկու կողմը միասին համատեղ հիշատակ­վելու դեպքում` այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համա­գործակցելու իրենց պատրաստա­կա­մությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) ստորև ներկայացվածի վերաբերյալ:

(3-րդ ձևը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար տարած­քային կենտրոնի կողմից հողօգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է` պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն` հողօգտագործողը պարտավորվում է իրականացնել որոշակի աշխատանքներ` պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ տարածքային կենտրոնը պարտավորվում է պայմանագրով սահմանված չափով և ժամկետում հողօգտագործողին տրամադրել ֆինանսական օժանդակություն` պայմանագրով սահմանված կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավոր է`

1) հողօգտագործողին տրամադրել խորհրդատվություն զբաղվածության կարգա­վորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահ­­մանված` հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրա­մադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և հողօգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) հողօգտագործողին տրամադրել ֆինանսական օժանդակություն` պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) կազմել գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր և պլան-ժամանակացույց` երեք օրինակից, հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույ­սերի մշակման աշխատանքների չափաքանակները.

4) գնահատել պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարո­ղա­կանը.

5) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք հողօգտագործողի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

6) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով նախատես­ված այլ պարտա­կանու­թյուններ:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) հողօգտագործողից պահանջելու պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամ­կետում տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն հողօգտագործողի բանկային հաշվի տվյալների մասին.

2) հողօգտագործողից պահանջելու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին.

3) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով և Հայաստանի Հան­րա­­պետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավել­վածով սահմանված դեպքերում հողօգտագործողից ամբողջությամբ հետ ստանալու պայմա­նագրի 7-րդ կետով սահմանված և հողօգտագործողին տրամադրված ֆինանսական աջակ­ցությունը.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

5. Հողօգտագործողը պարտավոր է`

1) պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

2) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին.

3) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով և Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված դեպքերում ամբողջությամբ վերադարձնել պայմա­նագրի 7-րդ կետով սահմանված և տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ֆինան­սական աջակցությունը.

4) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով նախա­տեսված այլ պարտականություններ:

6. Հողօգտագործողն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից ստանալու խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմա­նագրով սահմանված` հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և հողօգտագործողի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) տարածքային կենտրոնից ստանալու ֆինանսական աջակցություն` պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկություններն ու տվյալները, որոնք հողօգտագործողի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն`

1) հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատես­վում է ֆինանսական օժանդակություն` _____________________________________________

(թվերով)

(__________________________________________________________________________) դրամ.

(բառերով)

2) հողօգտագործողին ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանք­ներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում տրվում է ֆինանսական

օժանդակություն` մեկ ժամվա համար _____________________________________________

(թվերով)

(__________________________________________________________________________) դրամ:

(բառերով)

 

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ոչ ավելի, քան 180 օր ժամկետով, ընդ որում, պայմանագրի 7-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով վճարվող գումարների

հանրագումարը չի կարող ցածր լինել հիսուն հազար դրամից և գերազանցել _______________

(թվերով)

(_________________________________________________________________________) դրամը:

(բառերով)

 

9. Տարածքային կենտրոնը պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը հողօգտա­գործողի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ ու անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերը, ծանուցումներն առաքվում, տեղեկությունները փոխանակվում են գրավոր կերպով` ծանուցման հասցե­ներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ`

1) պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) պայմանագիրն իրենց համար իրական, պարտադիր և իրագործվող է.

3) պատրաստ են իրականացնել պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունք.

5) պայմանագիրը համապատասխանում է կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ ու ընդունելի են պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտա­վորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է դրանում արտա­ցոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն ու լրացում վավերական են այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված` կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, հողօգտագործողի դիմումի համաձայն, ինչպես նաև պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանիորեն հրաժարվել պայմանագիրը կատարելուց և այն վաղաժամկետ լուծել օրենքով, Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավել­վածով սահմանված դեպքերում, ինչպես նաև հողօգտագործողի կողմից պայմանագրի էական խախտում թույլ տրվելու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից տարածքային կենտրոնին և հողօգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության
Հողօգտագործող
_________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
__________________________
(տարածքային կենտրոնի անվանումը)
Բնակության վայրը` _________________
Գտնվելու վայրը` _________________
Հեռ.` ___________________________
Էլ. փոստ ________________________
Հ/հ _____________________________
Ի դեմս _________________________
  Հեռ.` _______________________
Էլ. փոստ ____________________
Հ/հ _________________________
ՀՎՀՀ _______________________
(ստորագրությունը)
______ ________________ 20 թ. »:

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________
(ստորագրությունը)
_____________________ 20 թ.
Կ.Տ.

 

(19-րդ հավելվածը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 20.06.19 թիվ 803-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 20
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տվյալների կառավարման տեղեկատվական շտեմարանի (այսուհետ` համակարգ) ներդրման, վարման և շահագործման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգի շահագործման նպատակն է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագիր) կառավարման նպատակով` անհրաժեշտ տեղեկատվության ներմուծումը, մշակումը, պահպանումը և համակարգված ստացումը, որոշումների կայացման արդյունավետության և հուսալիության ապահովումը, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսումների համար պահանջվող ընթացիկ ցուցանիշների արտացոլումը:

3. Համակարգը ձևավորվում է աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ` անհատական էլեկտրոնային ծրագիր), գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) իրականացմանը մասնակցող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության, պետական ծրագրերի ընթացիկ կատարողականի և մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

4. Համակարգն օգտվողական հարթակում ներառում է 7 օգտվողական խմբեր` աշխատանք փնտրողներ, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներ, ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն), այդ թվում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանների աշխատողներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` վերահսկող):

(4-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

5. Համակարգը գործառութային առումով ունենալու է երկու փոխառնչվող մոդուլներ`

1) ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կենտրոնների և վերահսկողի կողմից շահագործվող մոդուլ (այսուհետ` հիմնական մոդուլ).

2) աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից շահագործվող, ինտերնետում հասանելի մոդուլ (այսուհետ` ինտերնետային մոդուլ): Ինտերնետային մոդուլը լիարժեք այլընտրանքային է և աշխատանք փնտրողները, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ուսուցում և այլ պատվիրակում իրականացնող կազմակերպությունները կարող են սպասարկվել և օգտվել իրենց հասանելի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից` համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ինտերնետային մոդուլի միջոցով աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների օգտվողների սպասարկումը, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը, գործատուների և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գրանցումը, գործատուների և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից օգտվելը, թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում են համակարգում ինտերնետային մոդուլի ներդրման և գործարկման օրվան հաջորդող օրվանից: Ընդ որում, մինչև ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը` աշխատանք փնտրող անձինք, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպություններն սպասարկվում են և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից օգտվում են համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

7. Համակարգը տնօրինում և վարում է վերահսկողը:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Համակարգի վարումն ու շահագործումը ներառում են`

1) աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը.

2) տարածքային կենտրոն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և հետագա սպասարկումը.

3) գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը.

4) գործատուների հետ համագործակցության էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ` գործատուների գրանցամատյան) ձևավորումը և հետագա սպասարկումը.

5) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության էլեկտրոնային հաշվառումը.

6) ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների էլեկտրոնային հաշվառումը.

7) աշխատանք փնտրողից, գործատուից, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունից, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունից ստացվող համապատասխան տեղեկատվության ներառումը համակարգ.

8) պետական ծրագրերի շահառուների, համագործակցող կողմերի, ժամկետների և ընթացիկ կատարողականի ցուցանիշների ներառումը համակարգ.

9) անհրաժեշտ հաշվետվությունների և ելքային ձևերի կառուցման հնարավորությունը, այդ թվում` մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների ինքնաշխատ եղանակով ստացումը.

10) ըստ անհրաժեշտության` համակարգում ներառված տվյալներում փոփոխությունների կատարումը:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը չի համարվելու հաշվառված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Աշխատանք փնտրողի առցանց նախնական գրանցումը չի պարտադրում նրա կողմից հետագայում տարածքային կենտրոնում հաշվառում, բայց այն դեպքում, երբ անձը նախնական գրանցվել է, տարածքային կենտրոնում հաշվառման դեպքում համակարգի ինտերնետային մոդուլից նրա կողմից նախապես մուտքագրված անձնական տվյալներն ինքնաշխատ փոխանցվում են նաև հիմնական մոդուլ այն դեպքում, երբ անձը տարածքային կենտրոնին տրամադրում է նախնական գրանցման արդյունքում ստացած կոդը:

11. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը ներառում է`

1) ինտերնետային մոդուլի միջոցով առցանց գրանցում և քայլային գործիքի միջոցով զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների տրամադրում` անհատական տեղեկատվական միջավայրի ստեղծում և, ըստ անհրաժեշտության, տվյալների թարմացում.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված աշխատուժի առաջարկի վերաբերյալ տեղեկատվությանը համապատասխան աշխատուժի համադրված պահանջարկի, ինչպես նաև պետական ծրագրերի մասին տեղեկատվության պարբերական ստացումը` առցանց եղանակով.

3) առցանց հաղորդակցման միջավայր` ծառայության և տարածքային կենտրոնների մասնագետների կողմից նախնական խորհրդատվական և համակարգի ինտերնետային մոդուլից օգտվելու տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով:

12. Տարածքային կենտրոն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և կառավարումը ներառում են`

1) աշխատանք փնտրող անձի զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալների և փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարգավիճակի ամրագրումը համակարգում, աշխատաշուկայում նրա անմրցունակության որոշարկումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո, աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և պետական ծրագրերին մասնակցության պայմանների ինքնաշխատ համադրմամբ, հնարավոր պետական ծրագրերի ցանկի ցուցադրումը.

4) փաստացի իրականացվող պետական ծրագրերի արտացոլումը և պետական ծրագրերի կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

5) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և թափուր աշխատատեղերի պայմանների ինքնաշխատ համադրմամբ, համապատասխան թափուր աշխատատեղերի ցանկի ցուցադրումը.

6) աշխատանքի տեղավորումների և փաստացի իրականացվող պետական ծրագրերի արտացոլումը և պետական ծրագրերի կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

7) գործազուրկի կարգավիճակի կասեցումը, դադարեցումը, վերականգնումը և ինքնաշխատ եղանակով արտածումը` աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրում:

13. Գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում գործատուի կողմից առցանց եղանակով գրանցման դեպքում գործատուն զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Գործատուն կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել տարածքային կենտրոն այցելության կամ զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելության միջոցով և այս դեպքում զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև ինտերնետային մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է գործատուի պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

14. Համակարգում գրանցված կամ հաշվառված գործատուները հնարավորություն են ունենում ինտերնետային մոդուլի միջոցով ներկայացնելու թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն և եռակողմ ինքնաշխատ համադրման արդյունքում ստանալու աշխատանք փնտրողների ու պետական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Ինտերնետային մոդուլի միջոցով գործատուներին հնարավորություն է ընձեռվում նաև օգտվել առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից:

15. Գործատուների գրանցամատյանը ներառված է համակարգի հիմնական մոդուլում, դրա ձևավորումը և հետագա սպասարկումն իրականացվում են հետևյալ գործընթացների միջոցով`

1) տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվությունը տարածքային կենտրոնը ներառում է համակարգի մաս կազմող` գործատուների գրանցամատյանում, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տեղեկատվական բազայից` առցանց եղանակով.

2) տարածքային կենտրոնը գործատուներից ստացվող թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրման ճանապարհով ներառում է համակարգ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի առաջարկ անելու և թափուր աշխատատեղը համալրելու նպատակով համակարգ ներառված թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով համադրվում է համակարգ մուտքագրված աշխատանք փնտրող անձանց և պետական ծրագրերին մասնակցության չափորոշիչների տվյալների հետ.

4) համադրված թափուր աշխատատեղերի և հնարավոր պետական ծրագրերի ցանկն ինքնաշխատ եղանակով արտածվում է գործատուի գրանցամատյանում` հետագա առաջարկների համար:

16. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում առցանց եղանակով լիարժեք գրանցման դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել տարածքային կենտրոն այցելության կամ զբաղվածության գործակալի կողմից աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն այցելության միջոցով: Այս դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև հիմնական մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

17. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը համակարգի ինտերնետային մոդուլի միջոցով կարող է տարածքային կենտրոններին տրամադրել, ինչպես նաև տարածքային կենտրոններից ստանալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն:

18. Համակարգը ներառում է նաև տարածքային կենտրոնի, ծառայության աշխատողների և վերահսկողի կողմից անհրաժեշտ հաշվետվությունների կառուցման ճկուն գործիք:

19. Համակարգում ներառվում են պետական ծրագրերի իրականացման համար սահմանված մոնիթորինգային ցուցանիշների ընթացիկ իրավիճակը և պատմությունը, որոնք հսկվում են վերահսկողի կողմից:

20. Համակարգն ամրագրում է պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից նշանակված համակարգի շահագործման պատասխանատուն`

1) ապահովում է համակարգի ամբողջականության պահպանումը.

2) իրականացնում է անհրաժեշտ բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալների անճշտությունների հայտնաբերում, հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ծառայությանը և տարածքային կենտրոններին.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվության փոխանակումը հարակից այլ տվյալների աղբյուրների հետ.

4) վարում է համակարգի էլեկտրոնային արխիվը և ապահովում է դրա պահպանումը:

22. Համակարգի շահագործման պատասխանատուն ապահովում է համակարգում առկա բոլոր տվյալները դիտելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվետվություններ ստանալու (տարածքային, մարզային, հանրապետական մակարդակներով) և վերլուծություններ իրականացնելու հնարավորությամբ:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Համակարգի անվտանգությունն ապահովում է համակարգի շահագործման պատասխանատուն:

24. Համակարգում առկա տվյալների պաշտպանության նպատակով համակարգը վարող և շահագործող յուրաքանչյուր աշխատողի տրվում է ծածկագիր և նշանաբան, և յուրաքանչյուր մուտքն ինքնաշխատ եղանակով գրանցվում է:

25. Համակարգում առկա տվյալների արխիվացումից հետո ուղղումները և փոփոխությունները կատարվում են համակարգի շահագործման պատասխանատուի կողմից` ծառայության համապատասխան գրության հիման վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 21
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` աջակցող ցանցի մասնակցի (մասնակիցների) ներգրավմամբ:

4. Սույն կարգի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները.

7) անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքները:

(4-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.05.20 թիվ 736-Ն որոշումներ)

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և(կամ) սահմանամերձ բնակավայրերում:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Ընդ որում, տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) մինչև վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման յուրաքանչյուր ծրագրի (այսուհետ` ծրագիր) մեկնարկը, ըստ անհրաժեշտության, տվյալ համայնքում հաշվառում է ծրագրում ներգրավման ենթակա անձանց: Սույն կարգին համապատասխան գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկից ավելի անգամ:

(6-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է գործազուրկի կարգավիճակ ստացած հետևյալ անձանց (այսուհետ` անձ)`

1) որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

2) որոնց ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) որոնց ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք).

4) ովքեր ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ.

5) ովքեր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներ են.

6) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձինք են:

(7-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

(8-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

9. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

10. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված գործազուրկին` օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է հինգ հազ. դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

11. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

12. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1,500.0 հազ. դրամը (որի մեջ ներառված չէ սույն կարգի 16-րդ կետում նշված համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը):

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ` ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

14. Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ծրագրի արժեքի 20 տոկոսը:

15. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

(16-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 736-Ն որոշում)

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով:

 

II. ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Մարզպետի կողմից հաստատված` վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեկնարկից տասն օր առաջ, ծրագրի պատասխանատուն աջակցության ցանցի մասնակիցների մասնագետների (այսուհետ` խորհրդատու) հետ` նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այցելում է համայնք և համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ` պատվիրատու) հետ կազմում է ծրագրի նախագիծ` չորս օրինակից:

19. Ծրագրում նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվը).

5) նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը.

6) պատվիրատուի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումների չափը.

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

20. Ծրագրի նախագիծը պետք է լինի թելակարված, էջանշված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված և կնքված պատվիրատուի կողմից:

21. Պատվիրատուն ծրագրի նախագիծը կազմելուց հետո եռօրյա ժամկետում չորս օրինակից ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` հաստատման:

22. Հանձնաժողովը ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և ընդունում որոշում ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ: Ծրագրերի նախագծեր ներկայացրած յուրաքանչյուր համայնքի համար երկրորդ և հաջորդ ծրագրերը կարող են հաստատվել այն դեպքում, երբ հանձնաժողովը մյուս համայնքներից ստացված ծրագրերի նախագծերի (յուրաքանչյուր համայնքից` մեկ ծրագրի նախագիծ) վերաբերյալ արդեն իսկ ընդունել է որոշումներ, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի համար նախատեսված միջոցների մնացորդը բավարարում է տվյալ համայնքից ներկայացված երկրորդ և հաջորդ ծրագրերի իրականացմանը:

23. Հաստատված ծրագրի չորս օրինակը հանձնաժողովի` ծրագիրը հաստատելու մասին որոշման հետ միասին, որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:

24. Սույն կարգի 19-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում հանձնաժողովը ընդունում է ծրագիրը մերժելու մասին որոշում, որը որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի երեք օրինակի հետ միասին վերադարձնում է պատվիրատուին:

25. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի մարզպետին:

26. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված պլան-ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն է ներկայացնում հանձնաժողովին:

27. Պատվիրատուն հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկական օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն և խորհրդատուին` հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

28. Պատվիրատուն ծրագիրը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացում է եկամտային հաշվի համար և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն բացված բանկային հաշվի տվյալների մասին:

29. Տարածքային կենտրոնի տնօրենը, պատվիրատուից հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակն ստանալու օրը, պատվիրատուի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է կազմում ծրագիրը:

(29-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

30. Տարածքային կենտրոնի տնօրենը պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը ֆինանսավորման գործընթացն ապահովելու համար ներկայացնում է գրասենյակ:

31. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը (ծրագրի բովանդակություն, տևողություն, մասնակիցների ցուցակ) տարածքային կենտրոնը հրապարակում է իր գործունեության վայրում, պատվիրատուն` վարչական շենքի վայրում` այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

32. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը և ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում պատվիրատուին:

33. Պատվիրատուն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող ծրագրի պայմանները: Պատվիրատուն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները` այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

34. Ծրագրի պատասխանատուն խորհրդատուի հետ համատեղ ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

35. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գրասենյակ` մինչև ծրագրի մեկնարկը:

36. Խորհրդատուն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման շրջանակներում մասնակցում է հետևյալ աշխատանքների կատարմանը`

1) ծրագրի նախագծի կազմում.

2) ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ.

3) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների և(կամ) ծառայությունների կատարողականի գնահատում:

37. Խորհրդատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գնահատում է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և կատարողականի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է պատվիրատուին:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

38. Պատվիրատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում խորհրդատուի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը:

39. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գրասենյակ է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է նախարարը:

40. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ծրագրի ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է նախարարը:

41. Նախարարությունը ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը ծառայությունից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, ապահովում է ֆինանսավորման գործընթացը:

42. Գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների կողմից ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու միջոցով:

43. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

44. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը:

45. Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

46. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի ավարտի մասին գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

47. Սույն կարգի պահանջների խախտմամբ հաշվարկված և վճարված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

49. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

50. Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ծրագիրը դադարեցվում է`

1) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու, կամ այդ մասին տեղեկատվությունը սահմանված կարգով պատվիրատուի կողմից հանձնաժողովին չներկայացվելու դեպքում.

2) ծրագրի մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկության հիման վրա.

3) խորհրդատուի կողմից սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով հաստատված աշխատանքների գնահատման արդյունքում սույն կարգի 38-րդ կետում նշված կատարողականի 50 տոկոսից ցածր լինելու դեպքում և եթե պատվիրատուի բացատրությունները և պլան-ժամանակացույցի վերանայման առաջարկությունը չեն ընդունվում հանձնաժողովի կողմից:

(21-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 14.05.20 թիվ 736-Ն որոշումներ)

 

Հավելված N 22
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի (այսուհետ` անմրցունակ անձ) համար գործատուի մոտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

2. Ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

3. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով`

1) ունի երեք և ավելի երեխա.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.07.2018 թվականից` 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

5) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

4. Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

5. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

6. Եթե անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի միջոցով, որի արդյունքում գործատուի, անմրցունակ անձի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` օրինակելի ձևին (ձև N 1) համապատասխան: Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր: Մասնագիտական ուսուցում իրականացնելու նախապատվությունը տրվում է այն գործատուին, որը պատրաստակամ է ծրագրի ավարտից հետո անմրցունակ անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

(8-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

9. Տարածքային կենտրոնի կողմից ծրագրին անմրցունակ անձի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում անմրցունակ անձի անհատական ծրագրում:

10. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է`

1) ծրագրում ընդգրկված անձանց` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

2) գործատուի մոտ մասնագիտական ուսուցումը կազմակերպող` ուսուցանող մասնագետին` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

3) գործատուին մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով` միանվագ գումար` 30.0 հազ. դրամի չափով:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.07.2018 թվականից` 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

11. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

(11-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

12. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում ծառայությանը:

(12-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

13. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

(13-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

14. Ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում N 2 ձևին համապատասխան տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ծրագրին անմրցունակ անձանց մասնակցության, ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

16. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

17. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

18. Գրասենյակը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները և ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի և անմրցունակ անձանց բանկային հաշիվներին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

19. Ծրագրում ընդգրկված անձինք բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

20. Ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է ծրագիրն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

21. Կրթաթոշակն անմրցունակ անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկանքի հիման վրա:

22. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

23. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության  կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

(23-րդ կետը փոփ. 06.08.21 թիվ 1289-Ն որոշում)

24. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

25. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Տն + Տտ - Ա
Տչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒն+ՈՒտ

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

ՈՒն-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

ՈՒտ-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

27. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Տ-(Ա-Ատ)
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒ

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

ՈՒ-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

28. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Օրինակելի ձև N 1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

    ----------------------                  ----- ----------- 20__ թ.

    (կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության-------------------------------------------

(տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն --------------------------------- ի, որը

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

գործում է ------------------------------------------ հիման վրա, մի կողմից,

                      (կանոնադրության կամ լիազորագրի)


(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

 

այսուհետ` գործատու, ի դեմս -------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ---------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

                      (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)



(անմրցունակ անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

այսուհետ` շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 22 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) նշվածի վերաբերյալ:

(1-ին օրինակելի ձևը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

2. Պայմանագրի համաձայն`

1) գործատուն պարտավորվում է շահառուի համար կազմակերպել մասնագիտական ուսուցում, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անձամբ կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցումը.

2) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետով մասնակցել գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը` աշխատանքի վայրում աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին և գործատուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է`

1) ըստ անհրաժեշտության, գործատուին և շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել գործատուին և շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի և շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուից ստանալու նախորդ ամսվա ընթացքում շահառուի հաճախումների (մասնակցության) մասին, ինչպես նաև գործատուի մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք.

2) գործատուից ստանալու պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին կատարված վճարումների մասին տեղեկություններ (վճարման ցուցակների պատճեններով կամ տեղեկանքով).

3) գործատուից պահանջելու շահառուին ընդգրկել մասնագիտական ուսուցմանը` առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպելու շահառուի աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու գործընթացը.

4) գործատուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 9-րդ կետով սահմանված և գործատուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում.

5) շահառուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 10-րդ կետով սահմանված և շահառուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում.

6) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է`

1) պայմանագրի հիման վրա շահառուին ընդգրկել իր մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը` առավելագույնը վեց ամիս ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը.

2) ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում շահառուների հաճախումների (մասնակցության), ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ.

3) պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարից պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին վճարել հավելում` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

4) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

5) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով վերադարձնել պայմանագրի 9-րդ կետով սահմանված և իրեն վճարված ֆինանսական միջոցները:

(5-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

6. Գործատուն իրավունք ունի`

1) պահանջելու տարածքային կենտրոնից չմիջամտել գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

2) ստանալու դրամական միջոցներ` պայմանագրի 9-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

4) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է`

1) պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով մասնակցել Գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը.

2) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ` պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետի մոտ աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել պայմանագրի 10-րդ կետով սահմանված և իրեն վճարված կրթաթոշակի գումարը:

8. Շահառուն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ստանալու կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին հավելում վճարելու համար` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով` միանվագ գումար 30.0 հազ. դրամի չափով:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.07.2018 թվականից` 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(9-րդ կետն փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

10. Պայմանագրի համաձայն շահառուին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար:

11. Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերում նշված դրամական միջոցները գործատուին և շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 22 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

12. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13. Գործատուն և շահառուն պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են տարածքային կենտրոնին վերադարձնել պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված և իրենց վճարված գումարը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և կնքված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

(21-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից և գործում է մինչև պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

(22-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն չի ընդգրկվում գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցման ծրագրում` առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ գործատուն և (կամ) շահառուն թույլ են տվել պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից տարածքային կենտրոնին, գործատուին և շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն`

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի միասնական սոցիալական ծառայության


(տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոն

 

Գտնվելու վայրը _____________________________________

Հեռ. ------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------

 

ի դեմս --------------------------------------------------


(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ----- ------------ 20__ թ.

 

Գործատու


(գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը -----------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------

ՀՎՀՀ --------------------------------------------------------

 

ի դեմս --------------------------------------------------


(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ----- ------------ 20__ թ.

 

Շահառու


(ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը  -----------------------------------------

Հեռ.  ------------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------------


(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը)


 (շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

____ _____________ 20__ թ.

(ձևաթուղթը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

________________ ամսվա ընթացքում

 

աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրին աշխատաշուկայում անմրցունակ անձի (անձանց) մասնակցության և մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի մասին

 

NN
ը/կ
Ծրագրին մասնակցած անձի անունը, ազգանունը, հայրանունը Մասնակցած օրերի թիվը Մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը Մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը
         
         
         

 

Գործատու
(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

------ ----------------- 20 թ.

Կ.Տ

(22-րդ հավելվածը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն, փոփ. 08.06.18 թիվ 665-Ն, 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

Հավելված N 23
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

2. Աջակցության տրամադրման նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

3. Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:

4. Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված` Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը կամ`

2) ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ`

3) ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ`

4) ովքեր ունեն երեք և ավելի երեխա կամ`

5) ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա.

6) ովքեր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներ են.

7) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձինք են:

(4-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

7. Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջնահերթությունները, ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աջակցության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն օրինակելի ձևի: Ընդ որում, ծրագրի սկիզբ է համարվում պայմանագրի կնքման օրը:

8. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու և իր միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք.

2) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր) պատճենը.

3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

(8-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

9. Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:

(9-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

10. Ծրագրի իրականացման ընթացքում` սույն կարգի 6-րդ կետում նշված միջոցներից յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

11. Շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը և փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

(11-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

12. Շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում նաև դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

14. Նախարարությունը ծառայությունից` ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է ծառայությանը:

(14-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

15. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

(15-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

16. Տարածքային կենտրոնները, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, գրասենյակ են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած ձևին համապատասխան:

17. Գրասենյակը, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստացվելուց հետո, կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

18. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

19. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է շահառուի բանկային հաշվին:

(19-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

20. Ծրագիրն սկսելուց հետո` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը տարածքային կենտրոնը հարկային մարմին է ներկայացնում դայակի վերաբերյալ տվյալները` նշելով անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության վայրը:

21. Պայմանագիրը լուծվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի` աշխատանքից ազատման դեպքերում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

22. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

23. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

24. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

25. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող արդյունավետության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

  Ը-Ա
Աչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

1) Աչ-ն արդյունավետության չափանիշն է.

2) Ը-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.

3) Ա-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է` տվյալ պահի դրությամբ:

26. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

  Ը-(Ա-Ատ)
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  Ը

 

1) Զկչ-ն կայուն զբաղվածության չափանիշն է.

2) Ը-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.

3) Ա-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է.

4) Ատ-ն աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

27. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 34 ամիսը:

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    ______________________                ______ _______________ 20___ թ.

        (կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության

___________________________________________ տարածքային կենտրոնը (այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն), ի դեմս տնօրեն ________________________________ ի, որը

(ազգանունը, անունը, հայրանունը)

գործում է ____________________________________________________ հիման վրա, մի կողմից,

(կանոնադրության կամ լիազորագրի)


(ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

(այսուհետ` շահառու), մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր)` արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

(օրինակելի ձևը փոփ. 25.03.21 թիվ 396-Ն որոշում)

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Համաձայն պայմանագրի`

1) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով իր բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքել ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր (այսուհետ` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր).

2) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է`

1) ըստ անհրաժեշտության` շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու`

ա. շահառուի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

բ. շահառուին վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

գ. երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի պատճենը,

դ. հայտարարություն շահառուի բանկային հաշվի տվյալների մասին.

2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը.

3) շահառուից ստանալու դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

(4-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

5. Շահառուն պարտավորվում է`

1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել`

ա. իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

բ. իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

գ. դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի պատճենը,

դ. հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը.

3) տարածքային կենտրոն ներկայացնել դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագիրը լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի` աշխատանքից ազատման դեպքերում պայմանագիրը լուծելուց կամ աշխատանքից ազատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել տարածքային կենտրոնին:

(5-րդ կետը փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

6. Շահառուն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ստանալու դրամական միջոցներ` պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Համաձայն պայմանագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

8. Պայմանագրի 7-րդ կետում նշված դրամական միջոցները շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

9. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Կողմերն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

12. Պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

14. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

15. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

17. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և կնքված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից և գործում է մինչև ____ ____________ 20 թ.: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

19. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով չի կնքում կամ վաղաժամկետ լուծում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիրը, կամ շահառուն ազատվում է աշխատանքից` մինչև սույն պայմանագրի 18-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության __________________________ տարածքային կենտրոն

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

Հեռախոսահամարը _______________________________________________________

Էլ. փոստ. ____________________________________________________________

Հ/հ __________________________________________________________________

ի դեմս _______________________________________________________________


(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)


(ստորագրությունը)

Կ.Տ. ----- -------------- 20 թ.

 

Շահառու ______________________________________________________________

(ազգանունը, անունը)

Բնակության վայրը _____________________________________________________

Հեռախոսահամարը _______________________________________________________

Էլ. փոստ. ____________________________________________________________


(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը)


(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

----- ------------------ 20 թ.

 

(23-րդ հավելվածը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն, փոփ. 14.11.19 թիվ 1616-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 25.03.21 թիվ 396-Ն որոշումներ)

ԻՐՏԵԿ  Որոշման ամբողջ տեքստում «գրասենյակի» բառը փոխարինվել է «ծառայության» բառով` համապատասխան հոլովաձևերով` 06.08.21 թիվ 1289-Ն որոշում:   

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում