Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

26.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-61-Ն-18

2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հուլիսի 9-ի թիվ ՆՀ-166-Ա և թիվ ՆՀ-167-Ա, հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա, թիվ ՆՀ-175-Ա, թիվ ՆՀ-176-Ա և թիվ ՆՀ-177-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ելենա Վարդգեսի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ներսիսյան Արմեն Գոգոլի» բառերով,

3) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Լիանա Վարդանի» բառերով,

4) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Խաչատրյան Սերինե Սերյոժայի» բառերով,

5) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 15-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Նելլի Ղուկասի» բառերով,

6) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սաղոյան Լիլիթ Գագիկի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021 թ. օգոստոսի 19
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 19 օգոստոսի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
19.08.2021
N ԲԴԽ-61-Ն-18
Որոշում