Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆ ...

 

27.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1378-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողությունը» ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 18.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով.

2) 20.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողներ» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն` «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած և հատուկ քննչական ծառայության գործունեությունը դադարեցված համարվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. օգոստոսի 27
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2021
N 1378-Ն
Որոշում